ԱԱ-2022․ Լեհաստան – Անգլիա․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 08 սպտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Լեհաստան – Անգլիա ԱԱ-2022-ի ընտրական փուլի I խմբի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խոսելու ենք Լեհաստան – Անգլիա դիմակայության մասին։ Հանդիպումը կայանալու է Վարշավայի «Նարոդնի» ստադիոնում, որը լեփ-լեցուն է լինելու։

Չնայած անգլիացիները սեպտեմբերյան երկու խաղերում էլ հաղթանակ տարան, բայց, անկեղծ ասած, ինչ-որ յուրահատուկ տպավորություն չթողեց։ Հունգարիայի և Անդորրայի հետ խաղերն անցան նույն սցենարով։ Մրցակիցները քանդվեցին միայն այն ժամանակ, երբ Անգլիայի հավաքականը խփեց իր գոլերը։ Անգլիացիների կարգը զգացվում էր։

Լեհերը 2 խաղում 11 գոլ են խփել։ Նրանք խաղում էին ոգով և շատ բան ստացվում էր։ Ինձ դուր եկավ, թե ինչպես էր գործում թիմը, թեկուզև մրցակիցները թոփ մակարդակի չէին։ Անգլիացիներն արդեն 5 միավոր առաջ են երկրորդ տեղում ընթացող Լեհաստանից, այնպես որ, ամեն գնով հաղթանակի հասնելու համար հանդիպում չի լինի։ Ոչ ոք չի ցանկանա շատ ուժ ծախսել ԱՊԼ-ի առաջիկա տուրից առաջ։

Լեհերի համար այս դիմակայությունը մեծ իրադարձություն է։ Նրանք բոլոր ջանքերը կներդնեն, որպեսզի լավ արդյունքի հասնեն։ Ինձ թվում է, որ միայն մեկ դարպասի ուղղությամբ ֆուտբոլ չենք տեսնի, իսկ դա օգուտ է հյուրերին։

Փոքրիկ վիճակագրություն՝ Անդորրայի և Հունգարիայի հետ մրցավեճերի առաջին խաղակեսում անգլիացիների խաղն այնքան էլ լավ չէր ստացվում։ Ընդհանուր առմամբ, նրանք միայն մեկ դիպուկ հարված են կատարել։ Ես ենթադրում եմ, որ առաջին խաղակեսում տանտերերը տիրելու են նախաձեռնությանը և ավելի հզոր տեսք են ունենալու։

Իմ տարբերակները հետևյալն են՝ Լեհաստանը չի պարտվի, առաջին խաղակեսում ավելի շատ հարված կկատարի, քան Անգլիան, և առաջին խաղակեսում հյուրերից քիչ անկյունային չի վաստակի։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/8 սպտ
Լեհաստան - Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ