ԱԱ-2022. Իտալիա – Բուլղարիա․ Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 02 սպտ 2021
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Իտալիա – Բուլղարիա ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Իտալացիներն առաջին հանդիպումը կանցկացնեն Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո։ Այժմ նրանք այլ կարգավիճակ ունեն։ Բոլորը սպասում են անպարտելի շարքի շարունակությանն ու «Մունդիալ-2022»-ի ուղեգրին։ Կարևորն այն է, որ հավաքականը չտարվի ինքնավստահությամբ և չհագենա հաղթանակներից։ Կարևոր է նաև մոտիվացիան պահելը։ Մանչինիի համար նույնպես աշխատանքի նոր փուլ է սկսում, և իտալացի մասնագետը պետք է ոչ միայն կազմի փնտրտուքով կամ ներդաշնակությամբ զբաղվի, այլ նաև ջանա, որ ֆուտբոլիստների աչքերը շարունակեն փայլել։ Այժմ դա շատ կարևոր է։

Այն, որ Իտալիան «Մունդիալի» ուղեգիր կնվաճի, գրեթե կասկած չունեմ, բայց մոտիվացիան պետք է պահպանել, որովհետև առջևում Շվեյցարիայի հետ 2 կարևոր հանդիպում կա։ Այո՛, Եվրոյի ընթացքում իտալացիները վստահ հաղթանակ տարան շվեյցարացիների նկատմամբ, բայց այժմ այլ դիմակայություն է լինելու։ Երկու թիմերն էլ առայժմ ընթանում են առանց միավորների կորուստի։ Իտալիան 3 հաղթանակ է տարել, իսկ Շվեյցարիան՝ 2։

Շվեյցարացիների հետ խաղին պետք է մոտենալ միավորների ամբողջական պաշարով։ Դրա համար պետք է առավելության հասնել բուլղարացիների նկատմամբ։ Մրցակիցն այժմ եվրոպական միջին հավաքականների շարքին էլ չի դասվում։ Այստեղ դեռ լավ ֆուտբոլիստների սերունդ չի ձևավորվել։ Տանը բուլղարացիները 2 գնդակի տարբերությամբ պարտվել են և՛ Իտալիային, և՛ Շվեյցարիային։

Այս մրցավեճում ես նախապատվությունը կտամ Իտալիայի խոշոր հաշվով հաղթանակին։ Ֆլորենցիայում՝ երկրպագուների բուռն աջակցությամբ, Եվրոպայի չեմպիոնը պետք է որ վառ հանդիպում անցկացնի։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/2 սպտ
Իտալիա – Բուլղարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ