ԱԱ-2022. Էքսպրես խաղադրուքներ` Արթուր Պետրոսյանից
Միջմայրցամաքային 2 դիմակայություն՝ ԱԱ-2022-ի վերջին 2 ուղեգրերի համար։
Ավստրալիա – Պերու
Հետևել եմ Ավստրալիայի մի քանի հանդիպումների։ Միջին կարգի թիմ է։ Եթե համեմատենք անգլիական լիգաների հետ, ապա այս թիմը գրեթե նույն մակարդակի է, ինչ Չեմպիոնշիպի միջակ թիմերը։ Ընտրական փուլի բոլոր կարևոր խաղերում Ավստրալիան չի կարողացել հաղթանակ տանել։ Նույնիսկ իրենցից կարգով ցածր թիմերի դեմ հանդիպումներում Ավստրալիայի ֆուտբոլիստները լավ խաղ չեն ցուցադրել։
Պերուն այդքան էլ չի փոխվել 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Տակտիկապես լավ պատրաստված թիմ է։ Ինձ թվում է, որ Պերուն կարգով գերազանցում է մրցակցին և ավելի մոտ կլինի հաղթանակին։
Կոստա-Ռիկա – Նոր Զելանդիա
Այստեղ գրեթե նույն իրավիճակն է։ Կոստա-Ռիկան հաղթել է Կանադային և լավ խաղ է ցուցադրել ԱՄՆ-ի դեմ։ Այս դիմակայությունում Կոստա-Ռիկան ավելի ընդգծված ֆավորիտ է, քան Պերուն՝ Ավստրալիայի դեմ խաղում։
2 էքսպրես խաղադրույք եմ կազմել։ Առաջինը` Պերուի և Կոստա-Ռիկայի անցումները։ Երկրորդը՝ Կոստա-Ռիկայի հաղթանակ և Պերուն չի պարտվի ու խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ։
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: