ԱԱ-2022․ Էքսպրես խաղադրույք առաջին խաղային օրվա հանդիպումներին

22:45, 01 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել ԱԱ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումների վերաբերյալ։ 4 խաղերի ընդհանուր գործակիցը 5․62 է։

Ղազախստան – Ուկրաինա

Ուկրաինացիները Եվրո-2020-ում հասան մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեցին Անգլիային։ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է Անդրեյ Շևչենկոն։ 5 տարի աշխատելուց հետո ուկրաինացի մասնագետը որոշել է հեռանալ ազգային հավաքականից։ Չնայած դրան, հյուրերն այս խաղում ֆավորիտ են համարվում։ Նրանք ավելի բարձրակարգ խաղացողներ ունեն և կարող են դրական արդյունքի հասնել։ Ընտրում եմ Ուկրաինայի հաղթանակը։

Ռուսաստան – Խորվաթիա

Այս խաղի վերաբերյալ մեր առանձին կանխատեսմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։ Իսկ էքսպրեսի մեջ ներառելու համար ընտրել եմ Ռուսաստանը չի պարտվի խաղադրույքը։ Խորվաթների կազմում այս խաղը բաց կթողնի Լուկա Մոդրիչը, իսկ դա լուրջ կորուստ է։ Կարծում եմ՝ սեփական հարկի տակ ռուսները նոր գլխավոր մարզչի հետ առնվազն չեն պարտվի։ Այս խմբում առաջին տեղի պայքարը ծավալվելու է հենց այս հավաքականների միջև, այնպես որ, առաջին խաղում չպարտվելը վատ արդյունք չի լինի Կարպինի և Ռուսաստանի հավաքականի համար։

Դանիա – Շոտլանդիա

Դանիայի հավաքականի ցուցադրած խաղը Եվրո-2020-ում տպավորիչ էր։ Անգամ Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցածը չկոտրեց դանիացիներին, գուցե նաև օգնեց համախմբվել։ Սակայն, Էրիկսենի նման կարևոր խաղացողի բացակայությամբ էլ դանիացիները դիտարժան և դինամիկ ֆուտբոլ էին ցուցադրում։ Կարծում եմ՝ այս խաղում Դանիան վստահ հաղթանակ կտանի։

Ֆրանսիա – Բոսնիա և Հերցեգովինա

Ֆրանսիացիների առաջին խաղն է լինելու Եվրո-2020-ից հետո։ Դիդյե Դեշամի համար այս շրջանը որոշիչ կարող է լինել։ Պետք է ցույց տալ, որ Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցածն այլևս չի կրկնվի։ Բենզեման ու Մբապեն շատ լավ մարզավիճակում են։ Կարծում եմ՝ ֆրանսիացիներն ուղղակի կջախջախեն մրցակցին։ Բոսնիացիները ոչինչ չեն կարող անել։ Ֆրանսիան շատ մոտիվացված է լինելու և խաղալու է սեփական հարկի տակ։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը։

Էքսպրես: Պարտված
ԱԱ-2022
18:00/1 օգս
Ղազախստան – Ուկրաինա
ԱԱ-2022
22:45/1 օգս
Ռուսաստան – Խորվաթիա
ԱԱ-2022
22:45/1 օգս
Դանիա – Շոտլանդիա
ԱԱ-2022
22:45/1 օգս
Ֆրանսիա – Բոսնիա և Հերցեգովինա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ