ԱԱ-2022. Ֆրանսիա – Ֆինլանդիա․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 07 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Ֆրանսիա – Ֆինլանդիա ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2020-ից հետո հաղթանակ չի տարել։ Աշխարհի գործող չեմպիոնը D խմբում 5 խաղից հետո վաստակել է ընդամենը 9 միավոր։ Էլ ավելի սարսափելի է խփած և բաց թողած գնդակների թիվը՝ 6:3։ Սա, ինչ խոսք, հարիր չէ թոփ թիմին։ Ե՛վ բոսնիացիների, և՛ ուկրաինացիների հետ խաղերում եռագույններն առաջինը բաց թողեցին։ Տպավորությունն այնպիսին է, որ ֆուտբոլիստները մի տեսակ հագեցել են հաղթանակներից։ Այստեղ երկու պատճառ կարող է լինել՝ կամ Դիդյե Դեշամի կոլեկտիվը թերագնահատում է կարգով ավելի ցածր մրցակիցներին, կամ գնդակ բաց թողնելով՝ մոտիվացիա են փնտրում։

Պատահական չէր, որ հավաքական վերադարձած Կարիմ Բեզեման մտավախություն հայտնեց խմբից դուրս չգալու մասին։ Իհարկե, շատ ցանկության դեպքում էլ չես կարող հավատալ նման սցենարին, բայց «Արքայական ակումբի» հարձակվողի այդ քայլը յուրատեսակ սթափության կոչ էր խաղընկերներին։

Ֆինլանդիայի հավաքականն ընթացիկ մրցաշարում առայժմ ընթանում է առանց պարտության։ «Բվեճները» 3 խաղից հետո վաստակել են 5 միավոր և խմբում երկրորդն են։ Ֆինլանդիայի հավաքականի հիմնական մրցակիցը Ուկրաինան է։ Երկու թիմերն էլ միավորներով հավասար են, սակայն ուկրաինացիները լավ շանս ունեն առաջ պոկվելու և ղազախների հետ խաղում կարող են նաև շտկել գոլերի տարբերությունը։ Իսկ ֆիններին լուրջ փորձություն է սպասվում։ Ֆրանսիան խաղալու է տանը և չի բացառվում, որ իր զայրույթը կպարպի հյուրերի վրա։ Դաշտի տերերը երկրպագուներին պետք է ցույց տան, որ թիմում ամեն ինչ կարգին է, և ավելի հարմար առիթ դժվար թե գտնվի։

Ընտրում եմ Ֆրանսիան կհաղթի -3.5 ֆորայով խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 5.00 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/7 սպտ
Ֆրանսիա - Ֆինլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ