ԱԱ-2022. Ուկրաինա – Ֆրանսիա․ կանխատեսում

22:45, 04 սպտ 2021
ԱԱ-2022-ի որակավորման փուլի D խմբի 5-րդ տուրում Ուկրաինայի հավաքականը կընդունի Ֆրանսիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Ուկրաինան այս ընտրական փուլում անցկացրած բոլոր խաղերը ոչ ոքի է ավարտել։ Անդրեյ Շևչենկոյի հեռանալուց հետո ուկրաինացիները մեկ հանդիպում են անցկացրել և խաղի վերջին րոպեներին բաց թողեցին հաղթանակը Ղազախստանի հետ խաղում՝ 2։2։ Այնուամենայնիվ, ուկրաինացիները բոլոր 4 խաղերում գոլ են խփել։

Ֆրանսիան 2 հաղթանակ և 2 ոչ ոքի ունի։ Հաղթանակների դեպքում աշխարհի չեմպիոնը գոլ բաց չի թողել, սակայն չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասն Ուկրաինայի հետ տնային խաղում։ Հիմա, երբ դաշտի տեր են ուկրաինացիները, նրանց գոլ խփելու հավանականությունն ավելի է մեծանում։ Կարծում եմ՝ Ֆրանսիան հարձակման գծում խնդիրներ չի ունենա՝ անգամ առանց Կիլիան Մբապեի, որը լքել է հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով։

Բենզեման ու Գրիզմանն առջևի գծում կարող են խնդիրներ ստեղծել ուկրաինացիների համար։ Ամեն դեպքում, ֆրանսիացիներին դժվար թե հաջողվի այս խաղում գոլ բաց չթողնել։ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում էլ տեսանք, որ Դիդյե Դեշամի թիմի պաշտպանական գծում խնդիրներ կան։ Ավելին, այդ խաղում դաշտից հեռացվեց Ժյուլ Կունդեն, իսկ բոսնիացիներն բացեցին հանդիպման հաշիվը։

Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․03 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/4 սպտ
Ուկրաինա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ