ԱԱ-2022. Հունգարիա – Անգլիա․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

22:45, 02 օգս 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի I խմբի 4-րդ տուրում Հունգարիայի հավաքականը կընդունի անգլիացիներին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը նվազագույնը երկու գոլ կխփեն։

Անգլիայի հավաքականն այս խմբում 3 խաղից հետո 9 միավորով առաջատարն է։ Բոլոր խաղերում անգլիացիները նվազագույնը 2 գոլ խփել են։ Եվրո-2020-ի եզրափակիչում պարտությունն ավելի է մոտիվացրել Անգլիայի հավաքականին։ Անկասկած, Գարեթ Սաութգեյթի թիմը փորձելու իր ֆուտբոլը խաղալ։ Սաութգեյթը Եվրո-2020-ի ժամանակ փորձեց հետ կանգնել իր փիլիսոփայությունից և խաղալ ավելի պրագմատիկ ֆուտբոլ, ինչն էլ արդյունք չտվեց։

Հունգարիայի հավաքականը Եվրո-2020-ի «մահվան» խմբում էր հայտնվել Գերմանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ։ Հունգարացիները կարողացան ոչ ոքի կորզել Գերմանիայի և Ֆրանսիայի հետ խաղերում։ Այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը պետք չէ համեմատել աշխարհի առաջնության ընտրական փուլի հետ։ Հունգարիան 7 միավոր ունի և կփորձի պայքարել առաջին տեղի համար, սակայն բացահայտ ֆավորիտ է Անգլիայի հավաքականը։

Կարծում եմ՝ անգլիացիներն այս խաղում դժվարություններ չեն ունենա։ Նրանք տիրելու են գնդակին և դիրքային գրոհներով փորձելու են ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Եթե նույնիսկ Հունգարիան գոլ խփի, ապա Անգլիան ավելի մեծ ուժերով կնետվի առաջ։

Ընտրում եմ՝ Անգլիայի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․73 գործակիցը։

Օրդինար: Չխաղարկված
ԱԱ-2022
22:45/2 օգս
Հունգարիա – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ