ԱԱ-2022. Բրազիլիա – Արգենտինա. կանխատեսում

23:00, 05 սպտ 2021
ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 6-րդ տուրից հետաձգված խաղում Բրազիլիայի հավաքականը կընդունի Արգենտինային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերը գոլ կխփեն։

Բրազիլացիները կփորձեն ռևանշի հասնել Ամերիկայի գավաթի եզրափակչում կրած պարտության համար, սակայն դա այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ հավաքականին չեն միացել Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար պետք է անցնել կարանտին, իսկ միջազգային խաղերից անմիջապես հետո ակումբները ներքին առաջնության հանդիպումներ ունեն և հրաժարվել են բաց թողնել իրենց խաղացողներին։

Օրինակ՝ Չիլիի դեմ նախորդ տուրի խաղում բրազիլացիների հարձակման գծում էին Նեյմարը, Գաբրիել Բարբոսան և Վինիսիուս Ժունիորը։ Այնուամենայնիվ, Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Չիլիին։

Արգենտինան 3։1 հաշվով հաղթեց Վենեսուելային։ Լիոնել Մեսին մասնակցեց խաղին։ Նա արդեն մարզավիճակ է հավաքել։ Եթե չլիներ Ամերիկայի գավաթի վերոնշյալ եզրափակիչը, ավելի քան համոզված եմ, որ արգենտինացիները կհաղթեին այս խաղում՝ հաշվի առնելով բրազիլացիների կազմում առկա կադրային խնդիրները։ Սակայն, նույն Նեյմարի համար շատ ցավալի էր պարտվել այդ եզրափակիչում և կարծում եմ, որ այս խաղում բրազիլացիները, թեկուզ թույլ կազմով, կռիվ կտան։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.92 գործակիցը։

Օրդինար: Չխաղարկված
ԱԱ-2022
23:00/5 սպտ
Բրազիլիա – Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ