ԱԱ-2022․ Լեհաստան – Անգլիա․ կանխատեսում

22:45, 08 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի I խմբի 6-րդ տուրում Լեհաստանի հավաքականը կընդունի անգլիացիներին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Անգլիացիները վերջին 2 խաղում հաղթել են միևնույն 4։0 հաշվով։ Լեհաստանը նախորդ խաղում հաղթել է 7։1 հաշվով։ Անգլիայի հավաքականը 100 տոկոսանոց արդյունք ունի, իսկ Լեհաստանը՝ 4 հաղթանակ և 1 պարտություն անգլիացիներից՝ 1։2։ Անգլիան միայն մեկ գոլ է բաց թողել։ Արդեն հասկացաք, որ այդ գոլը գրանցվել է լեհերի հետ խաղում։

Անկասկած, ֆավորիտ է Անգլիայի հավաքականը, սակայն լեհերը խաղալու են սեփական հարկի տակ և կփորձեն միավորներ խլել խմբի առաջատարից։ Անգլիան դժվար թե զիջի առաջատարի դիրքը, իսկ Լեհաստանը պայքարում է երկրորդ տեղի համար։

Լևանդովսկին և ընկերներն այս խաղում կարող են խնդիրներ ստեղծել հյուրերի համար։ Եթե ստացվել է գոլ խփել մրցակցի հարկի տակ, ապա, ամենայն հավանականությամբ, կստացվի նաև տնային խաղում։

Խաղի ելքի հետ կապված դժվարանում եմ կանխատեսում անել։ Անգլիային բավարարում է նաև ոչ ոքին։ Գարեթ Սաութգեյթի թիմը 5 միավոր առաջ է լեհերից։ Նույնիսկ այս խաղում պարտությունն անգլիացիներին թողնում է առաջին տեղում։

Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ՝ գոլեր կտեսնենք երկու թիմերի կողմից։ Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․05 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/8 սպտ
Լեհաստան – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ