ԱԱ-2022. Ֆրանսիա – Ֆինլանդիա․ կանխատեսում

22:45, 07 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի D խմբի 6-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը կընդունի Ֆինլանդիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ։

Ֆրանսիացիները վերջին 2 խաղում չեն կարողացել հաղթել։ Թե՛ Բոսնիա-Հերցեգովինայի, թե՛ Ուկրաինայի հետ խաղերն ավարտվել են 1։1 հաշվով։ Բոսնիացիների դեմ խաղի երկրորդ կեսում էլ ֆրանսիացիները մնացել էին 10 հոգով։ Դիդյե Դեշամը Եվրո-2020-ը ձախողելուց հետո չի կարողանում կարգի բերել թիմը։ Եթե այս խաղում էլ ֆրանսիացիները չհաղթեն, չի բացառվում, որ Դեշամը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Կարծում եմ՝ այս խաղում Ֆրանսիան կփորձի հնարավորինս լավ հանդես գալ։ Ֆինլանդիայի հավաքականը համեստ մրցակից է և հետնապահ է այս խաղում։ Չեմ պատկերացնում, թե ինչի շնորհիվ հյուրերը կարող են անակնկալ մատուցել այս խաղում։

Ֆրանսիացիների կազմում բացակայում է Կիլիան Մբապեն, որը լքել է հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով։ Այնուամենայնիվ, Բենզեման, Գրիզմանը և Պոգբան կարող են այս խաղում իրենց հետևից տանել թիմակիցներին։

Կարծում եմ՝ գոլառատ խաղ կլինի։ Չի բացառվում, որ հյուրերը նույնիսկ գոլ խփեն՝ հաշվի առնելով, որ վերջին երկու խաղերում Ֆրանսիան չի կարողանում անառիկ պահել սեփական դարպասը։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/7 սպտ
Ֆրանսիա – Ֆինլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ