ԱԱ-2022. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան․ կանխատեսում

22:45, 02 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում Հայաստանի հավաքականը գոլ կխփի։

Հայաստանի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով խմբի առաջատարն է, բայց այս խաղից առաջ կորուստներ ունի։ Որակազրկված են Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը և Խորեն Բայրամյանը։ Այնուամենայնիվ, կան ֆուտբոլիստներ, որոնք հարձակման գծում կարող են փոխարինել Բարսեղյանին և Բայրամյանին։ Վերադարձել է Հենրիխ Մխիթարյանը։ Լավ մարզավիճակում են Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և նույնիսկ Էրիկ Վարդանյանը։ Հարոյանին լիարժեք փոխարինելն անհնար է։ Անդրե Չալըշըրի կողքին, ամենայն հավանականությամբ, կխաղա Տարոն Ոսկանյանը։

Հյուսիսային Մակեդոնիան մասնակցեց Եվրո-2020-ին, սակայն թիմի աստղ Գորան Պանդևն այլևս հավաքականում չէ։ Եթե նույնիսկ լիներ թիմի հետ, ապա բաց կթողներ այս խաղը որակազրկման պատճառով։

Մակեդոնացիներն անակնկալ մատուցեցին՝ հյուրընկալվելիս հաղթելով Գերմանիային, սակայն դա չի արտացոլում հավաքականի մակարդակը։ Դա ավելի շատ պատահականություն էր։ Մակեդոնացիները ֆավորիտ են այս խաղում, սակայն Խոակին Կապառոսի թիմը, ինչպես արդեն համոզվել ենք, կարող է լավ խաղալ ցանկացած մրցակցի դեմ։

Հաշվի առնելով Մխիթարյանի վերադարձը՝ կարծում եմ, մեր հարձակման գիծն ավելի ուժեղ կլինի։ Չեմ հավատում, որ մեր հավաքականը կարող է անառիկ պահել սեփական դարպասը, իսկ գոլ բաց թողնելու դեպքում անհրաժեշտ է գոլ խփել։

Ընտրում եմ՝ Հայաստանի հավաքականը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․60 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/2 սպտ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ