ԱԱ-2018, կանխատեսում A խմբի վերաբերյալ․ ո՞ր հավաքականները փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն

00:00, 27 հնս 2018
Հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ «Բուքմեյքերների Ռեյտինգը» վերլուծում է A խումբն ու փորձում հասկանալ, թե որ հավաքականներն ունեն փլել-օֆֆի ուղեգիր նվաճելու ավելի մեծ շանսեր։

A խմբում ընդգրկված է տանտեր Ռուսաստանի հավաքականը։ Չերչեսովի սաներն այնքան էլ տպավորիչ ֆուտբոլ չեն ցուցադրում, բայց անհավանական աջակցություն են ստանալու ռուս երկրպագուներից։ Չնայած նրան, որ ռուսական թիմի որոշ առաջատարներ վնասվածքների պատճառով բաց կթողնեն Մունդիալը, այնուամենայնիվ, տանտերերը խմբից դուրս գալու լավ շանսեր ունեն, մանավանդ, որ խումբն ամենաբարդը չէ։

Եգիպտոսի ընտրանու մասին վերջին շրջանում շատ խոսվեց։ Դրա գլխավոր «մեղավորը» Մոհամեդ Սալահն էր։ Ֆենոմենը հասցրել է ապաքինվել վնասվածքից և պատրաստ է Ուրուգվայի դեմ մեկնարկային խաղին։ Այնուամենայնիվ, միայն Սալահով գործը գլուխ չի գա, իսկ Եգիպտոսի հավաքականում ուժեղ ֆուտբոլիստներ գրեթե չկան։

Սաուդյան Արաբիայի հավաքականն, իհարկե, այս խմբի հետնապահն է։ Շատերի կարծիքով արաբները 4-րդ հորիզոնականում կավարտեն իրենց ելույթները և խմբային փուլից հետո կհավաքեն ճամպրուկները։ Սաուդյան Արաբիայի՝ փլեյ-օֆֆ դուրս գալը կարելի է լուրջ անակնկալ համարել, քանի որ այս թիմից գրեթե ոչ ոք նման արդյունք չի սպասում։ Ուժեղ հավաքական կամ անհատներ թիմում չկան։

Դե իսկ վերջում խմբի ֆավորիտի՝ Ուրուգվայի հավաքականի մասին։ Աշխարհի կրկնակի չեմպիոնները մասնագետների կարծիքով A խմբի ֆավորիտն են։ Եվ իրոք, Ուրուգվայը ոչ միայն ունի աստղային կազմ՝ Գոդին, Սուարես, Կավանի և այլն, այլ նաև աչքի է ընկնում թիմային խաղով։

Մեր կանխատեսումը

  1. Խմբի հաղթող — Ուրուգվայի հավաքական
  2. Երկրորդ տեղ — Ռուսաստանի հավաքական
  3. Երրորդ տեղ — Եգիպտոսի հավաքական
  4. Հետնապահ — Սաուդյան Արաբիայի հավաքական
Օրդինար: Չխաղարկված
Խմբի հաղթող
00:00/27 հնս
Մունդիալ-2018, A խումբ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Անցում
00:00/27 հնս
Մունդիալ-2018, A խումբ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Երրորդ տեղ
00:00/27 հնս
Մունդիալ-2018, A խումբ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Կեզրափակի աղյուսակը
00:00/27 հնս
Մունդիալ-2018, A խումբ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ