Ա Սերիայի էքսպրեսս. «Նապոլին» արդյունավետ խաղում կհաղթի, «Սամպդորիան» եւ «Յուվենթուսը» գոլառատ ֆուտբոլ կմատուցեն երկրպագուներին

23:45, 10 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իտալական էքսպրեսսի շրջանակում առաջարկում է դիտարկել Ա Սերիայի 19-րդ տուրի երեք հանդիպում: «Նապոլին» մրցակցի հարկի տակ կխաղա առաջնության նորեկ «Ֆրոսինոնեի», «Տորինոն» կընդունի «Էմպոլիին», իսկ մյուս թուրինյան ակումբը՝ «Յուվենթուսը», կհյուրընկալվի «Սամպդորիային»: 

«Ֆրոզինոնե» — «Նապոլի»

Երեկ սայթաքեց չեմպիոնության համար պայքարող թիմերից «Ֆիորենտինան» եւ այսօր «Նապոլին» կփորձի 3 միավորով պոկվել «մանուշակներից», ինչպես նաեւ հույս կունենա, որ «Ինտերն» ու «Յուվենթուսը» միավորներ կկորցնեն: Նեապոլցիները այսօր դրսում մրցելու են առաջնության նորեկ եւ արդեն հիմա բարձրագույն խմբում մնալու համար պայքարող «Ֆրոզինոնեի» հետ: Տանտերերը վերջին ժամանակահատվածում կանոնավոր կերպով կարողանում են տանը գոլեր խփել: Սպասում ենք, որ այսօր եւս «Ֆրոզինոնեն» գոլ կխփի, իսկ «Նապոլին» կասկածից վեր է, որ այսօր պայքարելու է միմիայն հաղթանակի համար: Այդ պատճառով առաջարկում ենք խաղադրույք կատարել ««Նապոլիի» հաղթանակի եւ գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ի վրա:

«Տորինո» — «Էմպոլի»

Նախորդ տուրում «Ինտերը» կանգնեցրեց «Էմպոլիի» 4 անընդմեջ հաղթանակների շարքը, իսկ «Տորինոն» լավ մեկնարկից հետո թուլացրեց տեմպը եւ այժմ հանգրվանել է 14-րդ հորիզոնականում: Այստեղ սխալ կլինի միանշանակ ասել, թե ով կհաղթի: Այդ պատճառով, առաջարկում ենք խաղադրույք կատարել նրա վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

«Սամպդորիա» — «Յուվենթուս»

«Յուվենթուսին» հեշտ հանդիպում չի սպասվում: Թեեւ «Սամպդորիան» ընթանում է 13-րդ հորիզոնականում, բայց տնային խաղերում շատ լավ է հանդես գալիս եւ դժվար մրցակից է ցանկացած թիմի համար՝ այդ թվում գործող չեմպիոն «Յուվենթուսի»: Կարծում ենք, այս խաղում նպատակահարմար է խաղադրույք կատարել «տոտալ 2,5 գոլերից շատ»-ի վրա, քանզի «Յուվեի» հաղթանակը այս խաղում երաշխավորված չէ, իսկ գոլերի հարցով թիմերը իրենց կատարողները ունեն՝ Էդերի (11 գոլ) եւ Պաուլո Դիբալայի (9 գոլ) գլխավորությամբ:

Էքսպրես: Պարտված
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
18:00/10 հնվ
«Ֆրոզինոնե» - «Նապոլի»
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
18:00/10 հնվ
«Տորինո» - «Էմպոլի»
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
23:45/10 հնվ
«Սամպդորիա» - «Յուվենթուս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ