ԱԱ-2022 ․ Բրազիլիա – Պերու․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

04:30, 10 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Բրազիլիա – Պերու աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Բրազիլիայի հավաքականը նախորդ տուրում պետք է մրցեր «ոխերիմ թշնամի» Արգենտինայի հետ, սակայն հանդիպումը տարօրինակ կերպով ընդհատվեց։ Պատճառն այնքան ծիծաղելի էր, որ անգամ Մեսին և Նեյմարը դժվարությամբ էին զսպում իրենց հույզերը։ Միջադեպը տարբեր խոսակցությունների առիթ տվեց, բայց Բրազիլիան մնաց անպարտելի։ Ինչևէ, «Պենտակամպիոնները» որակավորման ընթացիկ մրցաշարում բավականին վստահ են զգում իրենց։ Տիտեի թիմը 7 խաղից հետո 100 տոկոսանոց արդյունք ունի, ավելին՝ բրազիլացիներն ընդամենը 2 գոլ են բաց թողել։ «Սելեսաոն» հայտնի պատճառով մարտական կազմով չի խաղում, բայց արդյունք, այնուամենայնիվ, ապահովում է։

Ինչ վերաբերում է Պերուին, ապա այս թիմը վաստակել է 8 միավոր և անցողիկ 5-րդ տեղից հետ է 2 միավոր։ Պերուացիները վերջին երկու խաղերում մի փոքր կարգավորեցին մրցաշարային գործերը և առայժմ պայքարի մեջ են։ Բրազիլացիների հետ դիմակայությունը շատ կարևոր է նրանց համար։ Հյուրերը պետք է օգտվեն իրենց շանսից և փորձեն դրական արդյունք ապահովել։ Այնուամենայնիվ, այս դիմակայությունում ֆավորիտը Բրազիլիան է։ Կարծում եմ՝ լուրջ պայքար է լինելու, բայց Բրազիլիան, ինչպես Չիլիի հետ խաղում, հաղթելու է նվազագույն հաշվով։

Ընտրում եմ ստույգ հաշիվ Բրազիլիա (1։0) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 5․35 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
04:30/10 սպտ
Բրազիլիա - Պերու
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ