ԱԱ-2022. Չիլի – Բրազիլիա․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

05:00, 03 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Չիլի – Բրազիլիա ԱԱ-2022-ի ընտրական փուլի 7-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Բրազիլիայի հավաքականը բավականին վստահ է ընթանում ԱԱ-2022 որակավորման մրցաշարում։ Պենտակամպիոնները 6 խաղից հետո ունեն հարյուր տոկոսանոց արդյունք։ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Տիտեի թիմը չարդարացրեց սպասելիքները և եզրափակիչում անատամ խաղով պարտվեց «ոխերիմ թշնամի» Արգենտինային։ Չիլիի հետ դիմակայությանը բրազիլացիները մոտենում են շատ լուրջ կորուստներով։ Պանդեմիայի պատճառով անգլիական Պրեմիեր լիգայի թիմերը թույլ չեն տալիս ֆուտբոլիստներին միանալ իրենց հավաքականներին։ Դրանից մեծապես տուժել է Բրազիլիայի հավաքականը, որի առաջատարներից շատերը բացակայելու են։ Չկան դարպասապահներ Ալիսոն Բեկերն ու Էդերսոնը, Տիագո Սիլվան, Ռոբերտո Ֆիրմինոն, ինչպես նաև Գաբրիել Ժեզուսն ու Ռիշարլիսոնը։ Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է խաղը կառուցելու փորձառու Տիտեն։

Ինչ վերաբերում է Չիլիին, ապա այս թիմը շատ վատ տպավորություն է թողնում։ Սա այն սարսափազդու թիմը չէ և բազմաթիվ խնդիրներ ունի գրեթե բոլոր խաղային օղակներում։ Այնուամենայնիվ, Մարտին Լասարտեի թիմը խաղալու է տանը, իսկ Սանտյագոյում միշտ էլ բարդ է լինում մրցակիցների համար։ Տանտերերը միշտ էլ աչքի են ընկել իրենց կոպիտ խաղով։ Կարծում եմ՝ այս մրցավեճը բացառություն չի լինի։

Ընտրում եմ դեղին քարտերով Չիլին 3-ով կգերազանցի հյուրերին խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.70 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2020
05:00/3 սպտ
Չիլի – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ