ԱԱ-2022. Էստոնիա – Բելգիա. Բենտեկեն գոլ կխփի

22:45, 02 սպտ 2021
ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի չորրորդ տուրում Էստոնիայի հավաքականը Տալինում կընդունի Բելգիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեն կդառնա գոլի հեղինակ։

Էստոնացիները պարտվել են ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի երկու խաղերում։ Նախ թիմը սեփական դաշտում խոշոր հաշվով պարտվեց Չեխիային (2։6), իսկ հետո չկարողացավ միավոր վաստակել Բելառուսի հետ արտագնա մրրցավեճում (2։4)։

Էստոնիայի հավաքականը վատ տեսք չուներ Պրիբալտիկայի գավաթի խաղարկությունում, որտեղ կարողացավ առավելության հասնել Լիտվայի (1։0) ու Լատվիայի (2։1) նկատմամբ։

Բելգիան 3 տուրից հետո 7 միավորով գլխավորում է E խումբը։ Ռոբերտո Մարտինեսի կոլեկտիվը միայն սայթաքեց Չեխերի հետ արտագնա խաղում (1։1), չկարողացավ համոզիչ հաղթանականեր տանել Ուելսի (3։1) և Բելառուսի (8։0) նկատմամբ։

Եվրո-2020-ում «կարմիր սատանաները» հասան մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ չկարողացան կոտրել իտալացիների դիմադրությունը (1։2)։

Այս մրցավեճում կարելի էր քննարկել ֆորաների և գոլերի տարբերակները, բայց 3 օրից բելգիացիները կարևոր խաղ ունեն Չեխիայի հետ։ Ենթադրում եմ, որ Տալինում Ռոբերտո Մարտինեսը ռոտացիա կկիրառի՝ խնայելով առաջատարներին։ Ռիսկի կդիմեմ ու կենթադրեմ, որ բավականաչափ խաղաժամանակ կստանա անգլիական «Քրիսթալ Փելասի» բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեն, որի գոլի համար էլ առաջարկում եմ խաղադրույք կատարել։

Օրդինար: Չխաղարկված
ԱԱ-2022
22:45/2 սպտ
Էստոնիա – Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ