Այլ կանխատեսումներ

Այս էջում հրապարակվում MLS-ի, Ամերիկայի, Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հայաստանի գավաթային եւ այլ ոչ այդքան տարածված առաջնությունների խաղերի կանխատեսումները:

«Էսպանյոլ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Էսպանյոլ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

Քանի որ վերջերս ամեն ինչ վատ չի դասավորվում, ինձ թույլ կտամ մի փոքր խուլիգանություն անել: Հասկանալի է, որ «Բարսելոնան» հաջորդ փուլ է անցնելու «Կամպ Նոու» մարզադաշտում 4:1 հաշվով հաղթանակից հետո: «Էսպանյոլը» շանս չունի, Նեյմարի գոլը վերջնականապես սպանեց դիմակայության ինտրիգը: Ամենայն հավանականությամբ, «Էսպանյոլը» ֆուտբոլ խաղալու փոխարեն կփորձի վնասվածք հասցնել «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստներին: Սակայն միեւնույն ժամանակ չի մոռանա գոլ խփելու մասին: Եթե Կոնստանտին Գիլկեի թիմը դերբիում հաղթելու միտք ունի, ապա առաջին խաղակեսի սկզբում ագրեսիվ կգործի: Ռիսկի դիմել ցանկացողները կարող են փորձել 4-ից բարձր գործակիցը: Սակայն այստեղ վտանգ կա, ամեն դեպքում չգիտենք «Բարսայի» կազմը: Հնարավոր է, որ Մեսսին և Նեյմարը չխաղան, նրանք չեն մասնակցել մարզումներին «Ոսկե գնդակի»…

«Բարսելոնա» — «Աթլետիկ Բիլբաո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Բարսելոնա» — «Աթլետիկ Բիլբաո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

«Բարսելոնայի» խաղը անորոշ տպավորություն թողեց Մալագայում, բայց Խավի Գրասիայի թիմը տանը կարող է ցանկացած մրցակցի համար բարդություններ ստեղծել: «Աթլետիկոն» դա զգացել է իր վրա: Վերջին ժամանակներս «Մալագան» կատալոնացիների դեմ հաջող է խաղում: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 2 խաղերում «Բարսելոնան» ոչ մի անգամ չի գրավել անդալուսցիների դարպասը: Հիմա խոսենք «Բարսա» — «Աթլետիկ» խաղի մասին: Բասկերը 2 անգամ պարտվեցին Էնրիկեի թիմին, բայց հիմա լավ թափ են հավաքել: Բասկյան դերբիում «Աթլետիկը» 5 գոլ ուղարկեց «Էյբարի» դարպասը: Ադուրիցը լավ մարզավիճակում է: Կարելի է դիտարկել «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Բիլբաոն պետք է նվազագույնը 2 գոլ խփի: Վալվերդեի թիմն առաջ կգնա, բայց «Բարսելոնային» թերագնահատել պետք չէ: Կատալոնացիները լավ մարզավիճակում են: Այնպես որ, այստեղ կընտրեմ…

«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

Ինչպես հասկացանք, «Բարսելոնան» խաղալու է առանց Մեսսիի և Սուարեզի, իսկ այս երկուսի բացակայության դեպքում կատալոնացիների հարձակումը շատ է թուլանում: Բիլբաոյի թիմը հավանաբար ռևանշի տրամադրություն ունի: «Աթլետիկը» 3 օր առաջ հյուրընկալվելիս 0:6 հաշվով պարտվեց «Բարսելոնային»: Կարծում եմ, որ սեփական երկրպագուների առաջ բասկերը կփորձեն հաղթել Լուիս Էնրիկեի թիմին: Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է: Ադուրիցի վերադարձից հետո տանտերերի հարձակումն, անշուշտ, ավելի կուժեղանա: Ենթադրում եմ, որ բասկերն առաջին րոպեներից առաջ կնետվեն և կփորձեն առաջին խաղակեսում գոլ խփել: Դա չափազանց բարդ, բայց իրական առաջադրանք է: Առաջարկում եմ ««Աթլետիկ Բիլբաոն» 1-ին խաղակեսում գոլ կխփի» խաղադրույքը, որի գործակիցը 2,48 է: «Բարսելոնան» նույնպես պետք է գոլ խփի, բայց չեմ…

«Բարսելոնա» — «Էսպանյոլ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Բարսելոնա» — «Էսպանյոլ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

Կրկնում եմ, բարդ է կանխատեսել հանդիպումները, երբ երկու թիմերը կարճ ժամանակահատվածում արդեն երրորդ անգամ են հանդիպում: Դժվար է բռնել ճիշտ ալիքն ու լավ տարբերակ առաջարկել: Բայց «Էսպանյոլը» առաջնությունում «կապտանռնագույնների» հետ խաղում ֆուտբոլ չէր խաղում, այլ կռվում և պայքարում էր: Շատ մեծ ուժեր օգտագործեցին «Էսպանյոլի» ֆուտբոլիստները, իսկ նրանց երկրպագուների արձագանքից թվում էր, որ թիմը ինչ-որ տիտղոս է նվաճել, թեւ ընդամենը 0:0 էին խաղացել:  Սակայն հիմա հանդիպումը «Նոու Կամպում» է: Վստահ չեմ՝ Լուիս Էնրիկեն մեծ փոփոխություններ կանի՞, թե՞ ոչ: «Բարսան» տանը հենց առաջին խաղում կփորձի ռեւանշի հասնել և ամենը այս խաղում վճռել: Չգիտեմ՝ «Բարսան» կկարողանա՞ խոշոր հաշվով հաղթել «Էսպանյոլին»: Այնուամենայնիվ, կարեւոր է կազմը: Միգուցե չխաղան Մեսսին և…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,70 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,70 գործակցով

«Լիվերպուլ» — «Փլիմութ» Ավելորդ է խոսել, որ «Լիվերպուլն» ակնհայտ ֆավորիտ է: Կլոպի թիմը խաղալու է սեփական դաշտում: Լիվերպուլցիներն ընթացիկ մրցաշրջանում շատ արդյունավետ են գործում: Կլոպի թիմն առաջնությունում անցկացրած 20 խաղում 48 գոլ է խփել: «Փլիմութը» հանդես է գալիս անգլիական չորրորդ դիվիզիոնում: Հասկանալի է, որ այս համեստ ակումբը դժվար թե դիմադրի հզոր «մերսիսայդցիներին», այն էլ՝ «Էնֆիլդում»: «Լիվերպուլը» կհաղթի, այն էլ ոչ փոքր առավելությամբ: Պետք է հաշվի առնել, որ Կլոպը կարող է առանցքային մի քանի ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն տալ, բայց այնուամենայնիվ, առանց այդ խաղացողների էլ «Լիվերպուլը» պարտավոր է նվազագույնը 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 1,75 գործակցով առաջարկում ենք տանտերերի տոտալ 2,5-ից շատ գոլը:…

«Բարսելոնա» — «Սամպդորիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Բարսելոնա» — «Սամպդորիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Եվրոպական ակումբային մրցաշրջանը մոտենում է մեկնարկին։ Իսպանական Պրիմերան այս տարի ևս խոստանում է թեժ մրցակցություն առաջարկել երկրպագուներին՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասնակցությամբ։ Կատալոնական ակումբը վերջին ստուգողական հանդիպումներից մեկը կանցկացնի իտալական «Սամպդորիայի» հետ։ «Բարսան» տրանսֆերային պատուհանի ընթացքում հիմնականում զբաղված էր միջին և հետին գծերի թարմացմամբ։ Դանի Ալվեշի հեռանալը հնարավոր է լուրջ խնդիրներ առաջացնի պաշտպանությունում։ Անդրե Գոմեշի գալով թիմում նոր շունչ կստանա կիսապաշտպանությունը։ Ինչ վերաբերվում է իտալական ֆուտբոլի երբեմնի ամենաահեղ թիմերից մեկին՝ «Սամպդորիային», ինչպես գրեթե միշտ, փոխել է կազմի կեսը և այսօր կփորձի որքան հնարավոր է քիչ գնդակ ընդունել «Բարսայից», ինչն իմ կարծիքով չի ստացվի։ «Բարսելոնան» կհաղթի երկու և ավելի գնդակի տարբերությամբ։ Օրդինար:…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,9 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,9 գործակցով

Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Դոնքասթերը» սեփական հարկի տակ կխաղա Պրեմիեր լիգան ներկայացնող «Սթոք Սիթիի» հետ: «Սթոքի» պես թիմերը մեծ ուշադրություն են դարձնում գավաթային հանդիպումներինմ եւ հատկապես՝ Անգլիայի գավաթին: Չնայած թիմը խաղալու է դրսում, բայց հարձակման գծում ունենալով Շաքիրիի, Արնաուտովիչի եւ Կրկիչի պես խաղացողներ, կարծում եմ, կկարողանա հաղթել: Այստեղ կարելի է վերցնել պարզապես «Սթոքի» հաղթանակը: «Սեւիլիան» կընդունի Բիլաբոյի «Աթլետիկին»: Այս թիմերի հանդիպումները հիմնականում գոլառատ են ստացվում: Բասկերի նախորդ այցելությունը «Ռամոս Սանչես Պիսխուան» հաջող չէր (0:2): Այնուամենայնիվ, Էռնեստո Վալվերդեի ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են մեկնում Անդալուսիա: Նրանք վերջին հինգ խաղերում անպարտելի են, ինչը չես ասի Ունայ Էմերիի թիմի մասին, որը նախորդ տուրում 1:2…

Հայաստան — Սենթ Քիթս և Նեվիս. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Հայաստան — Սենթ Քիթս և Նեվիս. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա մրցակիցը բավական հարմար է, որպեսզի Արթուր Պետրոսյանը ճիշտ կազմ ընտրի Մոնտենեգրոյի հետ պատասխանատու խաղից առաջ: Մեր ընտրանու կորուստների մասին՝ չկա Գևորգ Ղազարյանը, չնայած նա թիմի հետ է, այստեղ է, հավաքականի կողքին է ու հարցազրույց է տվել և ասել է, որ հույս ունի ապաքինվել սեպտեմբերին, ինչը ֆանտաստիկ կլինի, եթե հասցնի: Վնասվածքի պատճառով չկա նաև Հովհաննես Համբարձումյանը, և կա ևս մեկ կորուստ՝ Դավիթ Մանոյանից հետո հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել Գոռ Մալաքյանը: Ճիշտ է՝ այնպես չէ, որ նա Մոնտենգրոյի դեմ ամբողջովին խաղալու էր, բայց Արթուր Պետրոսյանն ասաց, որ, ինչու չէ, կարող էր նրան օգտագործել Սենթ Քիթս և Նևիսի…

Հավաքականների ընկերական խաղերի էքսպրեսս Ռոբբի Սևիջից. խաղում ենք 272,74 գործակցով
Գործընկերների կանխատեսումները
Հավաքականների ընկերական խաղերի էքսպրեսս Ռոբբի Սևիջից. խաղում ենք 272,74 գործակցով

Ուելս — Հյուսիսային Իռլանդիա. ոչ-ոքի Չեխիա — Շոտլանդիա. Չեխիայի հաղթանակ Իտալիա — Իսպանիա. ոչ-ոքի Հոլանդիա — Ֆրանսիա. Ֆրանսիայի հաղթանակ Պորտուգալիա — Բուլղարիա. Պորտուգալիայի հաղթանակ Գերմանիա — Անգլիա. Անգլիայի հաղթանակ Էքսպրես: Պարտված Ընկերական հանդիպում 23:45/24 մրտ Ուելս — Հյուսիսային Իռլանդիա Խաղադրույք - ոչ-ոքի Գ. Ընկերական հանդիպում 23:45/24 մրտ Չեխիա - Շոտլանդիա Խաղադրույք - Չեխիայի հաղթանակ Գ. Ընկերական հանդիպում 23:45/24 մրտ Իտալիա - Իսպանիա Խաղադրույք - ոչ-ոքի Գ. Ընկերական հանդիպում 23:45/25 մրտ Հոլանդիա - Ֆրանսիա Խաղադրույք - Ֆրանսիայի հաղթանակ Գ. Ընկերական հանդիպում 23:45/25 մրտ Պորտուգալիա - Բուլղարիա Խաղադրույք - Պորտուգալիայի հաղթանակ Գ. Ընկերական հանդիպում 23:45/26 մրտ Գերմանիա - Անգլիա Խաղադրույք - Անգլիայի…

«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Եվրոպական ակումբային մրցաշրջանն աստիճանաբար բացում է իր հյուրընկալ դռները երկրպագուների առջև: Մառախլապատ ալբիոնում ֆուտբոլային տոնի մեկնարկն ազդարարեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթերը»` վիճարկելով Անգլիայի սուպերգավաթը: Իսկ առհասարակ հին մայրցամաքի սուպերգավաթը միանշանակ կուղևորվի Իսպանիա: Ավելի ճիշտ` երրորդ տարին չի հեռանա Պիրենեյան թերակղզուց, որովհետև երրորդ տարին անընդմեջ այն կխաղարկեն Պրիմերան ներկայացնող ակումբները: Ընդ որում` երրորդ տարին անընդմեջ թիմերից մեկի անունը չի փոխվում` «Սևիլիա»: Անդալուսական ակումբը կփորձի դիմակայել Մադրիդի «Ռեալին»: Մադրիդցիներն արդեն 2-րդ անգամ կպայքարեն «Սևիլիայի» հետ պատվավոր գավաթի համար: 2 տարի առաջ Եվրոպա լիգայի նորաթուխ գավաթակիրը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ սերուցքայիններին: Ռոնալդուի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»: Այս անգամ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը հանդիպումը…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19,97 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19,97 գործակցով

«Արսենալ» — «Սաութհեմփթոն» «Արսենալը» տանն ընդունելու է «Սաութհեմփթոնին»: Արսեն Վենգերի թիմն արդեն երեք միավորով ետ է մնում առաջատար Լեսթերից և այլեւս չի կարող միավորներ կորցնել: Արսեն Վենգերի թիմը շաբաթ օրը Անգլիայի գավաթի շրջանակում 2:1 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Այդպիսով, «զինագործները» շատ ժամանակ չեն ունեցել ուժերը վերականգնելու, սակայն պետք է նշել, որ Վենգերն երկրորդ կազմն էր խաղադաշտ մտցրել: Թեեւ «Սաութհեմփթոնն» ամենահեշտ մրցակիցը չէ Արսենալի համար, հաշվի առնելով, որ Ռոնալդ Կումանի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Յունայթեդին», այդուհանդերձ, «Արսենալը» պարտավոր է հաղթել: Առաջարկում ենք1,81 գործակցով խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի վրա: «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի»  Խաղը խոստանում է հետաքրքիր լինել: «Սիթին» երեք միավորով ետ մնալով առաջատար…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,10 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,10 գործակցով

«Բորուսիա Դորտմունդ» — «Ինգոլշտադ»  Երկու թիմերն էլ ընդմիջումից հետո հաղթանակներ տարան: Տանտերերը հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ, իսկ Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ: Առաջին շրջանի խաղում Տուխելի սաները հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեցին «Ինգոլշտադին»: Նման պատկեր կարելի է սպասել նաև այս խաղում, ինչու՞ ոչ: Առաջարկում ենք « «Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ » խաղադրույքը: Գործակիցը 1,62 է: «Արսենալ» — «Բարնլի» Անգլիայի գավաթի խաղարկությունում կմրցեն Պրեմիեր լիգայի և Չեմպիոնշիփի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմերը՝ «Արսենալը» և «Բարնլին». hետաքրքիր զուգադիպություն է: Լոնդոնցիներն այս խաղին լավ տրամադրությամբ չեն մոտենում: «Ազնվականներին» հաղթելու դեպքում դեպքում Վենգերի…

Գվատեմալա — Հայաստան. Արեն Մկրտչյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
Գվատեմալա — Հայաստան. Արեն Մկրտչյանի կանխատեսումը

Հայաստանի հավաքականը վերջին հաղթանակը տոնել է 2014-ի մայիսի 27-ին՝ ԱՄԷ-ի նկատմամբ (3:4): Վերջին հինգ ընկերական խաղում նույնքան պարտություն (խփած և բաց թողած գոլեր՝ 2:18), վերջին ութ պաշտոնական խաղում՝ վեց պարտություն և երկու ոչ-ոքի (խփած և բաց թողած գոլեր՝ 5:14): Հայաստանի հավաքականին, ի վերջո, հաղթանակ է հարկավոր։ Գվատեմալայի հավաքականն այս տեսանկյունից ամենահարմար հակառակորդներից մեկն է։ Բացի այդ, թիմում եղան նկատելի փոփոխություններ։ Առանց որևէ հիմնավորման հավաքականից հեռացվել են Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Գևորգ Կասպարովը։ Վարուժան Սուքիասյանի համար, ով ոչ վաղ անցյալում աշխատում էր թաղման բյուրոյում, այս խաղերը մի շարք նորեկների խաղակցվածությունը բարձրացնելու լավ հնարավորություն են։ Գվատեմալայի ընտրանու մասին շատ բան ասել հնարավոր չէ։…

«Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

Երկու թիմերն էլ բարձրակարգ ֆուտբոլիստների ընտրություն ունեն, և չեմ կարծում, որ ընկերական խաղի կարգավիճակը կարող է ինչ-որ կերպ ազդել թիմերի հարձակման գծի վրա: Թիմերի հարձակվողական խմբերն այնպես չէ, որ ֆանտաստիկ են, բայց մոտ են դրան: «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղացել է՝ ձեռք բերելով Լուկակուի տրանսֆերը: Բելգիացին արդեն հասցրել է աչքի ընկնել «կարմիր սատանաների» հետ խաղում: «Ռեալի» մոտ ևս այդ առումով ամեն բան լավ է: Երկար չեմ կանխատեսի և կանգ կառնեմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն և գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակի վրա: Կարծում եմ՝ թիմերը պետք է գոլեր խփեն ու ուրախացնեն հանդիպմանը ներկա գտնվող երկրպագուներին: Օրդինար: Պարտված International Champions Cup, ընկերական խաղ…

«Արսենալ» — «Չելսի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Արսենալ» — «Չելսի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

Դժվար եզրափակիչ է: Իհարկե, «Չելսիի» մոտ ամեն ինչ կարգին է, բայց «Արսենալը» մրցաշրջանի եզրափակիչ խաղերում լավ խաղ է ցուցադրել: Ալեքսիս Սանչեսը, Ռեմզին և Օզիլը լավ մարզավիճակում են: Սա եզրափակիչ է: Հաճախ է այնպես լինում, որ ակնհայտ ֆավորիտը պարտվում է: Բացի այդ, չմոռանանք, որ սա դերբի է: Հնարավոր է՝ «Չելսիի» չեմպիոնական ընթացքը, որը սկսվել է «Արսենալից» կրած 0:3 հաշվով պարտությունից հետո, ավարտվի Անգլիայի գավաթի եզրափակչում: Ինտուցիայիս հետևելով ընտրում եմ 1,97 գործակցով ««Արսենալը» չի պարտվի հիմնական ժամանակում» տարբերակը: Իհարկե, «Չելսին» լավն է, բայց առանց պայքարի «Արսենալը» չի հանձնվի: Վերջինիս թերագնահատում էին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, թերագնահատում են և հիմա, բայց Վենգերի թիմը կպայքարի: Օրդինար: Հաղթած…

«Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Եգոր Տիտովի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Եգոր Տիտովի կանխատեսումը

Մինչմրցաշրջանային խաղերն իրենց առանձնահատկություններն ունեն: Դժվար է նման հանդիպումները կանխատեսելը, խաղերը կարող են տարբեր կերպ ընթանալ: Շատ բան կախված է կազմերից, որոնցով թիմերը խաղում են: «Ռեալ»-ից չի խաղա Կրիշտիանու Ռոնալդուն: «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն չորրորդ հանդիպումը կանցկացնի ԱՄՆ-ում: Ժոզե Մոուրինյոյի թիմն արդեն հարմարվել է: «Ման. Սիթիի» հետ խաղում «Յունայթեդն» արժանիորեն հաղթեց ու բավական վստահ: Սակայն «Ռեալն» այլ կարգ ունի, անգամ համեմատ Պեպ Գվարդիոլայի թիմի: «Սերուցքայինները» շատ երիտասարդ նորեկներ ունեն: Բացի այդ, «Ռեալն» այնքան վստահ է սեփական ուժերի նկատմամբ, որ կարող է անգամ պահեստային կազմով խաղալ: Ինձ համար դժվար է այս խաղում թիմերից մեկին նախապատվություն տալ, այդ պատճառով ռիսկի եմ դիմում և…

Ամենօրյա էքսպրեսս. «Չելսին» եւ «Միլանը» կրկին կհաղթեն, «Բարսան» եւ «Վալենսիան» շատ գոլ չեն խփի
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. «Չելսին» եւ «Միլանը» կրկին կհաղթեն, «Բարսան» եւ «Վալենսիան» շատ գոլ չեն խփի

Հիասքանչ միլանյան դերբիից հետո «Միլանը» ցնծում է: Սկզբունքային մրցակցի նկատմամբ ջախջախիչ 3:0 հաշվով տարած հաղթանակն ավելի կոգեւորի Սինիշա Միխայլովիչի ֆուտբոլիստներին, ովքեր ուղեւորվել են Սիցիլիա եւ կհանդիպեն «Պալերմոյին»: Կարելի է ասել, որ սիցիլիական ակումբն առաջնության միջակներից է: Համենայն դեպս, տասներորդ տեղից հետ է մնում 4 միավորով: «Միլանը» վերջին վեց արտագնա խաղերում պարտություն չի կրել: Ըստ իս՝ Միխայլովիչի՝ հիանալի մարզավիճակում գտնվող թիմը հերթական երեք միավորն է վաստակելու: Աստիճանաբար իր խաղը վերգտնող «Չելսին» հյուրընկալվելու է առաջնության բացահայտումներից մեկին՝ «Ուոթֆորդին»: Դեկտեմբերի 26-ին «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում արձագանգրվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2:2: Կարծում եմ՝ այս անգամ լոնդոնցիները մրցակցին ոչ մի շանս չեն տա: Գուս Հիդինկի թիմը…

Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը չի պարտվի Չեխիային
Խմբագրության կանխատեսումները
Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը չի պարտվի Չեխիային

Իհարկե, բոլորս գիտենք, որ ընկերական հանդիպումները փորձարկումների համար են: Հայաստանի հավաքականը նախորդ երեք նման խաղերը հենց այդ նպատակով էլ օգտագործել է, կարողացել հաղթել դրանցից երկուսում, մեկն էլ ավարտել գոլազուրկ ոչ-ոքի: Ասել է, թե Վարուժան Սուքիասյանի վերադարձից հետո մեր ընտրանին դեռևս անպարտելի է: Ճիշտ է, մրցակիցները Սալվադորը, Գվատեմալան և Բելառուսն էին, բայց փաստը մնում է փաստ: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Չեխիայի ընտրանին նույնպես փորձարկումներ է անելու մեր դեմ խաղում: Թիմի գլխավոր մարզիչ Պավել Վրբան հեռացված է, իսկ նորանշանակ Կարել Յարոլիմը թարմացրել է կազմն ու Մունդիալ 2018-ի ընտրական փուլից առաջ նորարարությունների կարիք ունի: Պետր Չեխն այլևս դարպասում չի լինելու: Եվրո 2016-ում…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,63 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,63 գործակցով

Հայաստան — Բելառուս Խաղ, որը նշանակալից է տարբեր տեսանկյուններից: Հայաստանի ազգային հավաքականի ղեկին որպես գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն իր առաջին հանդիպումը կանցկացնի, այնինչ Բելառուսի դեմ խաղը Բերեզովսկու համար վերջինն է ընտրանու դարպասին: Հայերի կազմում կադրային լուրջ խնդիրներ կան: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով այլևս երբեք հավաքական չեն հրավիրվի Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը (ով վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է հավաքականում ելույթները), ինչպես նաև դարպասապահ Գևորգ Կասպարովը: Բարդ է ասել, թե ովքեր կարող են փոխարինել այս ֆուտբոլիստներին, քանի որ այս երեքն էլ առաջատարներ են իրենց դիրքերում: Դարպասապահի գոտին բաց է մնում: Բերեզովսկու հեռանալու դեպքում դարպասները պաշտպանելու հիմնական թեկնածուն Կասպարովն էր, բայց եղավ…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 28,41 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 28,41 գործակցով

«Էսպանյոլ» — «Բարսելոնա» Առաջին խաղը, որը կդիտարկենք, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի կատալոնական դերբին է: «Նոու Կամպում» «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և գործնականում ապահովել է ¼ եզրափակչի ուղեգիրը: Առաջին խաղը բուռն էր տարատեսակ իրադարձություններով՝ գոլեր, դեղին քարտեր, հեռացումներ, վեճեր, վիրավորանքներ: Այս ամենից ամենաշատը տուժեց Լուիս Սուարեսը, ով որակազրկվեց գավաթային 2 խաղով: Պատասխան խաղում պատկերն ավելի պարզ է: «Էսպանյոլը» կորցնելու ոչինչ չունի, այդ պատճառով էլ սեփական երկրպագուների առաջ կփորձի հաղթել անհաշտ մրցակցին: «Բարսելոնան» բնականաբար կօգտվի այս ամենից և բազմաթիվ հակագրոհներ կանցկացնի: Մի խոսքով, գոլառատ հանդիպում է սպասվում, որում կհաղթի կարգով ավելի բարձր «Բարսելոնան»: Կարծում եմ, որ կորցնելու ոչինչ չունեցող «Էսպանյոլի»…

«Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Անգլիական մրցաշրջանի մեկնարկին սպասում էին բոլորը: Իհարկե, մեր Հենրիխ Մխիթարյանի առկայությունն այս մրցաշարն ավելի հետաքրքիր է դարձնում մեզ` հայերիս համար: Բայց կան այլ, ոչ պակաս կարևոր գործոններ, որոնք ստիպելու են մեզ ամենայն ուշադրությամբ ու շունչը պահելով հետևել Պրեմյեր Լիգայի բոլոր խաղերի ընթացքին: Նոր մրցաշրջանի մեկնարկը կտրվի երկրի սուպերգավաթի խաղարկմամբ` իրար հետ կմրցեն «Լեսթերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս խաղում հաղթելու իրական հնարավորություն ունեն ինչպես չեմպիոնները, այնպես էլ գավաթակիրները: Հակառակ բոլոր տեսակի կանխատեսումներին, «Լեսթերը» կարողացավ պահպանել չեմպիոնական կազմը: Թերևս միայն Ն՛Գոլո Կանտեն լքեց «աղվեսների» ճամբարը: Այդուհանդերձ, «Լեսթերում» մնացին լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին, ով դիմակայեց «Արսենալ» տեղափոխվելու գայթակղությանը, եւ նախորդ մրցաշրջանի իսկական հայտնություն…

Բաժանորդագրության հաստատում
Հաջողությամբ բժնդ-վեցիր

Մենք ձեր նշած էլհասցեին ուղարկել ենք հաստատման նամակ: Միայն մեկ քլիքը բավարար է բաժանորդագրման համար: Եղիր միշտ տեղեկացված:)

Հիանալի է, հիմա բոլոր նոր կանխատեսումները կգան քո նշած էլհասցեին: Եղիր միշտ տեղեկացված:

Հրաժարվե՞լ բժնդ-ությունից

Նշանակում է, որ դուք այլեւս չեք ստանա ծանուցումներ նոր կանխատեսումների մասին այս էլ հասցեին:

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: