Կոնֆերենցիաների լիգա. 9․06 գործակցով էքսպրես խաղադրույք

23:00, 16 սպտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում սեպտեմբերի 16-ին անցկացվելիք 3 խաղերի վերաբերյալ։ Ընդհանուր գործակիցը կազմում է 9․06։

«Ռեն» (Ֆրանսիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)

«Ռենը» պարտվել է վերջին երկու խաղերում։ Թիմը տրանսֆերային պատուհանի վերջին օրը կորցրեց առաջատարներից մեկին՝ Էդուարդո Կամավինգային, որը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ «Տոտենհեմն» այս խաղում ֆավորիտ է։ Թիմերի խաղամակարդակների և կարգի տարբերությունը, կարծում եմ, վճռորոշ կլինի։ Ընտրում եմ «Տոտենհեմի» հաղթանակը։ Լոնդոնյան ակումբը կփորձի ԱՊԼ-ի 4-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» կրած պարտությունից հետո վերականգնվել՝ այս հանդիպմանը լավ խաղ ցուցադրելով։

ՀԻԿ (Ֆինլանդիա) – ԼԱՍԿ (Ավստրիա)

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցներն են այս թիմերը։ Երևանյան ակումբը 1։4 հաշվով պարտվել էր Թել-Ավիվի «Մաքաբիին», իսկ խմբի մյուս խաղում ֆիննական ՀԻԿ-ը կընդունի ավստրիական ԼԱՍԿ-ին։ ԼԱՍԿ-ը ֆավորիտ է այս խմբում և այս խաղում։ Կարծում եմ՝ ավստրիական ակումբը դժվարություններ չի ունենա։ Թիմը գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում ներքին առաջնությունում։

Ընտրում եմ՝ ԼԱՍԿ-ի հաղթանակը։

«Ռոմա» (Իտալիա) – «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)

Այս խաղի վերաբերյալ առանձին կանխատեսմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։ Էքսպրեսի համար ընտրել եմ «Ռոմայի» ֆորա (-1.5) խաղադրույքը։ Սպասվում է, որ Ժոզե Մոուրինյոն ռոտացիա կկիրառի։ Նույնիսկ այդ դեպքում, «Ռոման» ֆավորիտ է համարվում և սպասվում է, որ վստահ հաղթանակ կտանի։ Հյուրերի կազմում 5 առանցքային ֆուտբոլիստ բաց է թողնելու այս խաղը։ Կարծում եմ՝ «Ռոման» խնդիրներ չի ունենա և առանց դժվարության կհաղթի, քանի որ դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները՝ ի դեմս Շոմուրոդովի և Էլ Շարավիի, կփորձեն օգտագործել իրենց շանսը։

 

 

Էքսպրես: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:45/16 սպտ
«Ռեն» – «Տոտենհեմ»
Կոնֆերենցիաների լիգա
20:45/16 սպտ
ՀԻԿ – ԼԱՍԿ
Կոնֆերենցիաների լիգա
23:00/16 սպտ
«Ռոմա» – «ԲԿՄԱ Սոֆիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ