Ա Սերիայի կանխատեսումներ

Այս էջում հրապարակվում են Իտալիայի Ա Սերիայի խաղերի արդյունքների կանխատեսումները:
Իտալիայի առաջնության ամեն տուրում խմբագրությունը կազմում է հերթական էքսպրեսսը եւ ընտրում ամենատարածված խաղերի օրդինարային խաղադրույքներ: Ա Սերիայի հանդիպումների կանխատեսումներն անում են ոչ միայն հայտնի փորձագետները, այլ նաեւ խմբագրության անդամները:

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,55 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,55 գործակցով

«Բավարիա» — Քյոլն» Բունդեսլիգայում «Բավարիայի» գործերը սովորականի պես լավ են ընթանում. 5 խաղում նույնքան հաղթանակ, 15 միավոր և միանձնյա առաջատարություն: «Քյոլնը» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հայտնություններից մեկն է: «Այծերը» 11 միավորով եզրափակում են լավագույն եռյակը: Թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Շալկեին» (3:1), 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգի» դարպասը: Անթոնի Մոդեստը 4 գոլով «Քյոլնի» հարձակման առաջատարն է: «Բավարիան» բարկացած է: Մյունխենցիները ՉԼ-ում չորեքշաբթի կրկին արտագնա խաղում պարտվեցին «Աթլետիկոյին», և կրկին 0:1 հաշվով, ինչպես եղավ մրցաշարի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում: D խմբում մյունխենցիների վերջնական հաղթանակը կասկածի տակ է: Առաջարկում ենք ««Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրուքյը: Անչելոտիի թիմը խաղալու է սեփական հարկի տակ և բարկացած է, հետևաբար նաև…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,85 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,85 գործակցով

«Բարսելոնա» — «Սևիլիա» Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Նոու Կամպում»: «Բարսելոնան» 66 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Սևիլիան» 58 միավորով եզրափակում է ուժեղագույնների քառյակը: «Սևիլիան» ճգնաժամի մեջ է: Անդալուսցիները վերջին 5 խաղերում չեն հաղթել: Արդյունքում Սամպաոլիի թիմը զրկվեց երրորդ հորիզոնականից ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Անգամ Խիխոնի «Սպորտինգին» թիմը սեփական դաշտում չկարողացավ հաղթել: Այս իրավիճակում «Բարսելոնային» հյուրընկալվելիս սևիլիացիներին լավ բաներ չեն սպասվում: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնացիները հրաշալի տեմպ են հավաքել: Նեյմարին կանգնեցնել չի լինում: Բրազիլացին խաղադաշտում անում է այն, ինչ ուզում է: Սուարեսը նույնպես լավ մարզավիճակում է: Մեսսին որակազրկումից հետո այսօր կլինի մեկնարկային կազմում, իսկ Պիկեն, ով «Գրանադայի»…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 5,15 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 5,15 գործակցով

«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ» Ոչինչ չորոշող հանդիպում: Պրեմիեր լիգայում այս թիմերն այլևս ոչնչի համար չեն պայքարում: «Սաութհեմփթոնը» 45 միավորով իններորդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է: Մոուրինյոյի թիմը նվազագույնը կպահպանի այդ տեղը, իսկ չեմպիոնլիգյան քառյակ ներխուժելու շանսեր չկան: Վան Դիյկը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Սաութհեմփթոնի» առաջիկա հանդիպումը: Հյուրերի լազարեթում ասեղ գցելու տեղ չկա: Ֆոսու-Մենսահը, Ռոխոն, Իբրահիմովիչը, Լյուկ Շոուն ու Էշլի Յանգը շարունակում են ապաքինվել վնասվածքներից: Այսքանը դեռ բավական չէ, որակազրկման պատճառով չի խաղա նաև Ֆելաինին: «Մանչեսթեր Յունայթեդը» կենտրոնացած է Եվրոպա լիգայի վրա, հետևաբար ուժեր կխնայի, կխուսափի բախումներից: Մանկունյացիների մասնակցությամբ հանդիպումները հազվադեպ են գոլառատ ստացվում, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 36 խաղերից…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,98 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,98 գործակցով

«Բավարիա» — «Մայնց» «Բավարիան» այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Մյունխենցիները Բունդեսլիգայի նախորդ տուրում 0:2 հաշվով հյուրընկալվելիս զիջեցին «Հոֆենհայմին»: Անչելոտիի թիմն աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ: Անցկացրած 3 խաղում «Բավարիան» խփել է ընդամենը 5 գնդակ և բաց թողել երեքը: Պաշտպանությունում խնդիրներ կան: Ինչ վերաբերում է «Մայնցին», ապա Սանդրո Շվարցի թիմն անցկացրած 3 խաղից երկուսում պարտվել է, մեկ անգամ էլ կարողացել է խաղադաշտը հաղթանակած լքել: Երկու թիմերի կազմերում էլ վնասվածքներ կան: Տանտերերի կազմում կբացակայեն Ալաբան ու Խուան Բերնատը, իսկ «Մայնցին» առաջիկա խաղում չեն կարող օգնել Յանիկ Հութը, Ալեքսանդր Հաքը և Կենան Կոդրոն: «Բավարիան» սայթաքելու իրավունք չունի: Առանց այդ էլ մամուլը քննադատում է…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,70 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,70 գործակցով

«Լիվերպուլ» — «Փլիմութ» Ավելորդ է խոսել, որ «Լիվերպուլն» ակնհայտ ֆավորիտ է: Կլոպի թիմը խաղալու է սեփական դաշտում: Լիվերպուլցիներն ընթացիկ մրցաշրջանում շատ արդյունավետ են գործում: Կլոպի թիմն առաջնությունում անցկացրած 20 խաղում 48 գոլ է խփել: «Փլիմութը» հանդես է գալիս անգլիական չորրորդ դիվիզիոնում: Հասկանալի է, որ այս համեստ ակումբը դժվար թե դիմադրի հզոր «մերսիսայդցիներին», այն էլ՝ «Էնֆիլդում»: «Լիվերպուլը» կհաղթի, այն էլ ոչ փոքր առավելությամբ: Պետք է հաշվի առնել, որ Կլոպը կարող է առանցքային մի քանի ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն տալ, բայց այնուամենայնիվ, առանց այդ խաղացողների էլ «Լիվերպուլը» պարտավոր է նվազագույնը 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 1,75 գործակցով առաջարկում ենք տանտերերի տոտալ 2,5-ից շատ գոլը:…

Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,32 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,32 գործակցով

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ» Ուիքէնդի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Օլդ Թրաֆորդում»: Կմրցեն վեցերորդ հորիզոնականում գտնվող «կարմիր սատանաներն» ու ավանդական՝ չորրորդում գնտվող «Արսենալը»: Վենգերն ընդդեմ Մոուրինյոյի. հետաքրքիր դիմակայություն է: Բարդ է ելքի վերաբերյալ կանխատեսում անելը: Մասնագետները նախապատվությունը տալիս են տանտերերին, բայց պատճառը հենց «Յունայթեդի» տանտեր լինելու հանգամանքն է: «ՄՅու»-ն խաղում է տանը և պարտավոր է խաղալ առաջին համարով: «Արսենալը» պաշտպանությունում խնդիրներ ունի, ինչի մասին վկայում են վերջին խաղերում լոնդոնցիների ընդունած գնդակները: «Լյուդոգորեցի» դեմ արտագնա խաղում «զինագործները» մեկնարկային 15 րոպեների ընթացքում արդեն հասցրել էին 2 գնդակ բաց թողել: Այնպես որ, տանտերերի գոլը լրիվ հավանական է: «Արսենալն» իր հերթին ուժեղ հարձակման գիծ ունի:…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,9 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,9 գործակցով

Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Դոնքասթերը» սեփական հարկի տակ կխաղա Պրեմիեր լիգան ներկայացնող «Սթոք Սիթիի» հետ: «Սթոքի» պես թիմերը մեծ ուշադրություն են դարձնում գավաթային հանդիպումներինմ եւ հատկապես՝ Անգլիայի գավաթին: Չնայած թիմը խաղալու է դրսում, բայց հարձակման գծում ունենալով Շաքիրիի, Արնաուտովիչի եւ Կրկիչի պես խաղացողներ, կարծում եմ, կկարողանա հաղթել: Այստեղ կարելի է վերցնել պարզապես «Սթոքի» հաղթանակը: «Սեւիլիան» կընդունի Բիլաբոյի «Աթլետիկին»: Այս թիմերի հանդիպումները հիմնականում գոլառատ են ստացվում: Բասկերի նախորդ այցելությունը «Ռամոս Սանչես Պիսխուան» հաջող չէր (0:2): Այնուամենայնիվ, Էռնեստո Վալվերդեի ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են մեկնում Անդալուսիա: Նրանք վերջին հինգ խաղերում անպարտելի են, ինչը չես ասի Ունայ Էմերիի թիմի մասին, որը նախորդ տուրում 1:2…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 16,50 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 16,50 գործակցով

«Բորուսիա» Դորտմունդ — «Հոֆենհայմ» 29-ամյա Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ «Հոֆենհայմը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց, այն դեպքում, երբ նախորդ մրցաշրջանում թիմը Բունդեսլիգան լքելու վտանգի տակ էր: Հոֆենհայմցիները 58 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Նագելսմանի թիմի գլխավոր խնդիրը առաջնությունը լավագույն եռյակում ավարտելն է: Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա դորտմունդցիներն ընդամենը 1 միավոր են զիջում «Հոֆենհայմին»: Տուխելի թիմին առաջիկա խաղում միայն հաղթանակ է պետք: 3 միավոր վաստակելու դեպքում «մեղուները» կբարձրանան 3-րդ հորիզոնական, ինչի շնորհիվ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր կստանան: Գերմանիայում 4-րդ թիմը ՉԼ-ին մասնակցելու համար պետք է որակավորման խաղեր անցկացնի, իսկ դա ոչ ոք չի ցանկանում: Տանտերերի կազմում կորուստներ կան: Գյոթցեն, Լարսենը,…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,75 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,75 գործակցով

«Քրիստալ Փելաս» — «Չելսի» «Ազնվականները» գնալով ավելի մեծ դժվարությամբ են 3 միավոր վաստակում: «Սանդերլենդի» դեմ Կուրտուայի հրաշալի սեյվը խաղավերջում «Չելսիին» առաջնությունում 10-րդ անընդմեջ հաղթանակն ապահովեց: «Սելհերստ Պարկում» նույնպես բարդ կլինի: «Քրիստալ Փելասն» ամուր ընկույզ է սեփական դաշտում: Վերջին 8 խաղերում «Փելասը» կարողացել է գոլ խփել: Ընդ որում, Ալան Պարդյուի թիմը բավական արդյունավետ է գործում: «Քրիստալ Փելասը» ԱՊԼ-ի 16 խաղերում 28 գոլ է խփել, ինչը 16-րդ տեղը զբաղեցնող թիմի համար վատ արդյունք չէ: Պաշտպանությունում ամեն ինչ լրիվ այլ է՝ բաց թողած 31 գնդակ: «Չելսին» բավական ուժեղ հարձակման գիծ ունի: Դիեգո Կոստան լավ մարզավիճակում է, առջևի գծում բարձրակարգ խաղացողները շատ են: Այնպես որ,…

Սուպերէքսպրեսս Ռոբերտ Գասպարյանից. խաղում ենք 43.85 գործակցով
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սուպերէքսպրեսս Ռոբերտ Գասպարյանից. խաղում ենք 43.85 գործակցով

«Մանչեսթեր-Սիթի» – «Վեսթ Հեմ» Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում թեժ է լինելու: Ինչպես ցույց են տալիս «քաղաքաբնակները», նրանք չեն պատրաստվում «Լեսթերի» պես տանել նվազագույն հաշվով հաղթանակներ ու փակվել սեփական տուգանայինում: Առաջին հանդիպումները դիտելով կարելի է ենթադրել, որ «Սիթին» պատրաստվում է յուրաքանչյուր խաղում խփել առնվազն 3 գնդակ: «Վեսթ Հեմի» հետ խաղում մենք կտեսնենք գոլառատ ֆուտբոլ` առնվազն 3 գնդակի ուղեկցությամբ: «Բորուսիա» Մ – «Բայեր Լևերկուզեն»  Բունդեսլիգայի ներկայացուցիչներ Մյունխենգլադբախի «Բորուսիան» ու Լևերկուզենի «Բայերն» այս մրցաշրջանում իրավունք են ստացել ներկայացնելու իրենց երկիրը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Սակայն մինչ խմբային փուլի մեկնարկը, այս թիմերը դեռևս լրիվ զինված են մոտենալու միմյանց միջև հանդիպմանը: Այստեղ ևս բացահայտ ֆավորիտ…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,30 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,30 գործակցով

«Միլան» — «Յուվենթուս» «Միլանը» վերջին շրջանում հրաշալի է հանդես գալիս: «Ռոսսոներները» 16 միավորով գտնվում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Առաջատար «Յուվեին» թիմը զիջում է 5 միավորով: Բակկան լավ մարզավիճակում է: Կոլումբացի հարձակվողը 6 գոլով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում է: Նյանգը առջևի գծում նույնպես հաջող է գործում: Վերջին 3 խաղում «Միլանը» 11 գոլ է խփել, ինչը բավական լավ ցուցանիշ է: Պետք է նաև նշել, որ Մոնտելլայի թիմը շատ էլ բաց է թողնում: Պաշտպանությունում խնդիրներ կան: «Յուվեն» «Ինտերից» կրած պարտությունից հետո միայն հաղթանակներ է տանում: Ա Սերիայում անցկացրած վերջին 4 խաղում «Ծեր Սինյորան» 12 միավոր է վաստակել: Հիգուաինն ու Դիբալան միասին 9…

«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 1
Խմբագրության կանխատեսումները
«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 1

«Սաութհեմփթոն» — «Չելսի» Ազատ Շահբազյան. Խոշոր հաշվով, «սրբերը» վատ չեն սկսել մրցաշրջանը: Անգամ Ռոնալդ Կումանի հեռանալուց հետո պահպանել են իրենց խաղաոճը: Վաստակել են 13 միավոր, ինչն ընդամենը 7-ով է քիչ առաջնության ընթացիկ առաջատարների արդյունքից: «Չելսին», իր հերթին, Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ վերգտել է իր խաղն ու մրցաշարային աղյուսակի վերևում է՝ առաջատարներից հետ է 1 միավորով: Ասել է, թե «Սաութհեմփթոնի» դեմ խաղում հաղթանակը հնարավորություն կտա նաև շրջանցել «Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ» եռյակից գոնե մեկին: Տանտերերի հիվանդասենյակը շարունակում է մարդաշատ մնալ: Ֆլորին Գարդոսը, Շեյն Լոնգը, Սեդրիքը և Ժերեմի Պիեդը չեն կարողանա մասնակցել խաղին, իսկ Մաթթ Թարգեթի և Ռայան Բերտրանի մասնակցությունը հարցականի տակ է: Լոնդոնյան ակումբից բոլորը…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,90 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,90 գործակցով

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բարնլի» Մոուրինյոյի թիմը Պրեմիեր լիգայում արդեն 3 տուր է հաղթանակ չի տարել: «Կարմիր սատանաները» նախորդ տուրում Լոնդոնում 0:4 հաշվով խայտառակ պարտություն կրեցին «Չելսիից»: Եկել է երեք միավոր վաստակելու ժամանակը: «Բարնլին» տնային թիմ է: Սեփական մարզադաշտում Շոն Դայշի թիմն արդեն հասցրել է հաղթել «Լիվերպուլին», «Ուոթֆորդին» ու «Էվերթոնին», բայց հյուրընկալվելիս վատ է հանդես գալիս: Հարազատ երկրպագուների առաջ կրկին ամոթով չմնալու և նրանց վստահությունը վերականգնելու համար մանչեսթերյան ակումբը պետք է ոչ միայն 3 միավոր վաստակի, այլ նաև անի դա գեղեցիկ ու գոլառատ ֆուտբոլով: «Բարնլին» հաղթական ուղի վերադառնալու համար հարմար մրցակից է: Առաջարկում ենք «Յունայթեդի» հաղթանակն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,78…

Իտալական էքսպրեսս. Խաղում ենք 5,83 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Իտալական էքսպրեսս. Խաղում ենք 5,83 գործակցով

«Կալյարի» — «Նապոլի» «Նապոլին» այս խաղում առաջատար եռյակին մոտենալու հրաշալի շանս է ստացել: Նեապոլցիները 28 միավորով Ա Սերիայում չորրորդն են, իսկ այս տուրում մրցելու են 2-րդ և 3-րդ հորիզոնականներում գտնվող «Միլանն» ու «Ռոման»: Հաղթանակի դեպքում «Նապոլին» կմոտենա եռյակին: Նեապոլցիների գործերը վատ չեն ընթանում: Չեմպիոնների լիգայում երեքշաբթի թիմը «Բենֆիկայի» նկատմամբ արտագնա հաղթանակ տարավ (2:1), ինչի շնորհիվ հաղթեց խմբում: Առաջնությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց Սարիի թիմը կարող է շտկել իրավիճակը: Ինչ վերաբերում է «Կալյարիին», ապա թիմը 20 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Սարդինիացիների պաշտպանությունն ամենաթույլն է Իտալիայում: «Կալյարին» անցկացրած 15 խաղում 32 գնդակ է բաց թողել: Հաշվի…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19,97 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19,97 գործակցով

«Արսենալ» — «Սաութհեմփթոն» «Արսենալը» տանն ընդունելու է «Սաութհեմփթոնին»: Արսեն Վենգերի թիմն արդեն երեք միավորով ետ է մնում առաջատար Լեսթերից և այլեւս չի կարող միավորներ կորցնել: Արսեն Վենգերի թիմը շաբաթ օրը Անգլիայի գավաթի շրջանակում 2:1 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Այդպիսով, «զինագործները» շատ ժամանակ չեն ունեցել ուժերը վերականգնելու, սակայն պետք է նշել, որ Վենգերն երկրորդ կազմն էր խաղադաշտ մտցրել: Թեեւ «Սաութհեմփթոնն» ամենահեշտ մրցակիցը չէ Արսենալի համար, հաշվի առնելով, որ Ռոնալդ Կումանի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Յունայթեդին», այդուհանդերձ, «Արսենալը» պարտավոր է հաղթել: Առաջարկում ենք1,81 գործակցով խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի վրա: «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի»  Խաղը խոստանում է հետաքրքիր լինել: «Սիթին» երեք միավորով ետ մնալով առաջատար…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,24 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,24 գործակցով

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր» «Կարմիր սատանաների» գործերը լավ չեն ընթանում: Մոուրինյոյի գլխավորությամբ «Յունայթեդը» ԱՊԼ-ում 3 անընդմեջ հաղթանակներից հետո նույնքան անընդմեջ պարտություն կրեց: Մանկունիացիները 5 խաղից հետո 9 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում են և առաջատար «Սիթիին» զիջում են մի ամբողջ 6 միավոր: Այնուամենայնիվ, թիմը վատ տրամադրությամբ չի մոտենում հանդիպմանը, քանի որ Լիգայի Գավաթի խաղում կարողացավ հաղթահարել «Նորթհեմփթոնի» արգելքը (3:1): Դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ պարզ էր, որ «Լեսթերը» չի կրկնելու նախորդ տարվա ֆանտաստիկ արդյունքը: «Աղվեսները» 7 միավորով ԱՊԼ-ում տասնմեկերորդն են: Ռանյերիի թիմը երեքշաբթի 2:4 հաշվով ցավալի պարտություն կրեց «Չելսիից» և դուրս մնաց Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունից, և դա այն դեպքում,…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,16 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,16 գործակցով

«Արսենալ» — «Միդլսբրո» «Արսենալը» հիմա Պրեմիեր լիգայի ամենաարագ թիմն է: «Զինագործները» ՉԼ-ի վերջին տուրում 6:0 հաշվով ջախջախեցին «Լյուդոգորեցին» և հրաշալի տրամադրություն ունեն: Օզիլն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Սանչեսը նույնպես փայլուն գործեց: Լոնդոնցիների հարձակման գիծը գերազանց է դրսևորում իրեն: «Միդլսբրոն» վատ մարզավիճակում է: Թիմը ոչ մի կերպ չի կարողանում հաղթել: Անգամ բարդ է հիշել, թե երբ է Այտոր Կարանկայի թիմը վերջին անգամ 3 միավոր վաստակել: Վենգերի թիմը դժվար թե խնդիրներ ունենա: Առաջարկում ենք «Արսենալի» հաղթանակն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Վենգերի հրաշալի թիմը սեփական դաշտում կլուծի համեստ հյուրերի հարցերը: Գործակիցը 1,80 է: «Վալենսիա» — «Բարսելոնա» «Վալենսիան» նոր գլխավոր մարզչի հետ…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,10 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,10 գործակցով

«Բորուսիա Դորտմունդ» — «Ինգոլշտադ»  Երկու թիմերն էլ ընդմիջումից հետո հաղթանակներ տարան: Տանտերերը հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ, իսկ Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ: Առաջին շրջանի խաղում Տուխելի սաները հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեցին «Ինգոլշտադին»: Նման պատկեր կարելի է սպասել նաև այս խաղում, ինչու՞ ոչ: Առաջարկում ենք « «Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ » խաղադրույքը: Գործակիցը 1,62 է: «Արսենալ» — «Բարնլի» Անգլիայի գավաթի խաղարկությունում կմրցեն Պրեմիեր լիգայի և Չեմպիոնշիփի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմերը՝ «Արսենալը» և «Բարնլին». hետաքրքիր զուգադիպություն է: Լոնդոնցիներն այս խաղին լավ տրամադրությամբ չեն մոտենում: «Ազնվականներին» հաղթելու դեպքում դեպքում Վենգերի…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15,86 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15,86 գործակցով

«Տոտենհեմ» — «Ուոթֆորդ»  Մաուրիսիո Պոչետինոն երիտասարդ ֆուտբոլիստներից կազմված ֆանտաստիկ թիմ է կառուցել: Հարի Քեյնը և Դելե Ալին լոնդոնյան ակումբի առաջատարներն են և հիմնականում այս երկու ֆուտբոլիստների շնորհիվ «Տոտենհեմը» հիմա մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է և ընդամենը հինգ միավոր է զիջում առաջատար «Լեսթերից»: Իսկ «Ուոթֆորդի» մասին խոսելիս չենք կարող չնշել Օդիոն Իգալոյի անունը, ով իր ետեւից առաջ է տանում Կիկե Ֆլորեսի թիմին և իր հաշվին արդեն 15 գնդակ ունի: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ուոթֆորդը» «Ֆիորենտինայից» գնեց կիսապաշտպան Մարիո Սուարեսին, ով թիմի համար համարվում է լավ ձեռքբերում: Բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով «Տոտենհեմի» կարգը ու թիմի նպատակները, կարծում ենք, որ այս խաղի համար…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 12.56 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 12.56 գործակցով

«Բորուսիա» — «Բավարիա» Թերեւս, Բունդեսլիգայի 2015/16 թթ. մրցաշրջանի կենտրոնական հանդիպումն է լինելու: Նախորդ տուրի «Մայնցի» դեմ տնային խաղում սայթաքելով՝ «Բավարիան» վերադարձրեց չեմպիոնական ինտրիգը: Տանտերերից խաղին չի մասնակցի Սոկրատիսը: Պեպ Գվարդիոլայի տրամադրության տակ չեն Ժերոմ Բոատենգը, Խավի Մարտինեսն ու Հոլգեր Բադշտուբերը: Այս խաղից առաջ երկու թիմերն էլ հետաքրքիր վիճակագրություն ունեն: «Բորուսիան» հաղթել է Բունդեսլիգայի վերջին 7 տնային խաղերում, իսկ «Բավարիան» նախորդ 12 արտագնա հանդիպումներից 11-ում չի պարտվել: Հաշվի առնելով, որ Թոմաս Տուխելի թիմը չեմպիոնական տիտղոսին հասնելու հնարավորություն ունենալու համար պետք է հաղթի այս խաղում, ասել է, թե մոտիվացված է, ընտրում եմ «տանտերերի հաղթանակ» խաղադրույքը: «Քրիստալ Փելաս» — «Լիվերպուլ» Յուրգեն Կլոպի հաջորդ…

Ամենօրյա էքսպրեսս. «Նապոլին» չի պարտվի «Յուվեին», «Բորուսիան» կջախջախի մրցակցին
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. «Նապոլին» չի պարտվի «Յուվեին», «Բորուսիան» կջախջախի մրցակցին

Վերջին չորս խաղերում չպարտված «Սուոնսին» հանդիպելու է հինգ խաղ անպարտելի անցկացրած «Սաութհեմփթոնին»: «Սրբերի» կազմում առաջիկա խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի հենակետային Վանյաման: Բացի նրանից, թիմերն առանձնապես կորուստներ չունեն: Կումանի ֆուտբոլիստները «Սուոնսիի» դեմ նախորդ խաղում հաղթել էին 3:1 հաշվով: Կարծում եմ՝ այսօր նույնպես թիմերը կկարողանան փոխանակվել գոլերով, եւ ամենից հավանական եմ համարում 1:1 հաշիվը: Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելու է առաջնության աութսայդեր «Հանովերին»: Բունդեսլիգայի վերջին վեց արտագնա խաղերում պարտված հյուրերն առաջիկա խաղին մոտենում են կադրային մեծ կորուստներով: 7-8 ֆուտբոլիստ չի կարողանա պայքար մղել «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Վերջին երկու խաղերում «մեղուները» հաղթել են «Հանովերին», բայց անպայման գոլ են բաց թողել (4:2, 3:2): Կարծում…

Բաժանորդագրության հաստատում
Հաջողությամբ բժնդ-վեցիր

Մենք ձեր նշած էլհասցեին ուղարկել ենք հաստատման նամակ: Միայն մեկ քլիքը բավարար է բաժանորդագրման համար: Եղիր միշտ տեղեկացված:)

Հիանալի է, հիմա բոլոր նոր կանխատեսումները կգան քո նշած էլհասցեին: Եղիր միշտ տեղեկացված:

Հրաժարվե՞լ բժնդ-ությունից

Նշանակում է, որ դուք այլեւս չեք ստանա ծանուցումներ նոր կանխատեսումների մասին այս էլ հասցեին:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք