ԱԱ-2022. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան․ Մխիթարյանը վերադարձը հավաքական կնշի գոլով

22:45, 02 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա Հենրիխ Մխիթարյանը։

Երկար դադարից հետո Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է հավաքական։ Դատելով Հայաստանի հավաքականի ելույթներից՝ շատերը կարող են մտածել, որ այս հավաքականին իտալական «Ռոմայի» կիսապաշտպանն այլևս պետք չէ, սակայն դա այդպես չէ։ Մխիթարյանի մակարդակի խաղացողը միշտ օգուտ կտա հավաքականին։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը բաց են թողնելու Բարսեղյանն ու Բայրամյանը, և այս պարագայում Մխիթարյանի ներկայությունն առավել քան կարևոր է։

Կարծում եմ՝ վերջապես Մխիթարյանը Հայաստանի հավաքականում կխաղա իրեն ավելի հարմար դիրքում՝ կիսապաշտպանության եզրում, ինչպես խաղում է ակումբում։ Նախորդ տարիներին Հենրիխը հավաքականում խաղում էր ավելի խորքից, ինչի պատճառով տոժում էր թե՛ նրա արդյունավետությունը, թե՛ հավաքականի խաղը հարձակման գծում։ 32-ամյա կիսապաշտպանը կարող է խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում։

Նախորդ մրցաշրջանում Հենրիխը ցուցադրեց, որ կարող է ոչ միայն լավ գոլային փոխանցումներ կատարել, այլև գոլեր խփել։

Վերադարձ հավաքական, կարևոր հանդիպում, որից շատ բան է կախված։ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստը կարող է այս խաղում աչքի ընկնել գոլով։ Չմոռանանք հնարավոր տուգանային հարվածների և 11 մետրանոցների մասին։ Մխիթարյանը գոլեր է խփում նույնիսկ գլխի հարվածով։ Այնպես որ, կարելի է նրանից գոլ սպասել այս խաղում։

Ընտրում եմ՝ Մխիթարյանը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 3․60 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/2 սպտ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ