ԱԱ-2022․ Հայաստան – Լիխտենշտեյն․ Էռնեստ Շաբոյանը կանխատեսել է խաղի հաշիվը

20:00, 08 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստան – Լիխտենշտեյն ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը որակավորման մրցաշարում առաջին պարտությունը կրեց։ Շտուտգարտի «Մերսեդես Բենց արենայում» մեր թիմը ծանր հարված ստացավ գերմանացիներից։ Խոակին Կապառոսի տղաները շատ արագ գոլ բաց թողեցին։ Հենց դա էլ կանխորոշեց հանդիպման հետագա ընթացքը։ Խաղադաշտում տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանի հավաքականը խաղում է արհեստական ինտելեկտի դեմ։ Բունդեսթիմի ֆուտբոլիստներն այնքան արագ և ներդաշնակ էին գործում, որ հյուրերը չէին էլ հասցնում արձագանքել։ Նման դեպքերում շատ մեծ է դարպասապահի դերը։ Հենց նա անհաջող դասավորվող խաղերում պետք է անհավանական գործի, որպեսզի ոգևորի խաղընկերներին, բայց, ցավոք, սրտի Դավիդ Յուրչենկոն անզոր էր։

Ինչևէ, գրեթե կես տարի J խումբը գլխավորած Հայաստանի հավաքականն այժմ երկրորդն է ՝ գոլերի -2 տարբերությամբ։ Հարկավոր է արագ մոռանալ այդ մղձավանջը և շարժվել առաջ։ Կապառոսը գիտի ինչպես ուշքի բերել կոլեկտիվը։ Ամենաբարդը դեռ առջևում է, դրա համար պետք է տրամադրվել, չէ՞ որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Շատ լավ է, որ հաջորդ հանդիպումը մեր թիմն անցկացնելու է Լիխտենշտեյնի հետ։ Կրկնակի լավ է, որ խաղալու ենք տանը։ Ճի՛շտ է, մեր մրցակիցն ամուր փակվելու է պաշտպանությունում և խաղալու է ժամանակի վրա։ Դա նյարդայնացնող է, իսկ խուսափելու համար հարկավոր է արագ գոլ խփել։ Հայաստանի հավաքականը պետք է օգտագործի շանսը, գերվստահ հաղթանակ տանի, շտկի գոլերի բացասական տարբերությունը և ավելացնի միավորների պաշարը։

Ակնկալում եմ, որ մեր թիմն ագրեսիվ է սկսելու ու առաջին րոպեներից լուրջ ճնշման է ենթարկելու հյուրերին։ Մեր տղաներին հարկավոր է պարպել զայրույթը։ Ես ռիսկի կգնամ և կոնկրետ հաշիվ կկանխատեսեմ։ Ընտրում եմ Հայաստանի հավաքականը կհաղթի 4։0 հաշվով խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 8.50 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/8 սպտ
Հայաստան - Լիխտենշտեյն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ