ԱԱ-2022. Չիլի – Բրազիլիա. կանխատեսում

05:00, 03 սպտ 2021
ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 7-րդ տուրում Չիլիի հավաքականը կընդունի Բրազիլիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Այս հավաքականների միջև կայացած վերջին 5 խաղերում Չիլին հաղթանակ չի տարել։  Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում բրազիլացիները նվազագույն հաշվով հաղթեցին հենց Չիլիին։

Այս խաղում չիլիացիները կփորձեն ռևանշի հասնել։ Բացի այդ, մրցաշարային աղյուսակում Չիլին 7-րդ տեղում է և պետք է բարելավի դիրքը։ Այս հավաքին չի մասնակցում թիմի առաջատարներից Ալեքսիս Սանչեսը։ Այնուամենայնիվ, հավաքականում են Արտուրո Վիդալը, Էդուարդո Վարգասը, որոնք կարող են սպառնալ մրցակցի դարպասին։

Բրազիլացիներն Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտությունից հետո ավելի մոտիվացված կլինեն։ Կարծում եմ՝ Տիտեի թիմն այս խաղում առաջին իսկ րոպեից միտված է լինելու հարձակմանը։ Նեյմար, Ռիշարլիսոն, Ֆիրմինո, Ժեզուս։ Այս ֆուտբոլիստներին թիմում ունենալով՝ այլ կերպ խաղալ, երևի, հնարավոր չէ։ Սպասում եմ դիտարժան և դինամիկ ֆուտբոլ, որտեղ ավելի շատ կգրոհի Բրազիլիան։ Այնուամենայնիվ, Չիլին կարող է խնդիրներ ստեղծել բրազիլացիների համար թե՛ դիրքային գրոհների, թե հակագրոհների ժամանակ։

Ընտրում եմ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․00 գործակիցը։ Հաշվի առնելով նաև, որ այս խաղում լարվածությունը մեծ է լինելու, իսկ բրազիլացիները վերջին 3 խաղից յուրաքանչյուրում նվազագույնը 2 դեղին քարտ են ստացել, կարծում եմ՝ այս անգամ ևս նույն իրավիճակը կլինի։ Չիլիացիներն էլ սադրելու մեծ վարպետ են։ Ընտրում եմ նաև Բրազիլիայի հավաքականի՝ դեղին քարտերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը, որի համար սահմանվել է 2․10 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
05:00/3 սպտ
Չիլի – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
05:00/3 սպտ
Չիլի – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ