Ա սերիա․ 19-րդ տուր․ խաղում ենք Էքսպրես` 3 խաղով. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 11 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղային առաջին օրվա 3 հանդիպման վերաբերյալ։

Ամանորի տոներն ավարտվում են, կարելի է մի լավ խաղադրույք անել։ Մանավանդ, որ իտալական ակումբները (եթե դա «Ռոման» չէ) քիչ են «քաշում»։ 19-րդ տուրի հանդիպումներից առաջին երեք կկայանան շաբաթ օրը։ Ընդ որում՝ բոլորն էլ բարդ ու անկանխատեսելի։ Եվ դա այն դեպքում, որ կենտրոնական՝ «Ռոմա» — «Յուվենտուսը» կիրակի է։

Առաջինը խաղադաշտ դուրս կգան «Կալյարին» ու «Միլանը»։ Դաշտի տերերի համար մրցաշրջանը հաջող էր սկսել, սակայն ժամանակի ընթացքում Ռաջա Նայինգոլանն ու ընկերները դուրս մնացին լավագույն քառյակից, իսկ հիմա հանգրվանել են միայն 6-րդ տեղում։ Պայքարը շարունակվում է։ «Միլանն» էլ նախորդ տուրում չհաղթեց «Սամպդորիային»։ Խաղը բարդ է լինելու։ Սակայն կա մի կանխատեսելի ու սպասելի երևույթ․ Զլատանը գոլ կխփի։

Հետո հերթը լինելու է «Լացիոն» ու «Նապոլին»։ Թիմեր, որոնք միշտ սիրում են գրոհել, գոլ խփել։ Պաշտպանվելուց էլ հեռու են։ «Լացիալները» խաղում են 3 պաշտպանով ու վերջին 3 ամսվա ընթացքում կրել է 2 պարտություն, երկուսն էլ Եվրոպա Լիգայում, իսկ Իտալիայի սահմաններում «Լացիոն» պարտվել է հեռավոր սեպտեմբերին։ «Նապոլիի» գործերը լավ չեն։ Կորել է Մերտենսի ու Ինսինյեյի դիպուկությունը, Մանոլասը վատ մարզավիճակում է, Կուլիբալին վնասվածք ունի։ Այստեղ ամենառեալ ու հաղթական տարբերակը երկու թիմերի գոլային հաջողությունն է։

Երեկոն կեզրափակեն «Ինտերն» ու «Ատալանտան»։ Թիմեր, որոնք նախորդ տարի եզրափակել էին լավագույն քառյակն ու խաղում էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Սակայն որքան էլ որ զարմանալի է՝ «Ինտերը» դուրս մնաց, իսկ մրցաշրջանի մեկնարկը գլխովին ձախողած «Ատալանտան» մտավ 1/8 եզրափակիչ։ Երկու թիմերն էլ այս պահին լավ մարզավիճակում են։ «Ատալանտան» հաղթանակներ է, որ տանում է, Կոնտեն էլ խելքի է բերել «Ինտերը»։ Տվյալ խաղային օրը «Ատալանտայի» համար ձեռնտու կլինի Միլանում 1 միավոր վաստակելը իսկ «Ինտերը» տանը վաղուց չի պարտվում։ Այնպես որ՝ 1X:

Էքսպրես: Չխաղարկված
Ա սերիա
19:00/11 հնվ
«Կալյարի» - «Միլան»
Ա սերիա
21:00/11 հնվ
«Լացիո» - «Նապոլի»
Ա սերիա
23:30/11 հնվ
«Ինտեր» - «Ատալանտա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ