ԱԱ-2022. Իսլանդիա – Ռումինիա․ Հայաստանի մրցակիցները կփոխանակվեն գոլերով

22:45, 02 օգս 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրում Իսլանիայի հավաքականը կընդունի Ռումինիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Այս երկու հավաքականները Հայաստանի հետ ընդգրկված հետ նույն՝ J խմբում։ Երկուսն էլ երեք խաղից հետո ունեն ընդամենը մեկ հաղթանակ։ Երկու թիմերի մոտ էլ բարդ շրջան է։ Իսլանդիան այլևս այն հավաքականը չէ, որը փայլում էր Եվրո-2016-ում։ Ռումինացիների մոտ էլ իրավիճակը նախանձելի չէ։ Գլխավոր մարզիչ Միրել Ռադոյին Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո մոտ էր պաշտոնը լքելուն, սակայն դա տեղի չունեցավ, իսկ հաջորդող երկու ընկերական խաղերում Ռումինիայի հավաքականը պարտվեց Անգլիային և Վրաստանին։

Այս մակարդակի թիմերի միջև խաղերը հիմնականում շատ ձանձրալի են լինում։ Թիմերը չեն կարողանում դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Անընդհատ հաշվարկներ են կատարում աղյուսակային դիրքի վերաբերյալ՝ մոռանալով բուն խաղի մասին։

Չկա վառ արտահայտված ֆավորիտ այս խաղում։ Փոքր առավելություն ունի Իսլանդիան, որը խաղալու է սեփական հարկի տակ, սակայն իսլանդացիների ելույթները վերջին շրջանում նույնպես չէին տպավորում։ Վերջին հինգ խաղում թիմը հաղթել է միայն Ֆարերյան կղզիների և Լիխտենշտեյնի հավաքականներին։

Հաշվի առնելով, որ երկուսն էլ բավականին անկայուն ֆուտբոլ են ցուցադրում, խնդիրներ ունեն պաշտպանությունում, կարծում եմ, որ այս խաղում գոլեր կտեսնենք երկու թիմերից էլ։ Եվ հետո, այս խաղում ոչ ոքին ձեռնտու է Հայաստանի հավաքականին, որն առաջին և երկրորդ տեղի համար պայքարում է Հյուսիային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․94 գործակիցը։

Օրդինար: Չխաղարկված
ԱԱ-2022
22:45/2 օգս
Իսլանդիա – Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ