Այաքս — Լիոն․ Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

20:45, 03 մյս 2017

Ողջույն Եվրոպական Մեծ ֆուտբոլի սիրահարներին։ Շրջանցելով այսօրվա գլխավոր՝ Չեմպիոնների Լիգայի Մոնակո — Յուվենթուս հանդիպումը, ուզում եմ անդրադառնալ Եվրոպա Լիգայի Այաքս — Լիոն մենամարտին։
Ամստերդամյան “Աստծո Որդիները” սեփական դաշտում խաղում են ֆենոմենալ ֆուտբոլ։ Սեփական առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կավարտեն երկրորդ տեղում, վերջին տուրում զիջեցին հետապնդող ՊՍՎ-ին, բայց դա ոչինչ չի փոխում զբաղեցրած դիրքերի մեջ, միայն թե այդ պարտությունից հետո Այաքսը զրկվեց չեմպիոնական հույսերից։ Այսինքն հիմա Հոլանդացիները կենտրոնացած են միայն Եվրոպա Լիգայի վրա։ Մյուս մրցաշրջանում Այաքսը հերթական անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայում։
Լիոնի Օլիմպիկը մյուս տարի չի խաղա Չեմպիոնների Լիգայում, եթե չհաղթի Եվրոպա Լիգան։ Խնդիրը դրված է և այն հաղթահարելու համար անհրաժեշտ են գոլեր, քանզի պաշտպանությունը հույսեր չի ներշնչում։ Իսկ Ֆրանսիացիների Գոլերի գլխավոր “գործարանը” վնասված է և հավանաբար չի մասնակցի այսօրվա հանդիպմանը կամ կլինի պահեստային։ Ալեքսանդր Լյակազետը չխաղաց նաև Ֆրանսիայի առաջնության անցած խաղում, բայց Վալբուենայի և Ֆեկիրի գոլերը բավարարեցին թեկուզ և դժվարին, բայց կարևոր հաղթանակի համար։
Այաքսից բացակայում են երկու եզրային պաշտպանները` Վիգեվերը և Վելտմանը, բայց Այաքսի առավելությունը նրանում է, որ նրանց կազմում կան բավականի որակով փոխարինողներ, նույնպես երիտասարդ և արագավազ Ռիդեվալդը և Կեննի Տետեն։
Հարձակման գծում կարող է խաղալ Ջասթին Կլյուիվերտը՝ հայրիկի արժանի փոխարինողը արդեն ցույց է տալիս, որ նույնիսկ 17 տարեկանում նա խնդիրներ չի տեսնում բարձր մակարդակի խաղերում։ Բայց Այաքսի հիմնական զենքը թիմի ավագ, կենտրոնական կիսապաշտպան, Դավի Կլաասսենն է։ Այաքսի համար արդեն վետերան՝ 24 ամյա կիսապաշտպանը խաղի կազմակերպիչն է և փոխանցումների արքան։
Լիոնի համար բարդ է լինելու այսօր, կարծում եմ, որ չեն դիմանա ֆրանսիացիները և մի պահ նրանց պաշտպանությունը կսայթակի։
Այսօր առաջարկում եմ խաղալ Այաքսի վստահ հաղթանակ։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և երկրպագեք ճիշտ ակումբների։

Օրդինար: Հաղթած
20:45/3 մյս
Այաքս Ամստերդամ - Օլիմպիկ Լիոն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0