«Այաքս» – «Ասթոն Վիլա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ասթոն Վիլան» Անգլիայի Պրեմիեր լիգայում պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար։ Ունայ Էմերիի գլխավորած թիմը կարողանում է պայքարել անգլիական գրանդ ակումբների հետ։ Կարծում եմ, որ եվրոպական մրցաշարում այս թիմին թերագնահատող մրցակիցները կպատժվեն։ Ունայ Էմերին շատ լավ աշխատանք է կատարում։ Անկասկած, բիրմինգեմյան թիմն այս մրցաշարի ֆավորիտներից մեկն է։ Այո, ՉԼ-ի ուղեգիր նվաճելը ֆինանսական առումով շատ կարևոր կլինի ակումբի համար, բայց Եվրոպայում տիտղոս նվաճելն էլ փայլուն արդյունք կլինի։
«Այաքսը» չի կարողանում լուծել իր խնդիրները։ Նախորդ փուլում թիմը մեծ դժվարությամբ հաղթահարեց «Բուդյո Գլիմտի» արգելքը։ Թիմի հանդիպումները հիմնականում գոլառատ են լինում։ «Այաքսը» և «Ասթոն Վիլան» գերհաձակողական ֆուտբոլ ցուցադրող թիմեր են։ Կարծում եմ, որ թիմերի միջև խաղը պետք է գոլառատ լինի։
«Այաքսը» տնային խաղում պետք է փորձի հաղթել, որպեսզի Անգլիայում պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունենա։ «Ասթոն Վիլան» էլ չնայած խիտ խաղային գրաֆիկին, ունի ռեսուրսներ նույնիսկ արտագնա խաղում արդյունավետ գործել հարձակման գծում։
Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․78 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: