«Ալաշկերտ» – ԼԱՍԿ․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:45, 21 հկտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և ավստրիական ԼԱՍԿ-ի միջև ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն բոլորին,

Ազգային հավաքականներն ասպարեզը կրկին զիջեցին ակումբներին։ Հայաստանում ամենածանրաբեռնվածը կրկին «Ալաշկերտն» է։ Մեր չեմպիոնը VBET Հայաստանի Պրեմիեր լիգային զուգահեռ պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Առաջիկա երկու տուրերում «Ալաշկերտի» մրցակիցը նույնն է՝ ավստրիական ԼԱՍԿ-ը։ Երրորդ տուրում թիմերի դիմակայությունը տեղի կունենա Երևանում։

«Ալաշկերտը» կանցկացնի երկրորդ անընդմեջ տնային հանդիպումը։ Առաջինը հաջող չէր՝ մեր ակումբը դարձյալ չորս գնդակ ընդունեց սեփական դարպասն ու պարտվեց ֆիննական ՀԻԿ-ին։ Այդ խաղից անցել է երեք շաբաթ, բայց «Ալաշկերտում» դրական տեղաշարժ չկա։ Հայաստանի առաջնությունում թիմը կրկին տանջվում է, միավորները մեծագույն դժվարությամբ են տրվում։ Ավելին՝ օրինակելի չէ թիմում տիրող մթնոլորտը, ինչը պարզ երևաց «Փյունիկի» հետ խաղում։ Արդյունքում՝ յոթ խաղից հետո ընդամենը վեց միավոր և նախավերջին տեղ մրցաշարային աղյուսակում։ Սա, միանշանակ, այն չէ, ինչ ծրագրում էր Հայաստանի չեմպիոնը։ Եվ այստեղ լուրջ հարց է առաջանում՝ որտե՞ղ կենտրոնացնել հիմնական ուժերը։

Կոնֆերենցիաների լիգային մասնակցելը լավ է, առաջին անգամ է մեր ակումբային ֆուտբոլի պատմության մեջ և այլն։ Բայց, ակընհայտ է, որ այստեղ «Ալաշկերտը» հեռանկար չունի։ Մեկնարկային երկու տուրերը ցույց տվեցին, որ առաջին անգամ կբավարարվենք մասնակցությամբ։ Հետևաբար, ուժերը կենտրոնացնել պետք է ներքին գործերի վրա, որտեղ դեռ ամեն ինչ հնարավոր է շտկել։ Դա չի նշանակում, որ եվրագավաթային երեկոներին թիմը մատների արանքով կնայի։ Բայց, եթե փորձարկումներ, ապա, ավելի լավ է, այստեղ։

ԼԱՍԿ-ը ևս չի փայլում Ավստրիայի Բունդեսլիգայում՝ տասնմեկ խաղից հետո տասը միավոր և երրորդ տեղը վերջից։ Բայց այս թիմը հստակ գիտե իր խնդիրը։ Ավստրիացիները զգում են, որ կարող են դուրս գալ այս խմբից և ամբողջ ուժերը նետել են Կոնֆերենցիների լիգայի վրա։ Հետևաբար, կանխատեսում եմ ավստրիական ակումբի վստահ հաղթանակը երկու և ավելի գնդակի առավելությամբ ու առաջարկում եմ ընտրել ԼԱՍԿ-ի -1․5 հանդիկապը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:45/21 հկտ
«Ալաշկերտ» - ԼԱՍԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ