ԱԱ-2022. Գերմանիա – Հայաստան․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:45, 05 սպտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել ֆուտբոլի Հայաստանի ու Գերմանիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ ոքին Հայաստանի հավաքականին պահեց աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարի կարգավիճակում: Սկոպյեում կայացած խաղը պետք է ցույց տար, թե որքանո՛վ ենք պատրաստ կրել այդ կարգավիճակը: Խոակին Կապառոսը կրկին գրագետ ու ամուր պաշտպանություն կառուցեց, բայց առջևում զգացվեց կատարողների պակասը: Հյուսիսմակեդոնացիները խաղի միջնամասում ակնհայտորեն զգուշանում էին Հայաստանի հավաքականի հակագրոհներից, բայց մրցակցին մինչև վերջ չսեղմեցինք: Կապառոսը գերադասեց վտանգի չենթարկել պոտենցիալ միավորը:

Սա կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. մեկ միավորը նման արտագնա խաղում ամենևին վատ արդյունք չէ, մյուս կողմից հաղթանակը լուրջ պաշար կստեղծեր մրցաշարի «ամենաանհույս» խաղից առաջ:

Լիարժեք համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ եթե մակեդոնացիները հաղթեցին Գերմանիային, ապա կարող ենք նաև մենք: Գերմանիայի պես հավաքականներն առանձնանում են նրանով, որ եթե սխալվում են, ապա մեկ անգամ: Բացի այդ, Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից հետո փոխվել է Բունդեսթիմի մարզիչը: Հանս Դիտեր Ֆլիկը դեռևս «Բավարիայում» ապացուցեց, որ մաքսիմալիստ է և ամեն խաղում թիմի առջև մեկ նպատակ է դնում՝ հաղթել: Հիմա, գերմանացիներին դա անել ստիպում է նաև իրավիճակը մրցաշարային աղյուսակում: Հայաստանի հավաքականն իր առաջատարությամբ ստիպեց մրցակիցներին ավելի խորն ուսումնասիրել մեր թիմի խաղը:

Շտուտգարտում հավաքականի կազմն ավելի մարտական կլինի՝ վերադառնում են Հարոյանը, Բարսեղյանն ու Բայրամյանը: Բայց չմոռանանք, որ հարձակվելիս կհանդիպենք ամենալուրջ պաշտպանությանն, իսկ պաշտպանվելիս կդիմակայենք հզոր հարձակման: Դա, ըստ էության, չի փոխում մեր ծրագիրը: Կապառոսը կրկին խաղը կկառուցի պաշտպանությունից, բայց հակագրոհի կգնանք որոշումը շատ լուրջ ծանրութեթև անելուց հետո:

Գերմանիան Վադուցում ընդամենը երկու գոլ խփեց և կփորձի հագուրդ տալ իր գոլային ծարավին: Բայց, կարծում եմ՝ Հայաստանի այս հավաքականն էլ երկրորդ խաղում անընդմեջ դաշտից չի հեռանա առանց գոլ խփելու:

Ընտրում եմ մեր հավաքականի առնվազն մեկ գոլ խփելը, ինչը կարող է ինտրիգ մտցնել խմբի առաջատարների դիմակայությունում:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/5 սպտ
Գերմանիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ