ԱԱ-2022. Ռուսաստան – Խորվաթիա. Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 01 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Ռուսաստան – Խորվաթիա ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբի 4-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Մեկնարկում է «Մունդիալ-2022»-ի ընտրական մրցաշարի աշնանային հատվածը։

H խմբում միմյանց հետ մրցելու են խմբի առաջատարներ Ռուսաստանն ու Խորվաթիան։ Երկու թիմերն էլ առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացնելու Եվրոպայի առաջնությունից հետո։ Այս մրցավեճին մեծ հետաքրքրությամբ են սպասում հատկապես ռուս երկրպագուները,  քանի որ նորամուտն է նշելու թիմի նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։

Ռուս մասնագետը նոր թիմ է կառուցում։ Կարպինը հավաքական չի հրավիրել 8 ֆուտբոլիստների, որոնք մասնակցել էին Եվրոյին։ Փոխարենը հայտացուցակում ընդգրկվել են մի շարք նոր խաղացողներ, մեկ տարվա բացակայությունից հետո վերադարձել է նաև դարպասապահ Գիլյերմեն։ Վերջապես թիմին է միացել մեր հայրենակից Արսեն Զախարյանը։ «Դինամոյի» տաղանդավոր կիսապաշտպանի նորամուտին սպասում է ամբողջ Ռուսաստանը։ Փաստացի բոլոր օղակներում, առնվազն մեկ նոր խաղացող է լինելու։ Ռուսաստանի հավաքականում բավականին լավ մթնոլորտ է, ֆուտբոլիստներն ավելի ազատ են զգում իրենց, քան Չերչեսովի օրոք։ Այս ամենն, իհարկե, դրական ազդեցություն կունենա: Ինչ վերաբերում է մարտավարությանն, ապա Կարպինն առայժմ չի բացահայտել իր ծրագրերը։ Բոլոր առումներով թարմ Ռուսաստանի հավաքականը «Լուժնիկիում» ամեն ինչ անելու է դրական արդյունք ապահովելու համար, իսկ երկրպագուների աջակցությունը լրացուցիչ ուժ կհաղորդի ֆուտբոլիստներին։

Խորվաթիայի հավաքականը հզոր կազմ ունի։ Զլատկո Դալիչի թիմի առավելությունը խաղակցվածությունն է և կատարողները։ Այս առումով Խորվաթիան ֆավորիտ է։

Ե՛վ Խորվաթիան, և՛ Ռուսաստանը մեկական պարտություն ունեն խմբում։ Ռուսները՝ սլովակներից, խորվաթները՝ Սլովենիայից: Այնպես որ, ևս մեկ պարտությունը կարող է ճակատագրական լինել։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.89 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/1 սպտ
Ռուսաստան – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ