ԱԱ-2022․ Հայաստան – Լիխտենշտեյն․ Հաղթելու ժամանակն է

20:00, 08 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտենշտեյնին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում Հայաստանի հավաքականը նվազագույնը 3 գոլ կխփի։

Հայաստանի հավաքականը 0։6 հաշվով պարտվեց Գերմանիային և նահանջեց 2-րդ տեղ։ Անկասկած, այս խաղում մեզ հաղթանակ է հարկավոր և Հայաստանի հավաքականն էլ ֆավորիտ է։ Բայց պետք է ոչ միայն հաղթել, այլ դա անել հնարավորինս խոշոր հաշվով, քանի որ գերմանացիներից 6 գոլ բաց թողնելուց հետո Խոակին Կապառոսի թիմի խփած և բաց թողած գոլերի տարբերությունն այժմ -2 է։ Հյուսիսային Մակեդոնիայինը +5 է, իսկ ռումինացիներինը՝ +3։ Այս առումով պետք է բարելավենք մեր ցուցանիշը, քանի որ հավասար միավորների դեպքում հաշվի է առնվելու հենց այս ցուցանիշը։

Անցնենք խաղին: Կարծում եմ՝ այս անգամ դաշտ դուրս կգա Ալեքսանդր Կարապետյանը հարձակման կենտրոնում։ Ձախից կխաղա Էրիկ Վարդանյանը, աջից՝ Տիգրան Բարսեղյանը։ Հենրիխ Մխիթարյանը կլինի ենթահարձակվողի դիրքում։ Չի բացառվում, որ Արտակ Գրիգորյանն էլ հանգստի հնարավորություն ստանա և հենակետային գոտում տեսնենք Էդուարդ Սպերցյան – Սոլոմոն Ուդո զույգը։

Անդրե Կալիսիրն էլ կարծես մարզվում է հավաքականի հետ և կվերադառնա կազմ։ Հաշվի առնելով նախորդ խաղում պարտությունը՝ հույս ունեմ, որ տղաները տնային խաղում կփորձեն ապացուցել, որ մարտին կայացած հանդիպումները պատահականություն չէին։

Ընտրում եմ Հայաստանի հավաքականի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․80 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/8 սպտ
Հայաստան – Լիխտենշտեյն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ