ԱԱ-2022. Գերմանիա – Հայաստան․ կանխատեսում

22:45, 05 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի գերմանացիների հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ Հայաստանի հավաքականն այս խաղում գոլ կխփի։

Այս խաղի երկու սցենար եմ պատկերացնում։ Կամ Գերմանիան առաջին կեսում մի քանի գոլ է խփում և բոլորը սկսում են մտածել հաջորդ խաղերի մասին, կամ Հայաստանի հավաքականն առաջին կեսում կարողանում է անառիկ պահել սեփական դարպասն ու երկրորդ կեսում գերմանացիներն սկսում են լարվել, ավելի ինքնամոռաց գրոհել։ Երկու դեպքում էլ մեր հավաքականը գոլ խփելու շանսեր ունի։ Նախ, այսպիսի հանդիպումներում թոփ մակարդակի ցանկացած թիմ և հավաքական դառնում է, այսպես ասած, հեշտ թիրախ հակագրոհների ժամանակ։ Երկու օր առաջ նույնիսկ Էստոնիայի հավաքականը գրավեց բելգիացիների դարպասը։

Այն, որ Գերմանիան շատ լուրջ է մոտենալու այս խաղին, կասկած չկա։ Բայց մեր հավաքականի կազմում էլ նվազագույնը 3 ֆուտբոլիստ ցանկանում են անպայման գոլ խփել։ Կարծում եմ, Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանն ու Հենրիխ Մխիթարյանն այս խաղում կանեն առավելագույնը, որպեսզի գոլ խփեն գերմանացիներին։

Հյուսիսային Մակեդոնիայից կրած տնային պարտությունից հետո Գերմանիան սխալվելու իրավունք չունի։ Այո, սա ֆուտբոլ է և ամեն ինչ հնարավոր է, սակայն Գերմանիայի նման հավաքականները հենց դրանով են ուժեղ, որ նման մրցաշարերում թոփ հավաքականի կարգավիճակ չունեցող մրցակիցներին կարող են պարտվել ընդամենը մեկ անգամ, այն էլ կարելի է պատահականություն որակել։

Անկախ նրանից, թե որքան գոլ կխփի Հանսի Ֆլիկի գլխավորած հավաքականը, կարծում եմ, որ Մանուել Նոյերին չի հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը։ Ընտրում եմ՝ Հայաստանի հավաքականը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․12 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/5 սպտ
Գերմանիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ