ԱԱ-2022. Գերմանիա – Հայաստան․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը՝ 4.60 գործակցով

22:45, 05 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Գերմանիա – Հայաստան աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի հավաքականն առաջին ոչ ոքին խաղաց ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարում։ Ըստ իս՝ Խոակին Կապառոսի թիմը Հյուսիսային Մակեդոնիայի հետ դիմակայությունում ոչ թե մեկ միավոր վաստակեց, այլ կորցրեց երկուսը։ Իսպանացի մասնագետն առջևի գծի երկու առանցքային խաղացողների բացակայության պայմաններում հարձակման եզրերում դաշտ էր դուրս բերել Էրիկ Վարդանյանին և Վահան Բիչախչյանին։ Սակայն, մեղմ ասած, մեր երկու տաղանդավոր ֆուտբոլիստներն էլ չփայլեցին։ Նրանք մեծ ցանկությամբ էին գործում, սակայն լարվածությունն ու շտապողականությունը խանգարում էին։ Եթե մեկնարկային երեք տուրերում Հայաստանի հավաքականը խաղում էր հարձակողական ու ագրեսիվ ֆուտբոլ, ապա հյուսիսմակեդոնացիների հետ երևաց, որ առաջատարի կարգավիճակն արդեն ճնշում է։ Ճի՛շտ է, մեր պաշտպանությունը ոչ մի շանս չտվեց մրցակցին, բայց առջևի գծի խաղացողները զարմանալիորեն չէին օգտվում Հենրիխ Մխիթարյանի բաժանած գեղեցիկ փոխանցումներից։

Երկրորդ խաղակեսում մեր թիմն ավելի հետ քաշվեց, քչացան նաև հակագրոհները։ Ինչևէ, արտագնա խաղում մեկ միավորը վատ արդյունք չէ, բայց տպավորություն կար, որ տղաները մարզչի ցուցումով ուժերը խնայում էին Գերմանիայի հետ խաղի համար։

Հայաստանի հավաքականը 10 միավորով շարունակում գլխավորել J խմբի մրցաշարային աղյուսակը, բայց մոտենում է ճշմարտության պահը։ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենայում» տղաներին լուրջ փորձություն է սպասում։ Նորացված Բունդեսթիմը, որը նախորդ տուրում կես ոտքով հաղթեց խմբի հետնապահ Լիխտենշտեյնին, ընդհուպ մոտեցել է մեզ։

Պարզ է, որ այս մրցավեճի բացահայտ ֆավորիտ համարվում է Գերմանիան։ Մերոնք, կարծում եմ, ամուր փակվելու են պաշտպանությունում և կսպասեն հարմար պահի, բայց տանտերերը լավ գիտակցում են, թե որն է մեր զենքը, այդ պատճառով էլ նման շանսեր չեն տալու։ Թե որքան է պատրաստ գերմանական պրեսինգին Հայաստանի հավաքականի պաշտպանությունը, ցույց կտա խաղը։ Ստանդարտներն ու բարձրից փոխանցումներն առայժմ մեր խոցելի տեղերից են, իսկ դա առավել քան մտահոգիչ է։

Ամեն դեպքում, շատ գոլեր չեմ սպասում։ Կարծում եմ՝ Գերմանիան կհաղթի, բայց 2-ից շատ գոլ չի խփի։ Ընտրում եմ Գերմանիայի հաղթանակ և դաշտի տերերի գոլերի տոտոլը 2.5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 4.60 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/5 սպտ
Գերմանիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ