ԱԱ-2022. Շվեդիա – Իսպանիա․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

22:45, 02 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի B խմբի 4-րդ տուրում Շվեդիայի հավաքականը կհյուրընկալի Իսպանիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում նվազագույնը 2 գոլ կգրանցվի։

Եվրո-2020-ի խմբային փուլում այս հավաքականների միջև խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ Կարող էին հաղթել նույնիսկ շվեդները, որոնք 2 իրական գոլային պահ ունեցան, սակայն չիրացրեցին դրանք։ Իսպանիայի հավաքականը շատ վատ տեսք ուներ այդ խաղում։ Կարծում եմ՝ իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այս անգամ հետևություններ կանի և թիմն ավելի լավ կպատրաստվի այս խաղին։ Խնդիրն այն է, որ շվեդները մեծ ուժերով պաշտպանվում էին, իսկ իսպանացիները չէին կարողանում ճեղքել մրցակցի հագեցած պաշտպանությունը։

Իսպանիան 3 խաղից հետո ունի 7 միավոր, իսկ Շվեդիան 2 խաղից հետո վաստակել է 6 միավոր։ Եթե շվեդները հաղթեն այս խաղում, ապա կբարձրանան առաջին տեղ։ Ամեն դեպքում, իսպանացիներին հաղթելն այդքան էլ հեշտ չէ, սակայն այս խաղում գոլեր եմ սպասում։

Շվեդիան խաղալու է սեփական հարկի տակ և, ինչպես միշտ է լինում, տնային հանդիպումներում այս թիմն ավելի ագրեսիվ է գործում։ Իսպանիան էլ իր ֆուտբոլն է ցուցադրելու։ Դիրքային գրոհներ և հակագրոհներ երկու թիմերի կողմից էլ կտեսնենք։ Չեմ ցանկանում ռիսկի դիմել և ընտրել երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, քանի որ Իսպանիան էլ շատ անկանխատեսելի է։ Գուցե Էնրիկեն փոխի մարտավարությունն է սպասի մրցակցի սխալին, իսկ այդ դեպքում Շվեդիայի հավաքականը դժվար թե գոլ խփի։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․67 գործակիցը։ Այս անգամ 0։0 հաշիվ դժվար թե տեսնենք։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/2 սպտ
Շվեդիա – Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ