ԱԱ-2022. Ուկրաինա – Ֆրանսիա․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 04 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Ուկրաինա – Ֆրանսիա ԱԱ-2022-ի որակավորման փուլի D խմբի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Ֆրանսիայի հավաքականը որակավորման մրցաշարի 4-րդ տուրում չկարողացավ տանը հաղթել Բոսնիա և Հերցեգովինայի թիմին։ Աշխարհի չեմպիոնն երկրորդ ոչ ոքին խաղաց խմբում։ Բոսնիացիների հետ խաղում «Եռագույններն» այնքան էլ լավ տպավորություն չթողեցին։ Ամբողջ խաղի ընթացքում Դիդյե Դեշամի թիմը մրցակցի դարպասին կատարեց 10 հարված, որից միայն մեկն էր դիպուկ։ Ավելին՝ ֆրանսիացիները պարտվում էին խաղի ընթացքում, իսկ 51-րդ րոպեից սկսած խաղում էին 10 հոգով։

Ճի՛շտ է, Ֆրանսիայի հավաքականը 4 խաղից հետո 8 միավորով D խմբի առաջատարն է, սակայն, կարծես, մոտիվացիայի խնդիր ունի, կամ առայժմ չի կարողանում մարսել Եվրոյի ֆիասկոն։

Դեշամի կոլեկտիվի հաջորդ մրցակիցն Ուկրաինայի հավաքականն է։ Թիմը նոր գլխավոր մարզիչ ունի։ Ալեքսանդր Պետրակովը դեռ չի հասցրել իր խաղը դնել, և դա պարզ երևաց Ղազախստանի հետ դիմակայությունում։

Չնայած հանդիպումը կայանալու է Կիևում, իսկ հյուրերի կազմից վնասվածքի պատճառով բացակայելու է Կիլիան Մբապեն, այնուամենայնիվ, կարծում եմ՝ տանտերերը շանս չեն ունենա։ Ֆրանսիայի համար երրորդ ոչ ոքին՝ այն էլ նման խմբում, շատ կլինի։

Ընտրում եմ առաջին խաղակեսում Ֆրանսիան կհաղթի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.22 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/4 սպտ
Ուկրաինա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ