ԱԱ-2022. Սուպերէքսպրես՝ 12․91 գործակցով

23:00, 05 սպտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է առաջարկում սեպտեմբերի 5-ին կայանալիք ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի վերաբերյալ։ 6 հանդիպումների ընդհանուր գործակիցը՝ 12․09։

Բելառուս – Ուելս

Այս խաղում ֆավորիտը հյուրերն են և նրանք էլ, ամենայն հավանականությամբ, կհաղթեն։ Երկու հավաքականներն էլ 3 միավոր ունեն, սակայն Ուելսը 1 խաղ քիչ է անցկացրել։ Ուելսի հավաքականը պետք է հաղթի, որպեսզի շարունակի պայքարել Բելգիայի և Չեխիայի հետ, այլապես այս երկու մրցակցին այլևս հասնել չի լինի։ Ընտրում եմ՝ Ուելսի հաղթանակը։

Իսլանդիա – Հյուսիսային Մակեդոնիա

Մակեդոնացիները Հայաստանի հավաքականի դեմ խաղում շատ գոլային պահեր չունեցան: Թիմն առաջին խաղն էր անցկացնում նոր գլխավոր մարզչի հետ։ Իսլանդիան էլ սեփական հարկի տակ պարտվեց Ռումինիային և ոչ մի դրական բան չկար դաշտի տերերի խաղում։ Մակեդոնացիների հաղթանակի վրա վստահ չեմ, սակայն հավատում եմ, որ հյուրընկալվելիս նվազագույն մեկ գոլ կխփեն։ Ընտրում եմ՝ Հյուսիսային Մակեդոնիան գոլ կխփի խաղադրույքը։

Ալբանիա – Հունգարիա

Հունգարացիներն այս խմբում Լեհաստանի հետ պայքարում են 2-րդ տեղի համար։ Երկու հավաքականներն էլ 7-ական միավոր ունեն, իսկ առաջատարն Անգլիան է՝ 12 միավոր։ Նախորդ տուրում Հունգարիան 0։4 հաշվով պարտվեց Անգլիային, սակայն դրան նախորդած 3 խաղերից յուրաքանչյուրում նվազագույնը 3 գոլ էր խփել։ Ալբանիան ունի 6 միավոր, սակայն կարգով զիջում է մրցակցին։ Ռիսկի չդիմելու համար, ընտրում եմ Հունգարիան գոլ կխփի խաղադրույքը։

Բելգիա – Չեխիա

Բելգիան Էստոնիայի հետ նախորդ տուրի խաղում առաջինը գոլ բաց թողեց, և դա ավելի զայրացրեց Ռոբերտո Մարտինեսի թիմին։ Արդյունքում՝ հաղթանակ 5։2 հաշվով, սակայն էստոնացիներից 2 գոլ բաց թողնելուց հետո Մարտինեսը դժվար թե գոհ լինի։ Այս խաղի ֆավորիտը հենց Բելգիան է և չեխերի հետ խաղում, կարծում եմ, ավելի կենտրոնացած կգործի։ Չեխիան լավ խաղ ցուցադրեց Եվրո-2020-ում, անգամ պայքարից դուրս թողեց Նիդերլանդներին, սակայն Բելգիայի դեմ խաղում, չեմ կարծում, որ նման իրավիճակ կրկնվի։ Ընտրում եմ՝ Բելգիայի հաղթանակը։

Գերմանիա – Հայաստան

Այս խաղի վերաբերյալ առանձին կանխատեսմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։ Գերմանացիները, ի զարմանս շատերի, ընդամենը 2 գոլ խփեցին Լիխտենշտեյնի դեմ խաղում։ Գերմանիայի հավաքականում հասկանում են, որ այս խաղում պետք է վստահ հաղթանակի հասնել և բարձրանալ առաջին տեղ՝ կոտրելով Հայաստանի հավաքականին։ Գուցե այդպես էլ լինի, բայց չի բացառվում, որ մեր թիմը կարողանա սպասվածից ավելի շատ դիմադրել մրցակցին։ Ամեն դեպքում, գոլառատ խաղ եմ ակնկալում, նույնիսկ հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը գոլ կխփի, բայց էքսպրես խաղադրույքի համար կընտրեմ խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը։

Բրազիլիա – Արգենտինա

Էքսպրեսին կավելացնեմ նաև հարավամերիկյան գոտու որակավորման փուլի այս տուրի կենտրոնական հանդիպումը։ Այս խաղի վերաբերյալ առանձին կանխատեսմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ, իսկ էքսպրեսի համար կընտրեմ Արգենտինան չի պարտվի խաղադրույքը։ Կարծում եմ՝ արգենտինացիները կարող են նույնիսկ հաղթել, սակայն բրազիլացիները չեն մոռացել Ամերիկայի գավաթի եզրափակչում կրած պարտությունն ու կփորձեն ռևանշի հասնել։

Էքսպրես: Պարտված
ԱԱ-2022
17:00/5 սպտ
Բելառուս – Ուելս
ԱԱ-2022
20:00/5 սպտ
Իսլանդիա – Հյուսիսային Մակեդոնիա
ԱԱ-2022
20:00/5 սպտ
Ալբանիա - Հունգարիա
ԱԱ-2022
22:45/5 սպտ
Բելգիա - Չեխիա
ԱԱ-2022
22:45/5 սպտ
Գերմանիա - Հայաստան
ԱԱ-2022
23:00/5 սպտ
Բրազիլիա - Արգենտինա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ