ԱԱ-2022. Ֆրանսիա – Բոսնիա և Հերցեգովինա․ Աշխարհի չեմպիոնը կուրախացնի երկրպագուներին

22:45, 01 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի D խմբի 4-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում աշխարհի գործող չեմպիոնը կխփի առնվազն 3 գոլ։

Ֆրանսիայի հավաքականը «Մունդիալ-2022»-ի որակավորման մրցաշարի աշնանային հատվածին մոտենում է D խմբի առաջատարի կարգավիճակում։ Աշխարհի չեմպիոնը, մեղմ ասած, տապալվեց Եվրո-2020-ում, իսկ այս խմբում 3 խաղից հետո վաստակել է 7 միավոր։ Դիդյե Դեշամի կոլեկտիվը կարծես խնդիրներ չունի խաղային առումով։ Թիմը լավ կոմպլեկտավորված է, ամեն օղակում, առնվազն մի քանի խաղացող կա, բայց չափից ավելի ինքնավստահությունը հաճախ խանգարում է։

Բուսնիա և Հերցեգովինայի հետ ֆրանսիացիներն ընթացիկ մրցաշարում արդեն հանդիպել են։ Մարտին կայացած խաղում «Գրբավիցա» ստադիոնում եռագույններն Անտուան Գրիզմանի գոլի շնորհիվ հաղթեցին նվազագույն հաշվով, իսկ այժմ սեփական դաշտում պարտավոր են առավել քան վստահ հաղթանակ տանել։ Ֆրանսիան խմբի բացահայտ ֆավորիտն է, սակայն պետք չէ թերագնահատել, թե՛ բոսնիացիներին, թե՛ ֆիններին, թե՛ ուկրաինացիներին: Չմոռանանք, որ Մբապեն և ընկերները միավորներ կորցրին հենց ուկրաինացիների հետ խաղում։

Բոսնիա և Հերցեգովինան կռվելու է Ստրասբուրգում, որովհետև առայժմ մեկ միավոր ունի և նախավերջին տեղում է, իսկ երկրորդ տեղի համար պայքարում միավորներ հարկավոր են օդի ու ջրի պես։ Իհարկե, սա չի նշանակում, որ հյուրերը շանսեր ունեն այս մրցավեճում։ Ընտրում եմ Ֆրանսիայի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.04 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/1 սպտ
Ֆրանսիա – Բոսնիա և Հերցեգովինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ