«Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 26 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղի վերաբերյալ։

Հայաստանի չեմպիոնն առաջին խաղում մրցակցի դաշտում պարտվեց նվազագույն հաշվով։ Առաջին հայացքից դա վատ արդյունք չէր նման թիմի հետ խաղում։ «Ալաշկերտն» ամուր փակվել էր իր կիսադաշտում  և սպասում էր հակագրոհների, բայց նման հնարավորություն մրցակիցն այդպես էլ չտվեց։

Առաջին խաղակեսի վերջում տանտերերի կիսապաշտպան Ջոն Լունդստրոմն երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց դաշտից։ Թվում էր, թե Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կօգտագործի այդ շանսը և կճնշի մրցակցին, բայց ստացվեց հակառակը։ Տպավորությունն այնպիսին էր, որ հայկական թիմն է խաղում 10 հոգով։

Սթիվեն Ջերարդի կոլեկտիվն երկրորդ խաղակեսում սկսեց ավելի ագրեսիվ գործել և մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծել հյուրերի դարպասի մոտ։ Մրցակիցների միջև կարգերի տարբերությունն, անշուշտ, զգացվում էր։ «Ալաշկերտն» ամբողջ խաղի ընթացքում ոչ մի հարված չկատարեց «ռեյնջերների» դարպասին։

Երևանում կայանալիք խաղում մեր թիմն այլևս կորցնելու ոչինչ չունի։ «Ալաշկերտն» իր քրտինքով արդեն նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Գրիգորյանի տղաները պետք է որ թոթափեն լարվածությունը և փորձեն հաճույք ստանալ խաղից։

Շոտլանդական ճամբարում կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։ Վարակվածների քանակի մասին առայժմ ակումբը չի նշել, իսկ երևանյան մրցավեճից հետո «Ռեյնջերսը» ներքին առաջնությունում խաղալու է «Սելթիկի» հետ։ Չի կարելի բացառել, որ Ջերարդը ռոտացիա կկիրառի։

«Ալաշկերտն»  այս սպարինգը կարող է օգտագործել Կոնֆերենցիաների լիգային նախապատրաստվելու համար։

Այնուամենայնիվ, ես ռիսկի կգնամ և կընտրեմ «Ալաշկերտի» գոլերի տոտալը 0.5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.20 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
19:00/26 օգս
«Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ