ԱԱ-2022․ Ռուսաստան – Մալթա․ Դենիս Կազանսկիի կանխատեսումը

22:45, 07 սպտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մարզական մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է կատարել Ռուսաստան – Մալթա ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Կարծում եմ՝ այս դիմակայությունում ամեն ինչ կանխատեսելի է։ Ռուսաստանի հավաքականին հարկավոր է առավելագույն միավորներ վաստակել, իսկ դրա համար ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում։

Կիպրոսի հետ խաղը տարբեր զգացողությունների առիթ տվեց։ Մալթայի հետ կրկին ռոտացիա կլինի։ Ֆյոդոր Սմոլովը, որը Վալերի Կարպինի հետ ներկա էր մամուլի ասուլիսին, երաշխավորել է թե՛ իր տեղը մեկնարկային կազմում, թե՛ ավագի թևկապը։

Ինձ թվում է՝ բավականին ուրախ հանդիպում է լինելու։ Ռուսաստանին մեծ հաղթանակ է հարկավոր, իսկ Կարպինին՝ գեղեցիկ նոտայով ավարտել երեք խաղից բաղկացած շարքը։ Տնային ստադիոնում էներգետիկան շատ է լինելու։ Սպասում եմ  նաև 11 մետրանոց։

Ալի Պալաբիյիկը (հանդիպումը սպասարկող մրցավարը) վերջին 10 հանդիպումներում ոչ մի 11 մետրանոց չի նշանակել։ Բայց տպավորություն ունեմ, որ նշանակելու ժամանակը եկել է։ Մալթայի հավաքականի տուգանայինում թեժ է լինելու, այդ պատճառով էլ ինչ-որ բան պետք է որ տեղի ունենա։ Ֆյոդոր Սմոլովն էլ գոլի հեղինակ է դառնալու 11 մետրանոց նշակետից։ Ընտրում եմ Ֆյոդոր Սմոլովը գոլ կխփի խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/7 սպտ
Ռուսաստան - Մալթա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ