«Նապոլի» – «Յուվենտուս» ․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 11 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Նապոլի» – «Յուվենտուս» Իտալիայի A Սերիայի 3-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Նապոլին» գերազանց է սկսել A Սերիայի հոբելյանական` 120-րդ մրցաշրջանը։ Լուչիանո Սպալետիի թիմն առաջին տուրում 10 հոգով կարողացավ առավելության հասնել A Սերիայի նորեկ «Վենեցիայի» նկատմամբ, իսկ հաջորդ խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Ջենոային»։ Նեապոլցիները նոր մարզչի գլխավորությամբ բավականին ագրեսիվ ֆուտբոլ են ցուցադրում։ Աուրելիո Դե Լաուրենտիսի ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակտիվությամբ աչքի չընկավ։ Կարելի է ենթադրել, որ եղած կազմը բավարարում է պահանջկոտ Սպալետիին, որն ամենայն հավանականությամբ կայունություն կհաղորդի թիմի խաղին։ Համենայնդեպս, նեապոլցիների մեկնարկը կարելի է ստացված համարել, մնում է, որ ֆուտբոլիստները տոնուսը պահպանեն նաև միջազգային դադարից հետո։ Այո՛, երկու տուրերի մրցակիցներին թոփերի շարքին չես դասի, այնպես որ, «Յուվենտուսի» հետ մրցավեճը լավ առիթ է լուրջ քննության համար։

Թուրինյան ակումբն առայժմ հիասթափեցնում է։ Մասիմիլիանո Ալեգրին առայժմ զբաղված է թիմային ներդաշնակ խաղ կառուցելով։ Առաջին տուրում «Ծեր սինյորան» անուշադրության և թափթփված խաղի պատճառով կարևոր 2 միավոր կորցրեց։ Երկրորդ տուրում, արդեն առանց Ռոնալդուի, «Յուվեի» խաղը չստացվեց։ Ավելին՝ թուրինցիների պաշտպանությունը սարսափելի տեսք ուներ և «Էմպոլին» օգտվեց դրանից։

Միջազգային դադարը շատ կարևոր էր Ալեգրիի համար՝ կարգավորելու իրավիճակը։ Դեգերումներից հետո «Յուվենտուս» վերադարձավ Մոյզե Քինը՝ չնայած ակումբը հայտարարեց, որ նրան չի դիտարկում որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։ «Նապոլիի» հետ խաղը լավ առիթ է վերադառնալու համար։ Ավելի լավ մոտիվացիա դժվար է պատկերացնել։

A Սերիայում իրար միջև նախորդ 10 հանդիպումներից 3-ում հաղթել է «Նապոլին», 6 անգամ ավելի ուժեղ է եղել «Յուվեն», 1 անգամ էլ գրանցվել է ոչ ոքի։

Այս դիմակայությունը կայանալու է Նեապոլում՝ լեգենդար Դիեգո Մարադոնայի անունը կրող ստադիոնում, որտեղ մրցակիցների համար միշտ էլ բարդ է եղել, բայց վիճակագրությունը խոսում է հյուրերի օգտին։

Լուրջ պայքար եմ սպասում։ Ե՛վ «Ուդինեզեն», և՛ «Էմպոլին» «Յուվենտուսի» դեմ կռվեցին գերպրեսինգով, չի բացառվում, որ Սպալետին նույն զենքը կկիրառի։

Կարծում եմ, թուրինցիներն էլ ճեղքեր կգտնեն մրցակցի պաշտպանությունում։ Ընտրում եմ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.72 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
20:00/11 սպտ
«Նապոլի» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ