Ա Սերիայի էքսպրեսս. «Ռոման» ու «Միլանը» կփոխանակվեն գոլերով, «Յուվենթուսը» կհաղթի «Սամպդորիային»

23:45, 10 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իտալական էքսպրեսսի շրջանակում առաջարկում է դիտարկել Ա Սերիայի 19-րդ տուրի երկու հանդիպում: «Ռոման» «Ստադիո Օլիմպիկոյում» կընդունի «Միլանին», իսկ «Յուվենթուսը» հյուրընկալվելիս կխաղա «Սամպդորիայի» հետ: 

Ա Սերիայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ կմրցեն «Ռոման» եւ «Միլանը»: Երկու թիմերն էլ ունեն հսկայական պրոբլեմներ: Իտալական ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում են թիմերի գլխավոր մարզիչներ Ռուդի Գարսիայի եւ Սինիշա Միխայլովիչի հեռացումը:

Գալիք հանդիպումից առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ որպես կանոն՝ «Ռոման» ձմեռային արձակուրդներից հետո վատ է հանդես գալիս: Մայրաքաղաքային ակումբի երկրպագուները լավատես չեն նաեւ այն առումով, որ հանդիպմանը չի մասնակցելու Էդին Ջեկոն, ով մեծ ծավալի աշխատանք է կատարում հարձակման գծում՝ շեղելով մրցակցի պաշտպանների ուշադրությունը:

Կարծում եմ, երկու թիմերի գոլ խփելու հավանականությունը շատ մեծ է: Այո, չի խաղա Էդին Ջեկոն, բայց եւ «Միլանի» պաշտպանությունը վստահություն չի ներշնչում: Դրա ամենավառ ապացույցը խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է (24/22):

«Ռոմայի» պաշտպանական գիծը առանձնահատուկ ուշադրության է արժանի: Մայրաքաղաքային ակումբը Իտալիայի ընթացիկ առաջնությունում ամենաշատ գոլ բաց թողնող թիմերից մեկն է:

Յուրաքանչյուր խաղի հետ «Յուվենթուսը» ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրում լավագույն եռյակի թիմերին: Մասիմիլիանո Ալեգրիի սաները ցուցադրում են չեմպիոնական խաղ եւ կասկած չունեմ, որ «բյանկոներիները» շատ շուտով կգլխավորեն մրցաշարային աղյուսակը: «Ծեր Սենյորան» արդեն 8 խաղ անընդմեջ հաղթում է: Կարծում եմ, այս հաղթանակների շարքը կշարունակվի:

Նախորդ տուրում «Յուվեն» բավականաչափ հանգիստ 3:0 հաշվով հաղթեց «Վերոնային»՝ պահպանելով թարմությունը եւ լավ տրամադրությունը մինչ «Սամպդորիային» հյուրընկալվելը:

Ջենովացիները իրենց հերթին լարված հանդիպում անցկացրեցին քաղաքային դերբիում : Նրանք հաղթում էին 3:0 հաշվով, բայց «Ջենոայի» ֆուտբոլիստները կարողացան հավաքվել, խփել երկու գնդակ եւ քիչ էր մնում փրկվեին, բայց ֆուտբոլային հաջողությունը ուղեկցեց «Սամպդորիային»:

Ամենայն հավանականությամբ, այս հանդիպումը հետք է թողել «Սամպդորիայի» ֆուտբոլիստների ֆիզիկական մարզավիճակի վրա: Թիմը չունի պահեստայինների երկար նստարան, որը թույլ չի տա գլխավոր մարզչին համարժեք փոփոխություններ կատարել:

Այդ պատճառով, այստեղ վերցնում եմ «Յուվենթուսի» հաղթանակը:

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա, 19-րդ տուր
23:45/9 հնվ
«Ռոմա» - «Միլան»
Ա Սերիա, 19-րդ տուր
23:45/10 հնվ
«Սամպդորիա» - «Յուվենթուս»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ