«Լևանտե» — «Աթլետիկո Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

19:00, 08 մյս 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 37-րդ տուրի «Լևանտե» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ հյուրերի համար շատ բարդ է լինելու։

«Աթլետիկոն» թեժ պայքարում կարողացավ հաղթահարել «Բավարիայի» արգելքն ու անցնել ՉԼ-ի եզրափակիչ։ Դիեգո Սիմեոնեն հասկանում է, որ «Բարսելոնան» դժվար թե զիջի չեմպիոնությունը, այդ պատճառով էլ ավելի շատ կմտածի եվրագավաթային եզրափակչի մասին։ Գումարած դրան, թիմը կարող է բարդ արտագնա խաղից հետո ամբողջովին չապաքինվել։

«Լևանտեն» լքում է Պրիմերան, բայց չի դադարել խաղալ։ Վալենսիացիներն արդեն 4 անընդմեջ տնային հանդիպում չեն պարտվել։ Պատմականորեն հյուրընկալվելիս «Աթլետիկոն» այնքան էլ լավ չի խաղում «Լևանտեի» դեմ։ «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում անցկացրած վերջին 5 խաղերից երեքում «Լևանտեն հաղթել է, իսկ մյուս երկուսում խաղացել ոչ-ոքի։

Կարծում եմ՝ այս անգամ էլ Սիմեոնեի թիմին Վալենսիայում բարդ խաղ է սպասվում։ Եթե նրանք հաղթեն, ապա նվազագույն հաշվով։

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 37-րդ տուր
19:00/8 մյս
«Լևանտե» — «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ