Ագնեշկա Ռադվանսկա — Էժենի Բուշար. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

12:00, 20 հնվ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի տարբեր մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի կանանց մենապայքարի երկրորդ շրջանի Ագնեշկա Ռադվանսկա — Էժենի Բուշար հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ լեհուհին երկու խաղափուլերում էլ կհաղթի: 

Գիտեմ, որ բուքմեյքերները ընդհանրապես չեն հավատում Էժենի Բուշարին, այդ պատճառով նրա վրա խաղադրույքներ չեն ընդունում: Բուշարը առաջին շրջանում հաղթել է Ալեքսանդրա Կրունիչին՝ 6:3, 6:4: Չէի ասի, որ շատ հեշտ, ընդհակառակը՝ դժվարությամբ: Բուշարը արդեն եղել է Հոբարտի եզրափակչում, ուր հեշտությամբ պարտվեց Կորնեին: Ճիշտ է՝ այնտեղ Բուշարը ծանր կիսաեզրափակիչ էր անցկացրել Դոմինիկա Ցիբուլկովայի հետ:

Ռադվանսկան շատ հեշտությամբ, առանց խնդիրների հաղթեց Քրիստինա Մակհեյլին: Ռադվանսկան ամփոփիչ մրցաշարում հաղթելուց հետո վստահություն է զգում: Նա իրեն ավելի վստահ է զգում հարվածների եւ խաղային մանեւրի մեջ, ինչպես նաեւ հոգեպես ավելի է ուժեղացել: Բուշարը դեռեւս օպտիմալ մարզավիճակ ձեռք չի բերել: Ինձ թվում է՝ Էժենին մի փոքր ուշ լավ մարզավիճակ ձեռք կբերի, թեեւ արդեն հիմա նա ավելի լավ է խաղում, քան նախորդ տարի: Նաեւ մեկ պահ կուզենայի նշել. Բուշարը չի սիրում խաղալ այնպիսի թենիսիստուհիների դեմ, ովքեր գցում են խաղի տեմպը: Այդպիսի թենիսիստուհի է Ագնեշկա Ռադվանսկան: Նա խաղում է մրցակցի արագության վրա: Բուշարի համար դա անհարմար է: Բացի այդ, Բուշարը լավ մարզավիճակում չէ, իսկ Մելբուրնում շոգ է, երբեմն՝ քամոտ: Նրա համար շատ դժվար կլինի: Ենթադրում եմ, որ Ագնեշկան երկու սեթերում էլ կհաղթի, թեեւ նրա համար լավագույն տարբերակը չէր երկրորդ շրջանում այսպիսի մրցակից ունենալը:

Օրդինար: Հաղթած
Australia Open. կանանց մենապայքար. երկրորդ շրջան
12:00/20 հնվ
Ագնեշկա Ռադվանսկա - Էժենի Բուշար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ