Իտալական էքսպրես. «Յուվենթուսը» եւ «Միլանը» հաղթանակներ կտանեն

21:00, 20 դկտ 2015

«Բուքմեյքերների Ռեյտինգի» կողմից առաջարկվող հերթական իտալական էքսպրեսում խոսում ենք կիրակի կայանալիք երկու հանդիպումների մասին: «Յուվենթուսը» կհյուրընկալվի «Կարպիին», իսկ «Միլանը»՝ «Ֆրոզինոնեին»:

Հիմա արդեն 100%-ով վստահ կարելի է ասել, որ «Յուվենթուսը» վերադարձել է չեմպիոնության համար մրցավազք: Հնարավոր է, մինչեւ ձմեռային արձակուրդները «Յուվեն» բարձրանա երկրորդ հորիզոնական:

Շաբաթվա ընթացքում «բյանկոներիները» Իտալիայի գավաթի շրջանակներում ջախջախեցին «Տորինոյին»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, ինչը բավականին բարդ առաջադրանք է:

«Կարպին» նույնպես կարող է հպարտանալ գավաթային հաջողություններով: Ա Սերիայում 19-րդ հորիզոնականը զբաղեցնող ակումբը պայքարից դուրս թողեց «Նապոլիի» հետ 2-րդ հորիզոնականը կիսող «Ֆիորենտինային»:

Բայց պետք է նշել, որ այս հաջողությունը մեծ ուժեր խլեց «Կարպիից», որը պահեստայինների կարճ նստարան ունի: Իսկ թիմը մրցելու է արդեն ստաբիլ խաղ ցուցադրող «Յուվեի» հետ, որը ցանկանում է վերադարձնել առաջատար դիրքերը:

Հաշվի առնելով ամեն ինչ՝ կարծում եմ, պետք է սպասել, որ խաղը կանցնի մեկ թիմի առավելությամբ: «Յուվենթուսը» ուժեղ է եւ ամենայն հավանականությամբ, հերթական հեշտ հաղթանակը կտանի:

«Միլանը» արթնացավ, երբ թիմի ղեկավարությունը վերջին շանսը տվեց Սինիշա Միխայլովիչին: Չնայած երկու ոչ-ոքիներին՝ «ռոսոներիները» հետաքրքիր ֆուտբոլ խաղացին Իտալիայի գավաթի «Սամպդորիայի» հետ խաղում եւ հաղթեցին 2:0 հաշվով, ինչը կարող է վստահություն ներշնչել «Միլանի» ֆուտբոլիստներին:

Ես այս էքսպրեսի համար ուղղակի կվերցնեմ «Միլանի» հաղթանակը: «Ռոսոներիները»  ամեն ինչով գերազանցում են մրցակցին, եւ չգիտեմ, թե ինչ է կարող «Ֆրոզինոնեն» հակադրել նրանց ՝ թեեւ հանդիպումը կայանալու է իր հարկի տակ:

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա, 17-րդ տուր
15:30/20 դկտ
«Կարպի»-«Յուվենթուս»
Ա Սերիա, 17-րդ տուր
21:00/20 դկտ
«Ֆրոզինոնե»-«Միլան»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ