ԱԱ-2022. Նիդերլանդներ – Չեռնոգորիա․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 04 սպտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Նիդերլանդներ – Չեռնոգորիա ԱԱ-2022-ի ընտրական փուլի G խմբի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Նիդերլանդների հավաքականն Էյնդհովենում իր առաջին տնային հանդիպումը կանցկացնի Լուի վան Գալի վերադարձից հետո։ Նախորդ խաղում հոլանդացիները 1։1 խաղացին նորվեգացիների հետ, իսկ այժմ մրցելու են Չեռնոգորիայի հետ, որը հերոսաբար փրկեց թուրքերի հետ խաղը։ Չեռնոգորցիները պարտվում էին 0։2, սակայն 97-րդ րոպեին կարողացան տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հավասարեցնել հաշիվը։

Չեռնոգորիան բոլորի համար անսպասելի արդեն 7 միավոր է վաստակել իր խմբում։ Թիմն առայժմ խմբից դուրս գալու շանսեր պահպանում է։ Հոլանդացիներն ու նորվեգացիները նույնպես 7-ական միավոր ունեն, իսկ Թուրքիան 8 միավորով առաջատարն է։

Հաշվի առնելով, որ սա առաջին տնային հանդիպումն է Վան Գալի համար և կազմի հետ կապված որոշակի խնդիրներ կան (բացակայելու են Դեյլի Բլինդն ու 2 հիմնական դարպասապահները), ապա հեշտ չի լինելու։ Հոլանդացիներն ուժեղ են, բայց Չեռնոգորիան փակվելու է ու կսպասի հակագրոհներին։ Ինձ թվում է, որ այս խաղում շատ գոլեր չենք տեսնի՝ չնայած տանտերերը հրաշալի հարձակման գիծ ունեն։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ տարբերակը։ Եթե նայենք վիճակագրությանն, ապա Չեռնոգորիայի հավաքականի՝ վերջին 10 խաղերից 8-ում 3-ից շատ գոլ չի գրանցվել և դժվար թե դա փոխվի։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/4 սպտ
Նիդերլանդներ - Չեռնոգորիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ