ՊՍՎ – «Գլազգո Ռեյնջերս»: Ալեքսանդր Նեցենկոյի կանխատեսումը

23:00, 24 օգս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան ու հաղորդավար Ալեքսանդր Նեցենկոն «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «ՊՍՎ Էյնդհովեն» – «Գլազգո Ռեյնջերս» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։


Շոտլանդիայում կայացած առաջին խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Նժարի վրա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրն է, իսկ Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչի մասնակիցն ունի որոշակի խնդիրներ։ Հարցականի տակ է նախորդ խաղում աչքի ընկած Տոմա Լոուրենսի մասնակցությունը։ Նա վնասվածք է ստացել Շոտլանդիայի առաջնության խաղում։ Կարգապահական պատճառներով «Ռեյնջերսի» մարզիչը հայտացուցակում չի ընդգրկի նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Մորելոսին։ Վան Բրոնկհորստին չի գոհացնում ֆուտբոլիստի վերաբերմունքը գործին։

Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջեց ՊՍՎ-ին և հետաձգեց «Վոլենդամի» հետ խաղը։ Հոլանդական թիմը մեկ շաբաթ հանգստացել է այս խաղից առաջ, իսկ «Ռեյնջերսը» նախորդ տուրում խաղացել Է ու ոչ-ոքի (2:2) գրանցել ներքին առաջնությունում։ Շոտլանդական ակումբը շատ տարբեր է խաղում տանը և դրսում։ Եվրագավաթային նախորդ 7 արտագնա խաղերում «Ռեյնջերսը» հաղթել է միայն մեկ անգամ ու կրել 4 պարտություն։ ՊՍՎ-ն վերջին 10 խաղերից 8-ում հաղթել է ու պարտվել մեկ անգամ։ Այստեղ ամեն բան խոսում է այն մասին, որ Ռուդ վան Նիստելռոյի թիմը չի պարտվի։

Ընտրում եմ 2 խաղադրույք, որոնք կապված են 2 թիմերի գոլ խփելու հետ։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/24 օգս
ՊՍՎ – «Գլազգո Ռոյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
23:00/24 օգս
ՊՍՎ – «Գլազգո Ռոյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ