ԱԱ-2022 ․ Բրազիլիա – Պերու․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

04:30, 10 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 10-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը կընդունի Պերուին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն բրազիլացիները։

Վերջին 5 խաղերում բրազիլացիները 3 ամգամ հաղթել են 1։0 հաշվով։ Բրազիլիայի և Պերուի միջև նախորդ խաղը ևս ավարտվել է 1։0 հաշվով։ Իսկ դրանից առաջ բրազիլացիները ջախջախել էին մրցակցին 4։0 հաշվով։ Հաշվի առնելով, որ այս խաղում բրազիլացիների կազմից բացակայում են ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստները (կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով), սպասվում է, որ բրազիլացիները նորից կբավարարվեն համեստ հաղթանակով, սակայն․․․

Այդ ֆուտբոլիստների փոխարեն հավաքական են հրավիրվել այլ խաղացողներ, որոնք նորմալ պայմաններում դժվար թե լինեին թիմում։ Իսկ դա նշանակում է, որ պետք է օգտվել շանսից։ Նախորդ տուրում Բրազիլիա-Արգենտինա հանդիպումն անավարտ մնաց և սպասվում է, որ այս խաղում նույն կազմը դուրս կգա խաղադաշտ։ Գաբրիել Բարբոսան և Նեյմարը կլինեն հարձակման կրակագծում, իսկ եզրերում կխաղան Էվերթոն Ռիբեյրոն և Լուկաս Պակետան։

Կարծում եմ՝ Բրազիլիան սեփական հարկի տակ չի բավարարվի ընդամենը 1։0 հաշվով հաղթանակով և կփորձի ավելի վստահ խաղ ցուցադրել։ Պետք չէ մոռանալ Պերուի մասին, որը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ Պերուն կարող է միավոր խլել բրազիլացիներից այս խաղում, սակայն մեկ գոլ կարող է խփել։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․89 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
04:30/10 սպտ
Բրազիլիա – Պերու
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ