ԱԱ-2022. Հայաստան – Լիխտենշտեյն. Էդուարդ Քալանթարյանի կանխատեոսումը

20:00, 08 սպտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել ֆուտբոլի Հայաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի ազգային հավաքականը կրեց իր պատմության ամենածանր պարտություններից մեկը, և դա այն ժամանակ, երբ մեր թիմը գլխավորում էր իր խմբի մրցաշարային աղյուսակը: Ընտրական այս մրցաշարում, երբ թիմերը վեց օրում անցկացնում են երեքական հանդիպում, տխրելու ժամանակ չկա: Հարկավոր է արագ մոռանալ Շտուտգարտում տեղի ունեցածը և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա:

Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ նախադեպեր ունի: Օրինակ՝ Մունդիալ-2014-ի ընտրական մրցաշարում Մալթային տանը պարտվելուց չորս օր հետո Կոպենհագենում ջախջախեցինք Դանիային: Այստեղ հոգեբանական տեսանկյունից իրավիճակը նույնն է, բայց մրցակիցների դասավորությունն, ըստ կարգի, հակառակ է: Խոշոր հաշվով պարտվել ենք խմբի գլխավոր ֆավորիտին, ինչից հետո հարկավոր է միավորներ չկորցնել հետնապահի հետ մրցավեճում:

Լիխտենշտեյնի հավաքականը պարտվել է խմբի բոլոր՝ հինգ խաղերում: Բայց նկատենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի ու Իսլանդիայի հետ խաղերը հանած, հետնապահը շատ գոլեր բաց չի թողել՝ այդ թվում գերմանացիներից: Մենք ինքներս առաջին տուրում Վադուցում համոզվեցինք՝ որքան բարդ է հաղթահարել լիխտենշտեյնցիների հագեցած պաշտպանությունն ու իր խաղը որսացած դարպասապահ Բենջամին Բուխելի ստեղծած պատը: Այնպես որ, հոգեբանորեն վերականգնվելը դեռ չի երաշխավորում հեշտ հաղթանակ: Լիխտենշտեյնի հավաքականը Երևան է ժամանել ամբողջ կազմով պաշտպանվելու համար, դա գաղտնիք չէ:

Խոակին Կապառոսն, իհարկե, փոփոխություններ կանի: Ակնկալվում են նոր ֆուտբոլիստներ բոլոր դիրքերում: Բայց, առավել շատ պետք է ջանքեր գործադրեն մեր հարձակման գծի ֆուտբոլիստները: Չի բացառվում Ալեքսանդր Կարապետյանի հայտնվելը ինը համարի դիրքում: Նման խաղերում, երբ պետք է պայքարելով, հրելով դիրք շահել ու հարվածել, նրա կարիքը կզգացվի: Ընդհանրապես, Կապառոսն այս խաղում կարող է դաշտ դուրս բերել մեկ հենակետայինի՝ փոխարենն ավելացնելով հարձակվողների թիվը:

Այս ամենը թղթի վրա է, իրականությունը կերևա «Հանրապետականի» դաշտում, որտեղ, հակառակ օդում պտտվող տրամադրությունների, բարդ խաղ է սպասվում: Հայաստանի հավաքական այս խաղում իրավունք չունի չհաղթելու: Եվս մեկ լրացուցիչ ճնշում: Կարծում եմ՝ մեր թիմն ամեն դեպքում կհաղթի, բայց ծանր պայքարում: Ընտրում եմ Լիխտենշտեյնի հավաքականի +2.5 հանդիկապը: Երեք և ավելի գնդակի առավելությամբ հաղթելը ճոխություն է թվում:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
20:00/8 սպտ
Հայաստան - Լիխտենշտեյն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ