vivaro-logo
Անցնել կայք
vivaro-logo
Անցնել կայք

Սուպերէքսպրեսներ

«Սուպերէքսպրեսսներ»-ը Ձեզ առաջարկում են զգալ ադրենալինի համն ու ազարտի «բույրը»: Ամեն շաբաթ «ԲՌ»-ը հրապարակում է 2 էքսպրեսս տիպի խաղադրույք (ֆուտբոլային շաբաթվա կամ միջշաբաթային խաղերի վրա), որոնց ընդհանուր գործակիցը մեծ է 10-ից: Գնացինք!
Եվրոպա լիգայի սուպերէքսպրեսս․ Խաղում ենք 20,93 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Եվրոպա լիգայի սուպերէքսպրեսս․ Խաղում ենք 20,93 գործակցով

ԲԱՏԷ — «Արսենալ» «Արսենալը» կամաց-կամաց մարզավիճակ է հավաքում։ «Լիվերպուլին» 0։4 հաշվով պարտվելուց հետո «զինագործները» սթափվեցին և ԱՊԼ-ի վերջին 3 խաղում 7 միավոր են վաստակել։ Ընդ որում, այդ միակ ոչ-ոքին թիմը խաղացել է «Չելսիի» հետ դրսում։ Արդյունքում Վենգերի թիմը բարելավեց իր տեղը մրցաշարային աղյուսակում և այժմ 7-րդն է։ Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, ապա այստեղ «Արսենալը» մեկնարկել է «Քյոլնի» նկատմամբ տարած վստահ հաղթանակով (3:1): Սանչեսը հրաշալի մարզավիճակում է, լոնդոնցիների խաղը մեծամասամբ հենց չիլիացուց է կախված։ Կասորլան, Չեմբերսն ու Կոկլենը վնասվածքի պատճառով բաց կթողնեն առաջիկա խաղը։ ԲԱՏԷ-ն եվրագավաթային ճանապարհը մեկնարկել է ոչ-ոքիով։ Բելառուսական ակումբը հյուրընկալվելիս առաջին տուրում 1։1 ավարտեց «Ռեդ Սթարի» դեմ…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 16,50 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 16,50 գործակցով

«Բորուսիա» Դորտմունդ — «Հոֆենհայմ» 29-ամյա Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ «Հոֆենհայմը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց, այն դեպքում, երբ նախորդ մրցաշրջանում թիմը Բունդեսլիգան լքելու վտանգի տակ էր: Հոֆենհայմցիները 58 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Նագելսմանի թիմի գլխավոր խնդիրը առաջնությունը լավագույն եռյակում ավարտելն է: Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա դորտմունդցիներն ընդամենը 1 միավոր են զիջում «Հոֆենհայմին»: Տուխելի թիմին առաջիկա խաղում միայն հաղթանակ է պետք: 3 միավոր վաստակելու դեպքում «մեղուները» կբարձրանան 3-րդ հորիզոնական, ինչի շնորհիվ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր կստանան: Գերմանիայում 4-րդ թիմը ՉԼ-ին մասնակցելու համար պետք է որակավորման խաղեր անցկացնի, իսկ դա ոչ ոք չի ցանկանում: Տանտերերի կազմում կորուստներ կան: Գյոթցեն, Լարսենը,…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,85 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,85 գործակցով

«Ռեալ» — «Աթլետիկո» Ուիքենդի կենտրոնական հանդիպումներից մեկը: Առաջատար «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» կընդունի լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոյին»: Զիդանի թիմը պայքարում է չեմպիոնության համար, իսկ «աթլետների» խնդիրը երրորդ հորիզոնականում մնալն է: Երկու թիմերն էլ հրաշալի մարզավիճակում են: Ե՛վ «Աթլետիկոն», և՛ «Ռեալը» Պրիմերայի վերջին 5 տուրում հաղթել են: Վատ մեկնարկից հետո Սիմեոնեի թիմը վերգտավ իր խաղը: Հիմա կրկին տեսնում ենք վերջին տարիների ուժեղ «Աթլետիկոյին»՝ կայուն, վստահ պաշտպանությամբ ու բարձր կարգապահությամբ: «Աթլետները» չեն մոռացել առաջին շրջանում կրած 0:3 հաշվով պարտությունը, և հյուրընկալվելիս կփորձեն ռևանշի հասնել: Բայց «Ռեալը» սեփական հարկի տակ հազվադեպ է պարտվում: Կռոսը, Ռոնալդուն ու Բեյլը նախորդ տուրում հանգստացան, որպեսզի դերբիում թարմ տեսք…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,55 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,55 գործակցով

«Բավարիա» — Քյոլն» Բունդեսլիգայում «Բավարիայի» գործերը սովորականի պես լավ են ընթանում. 5 խաղում նույնքան հաղթանակ, 15 միավոր և միանձնյա առաջատարություն: «Քյոլնը» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հայտնություններից մեկն է: «Այծերը» 11 միավորով եզրափակում են լավագույն եռյակը: Թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Շալկեին» (3:1), 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգի» դարպասը: Անթոնի Մոդեստը 4 գոլով «Քյոլնի» հարձակման առաջատարն է: «Բավարիան» բարկացած է: Մյունխենցիները ՉԼ-ում չորեքշաբթի կրկին արտագնա խաղում պարտվեցին «Աթլետիկոյին», և կրկին 0:1 հաշվով, ինչպես եղավ մրցաշարի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում: D խմբում մյունխենցիների վերջնական հաղթանակը կասկածի տակ է: Առաջարկում ենք ««Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրուքյը: Անչելոտիի թիմը խաղալու է սեփական հարկի տակ և բարկացած է, հետևաբար նաև…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 12.56 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 12.56 գործակցով

«Ռեալ Մադրիդ» — «Սելտա» Նոլիտոն լքեց Վիգոն՝ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիում» խաղալու համար: Ի դեպ, նա այնտեղ բավական հաջող է խաղում: Իսկ «Սելտան» արդեն առանց իր առաջատարի հյուրընկալվելու է Մադրիդի «Ռեալին»: «Սելտան», որը նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվել էր Պրիմերայի նորեկ «Լեգանեսին»: Հաղթել Սան-Սեբաստյանում, «Ռեալ Սոսյեդադին», այն էլ 3:0 հաշվով, ինչ խոսք, մեծ նվաճում է: Ամեն թիմի չի հաջողվում նման արդյունք գրանցել: Ընդ որում, «սերուցքայինները» խաղում էին առանց Ռոնալդուի: Վերջինս կբացակայի նաև առաջիկա խաղում, քանի որ չի ցանկանում ռիսկի դիմել և թարմացնել վնասվածքը: Կրկին կբացակայեն Նավասը, Կուենտրաուն, Ռոնալդուն և Բենզեման: Հյուրերից չեն խաղա Կլաուդյո Բովյուն և Ռուբեն Բլանկոն: Չնայած ունեցած կորուստներին՝…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 11,44 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 11,44 գործակցով

«Բաստիա» — «ՊՍԺ»  Ֆրանսիայի առաջնության մեկնարկային խաղում «Բաստիան» ընդունելու է չեմպիոն «ՊՍԺ»-ին: Սակայն նախորդ մրցաշրջանի համեմատ՝ Ֆրանսիայի գործող չեմպիոնի կազմը շատ փոփոխությունների է ենթարկվել: Չկա թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը, ում գլխավորությամբ փարիզյան ակումբը երեք անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն: Նրա փոխարեն եկել է իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, ում օրոք «Սևիլիան» երեք տարի շարունակ Եվրոպա լիգայի գավաթակիր դարձավ: Հեռացել են նաև ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, պաշտպաններ Գրեգորի Վան Դեր Վիլը ու Լուկա Դինը: Փոխարենը՝ Ֆրանսիայի չեմպիոնն իր կազմն ուժեղացրել է Հատեմ Բեն Արֆայով, Գժեգոժ Կրիխովյակով, Թոմաս Մենյեով և Խեսե Ռոդրիգեսով: Մի խոսքով՝ լիովին այլ «ՊՍԺ» ենք տեսնելու առաջիկա մրցաշրջանում: Ունաի…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 13,44 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 13,44 գործակցով

«Բավարիա» — «Աթլետիկո Մադրիդ»  Առաջին խաղում «Աթլետիկոն» շատ լավ առավելություն ստացավ` տանը 1:0 հաշվով հաղթելով «Բավարիային»: Բայց այժմ հանդիպումը կայանալու է «Ալիանց Արենայում», որտեղ մյունխենցիները սիրում են ջախջախել մրցակիցներին: Իհարկե, դժվար թե ստացվի «Աթլետիկոյին» ջախջախել, բայց հաղթանակը լիովին հավանական է: Մենք տեսանք, թե ինչպես Գվարդիոլայի թիմը «Վիսենտե Կալդերոնում» անցկացրեց երկրորդ խաղակեսը. ճնշում, որին «Աթլետիկոն» մեծ ջանքերի գնով դիմադրեց ու պահեց հաղթական հաշիվը: Եթե չլինեին Օբլակի սեյվերը ու դարպասաձողը (Ալաբայի հարվածից հետո), ապա «Բավարիան» շատ լավ հաշիվ կստանար Մադրիդում: Ակնկալվում է, որ խաղի հենց սկզբից «Բավարիան» մեծ ճնշում կգործադրի: Բնականաբար, «Աթլետիկոն» խաղալու է երկրորդ համարով և սպասելու է հակագրոհների հնարավորությանը: Բայց…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 17,70 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 17,70 գործակցով

«Բոլոնյա» — «Յուվենթուս»  Վերջապես ընթացիկ առաջնությունում գործող չեմպիոն «Յուվենթուսը» ստանձնեց առաջատարությունը: Նորաթուխ առաջատարին այժմ սպասվում է «Բոլոնյայի» հետ արտագնա հանդիպումը: «Յուվեի» համար դժվար կլինի, բայց ամեն կերպ պետք է հաղթել` առաջատարությունը պահպանելու համար, եւ թուրինյան ակումբը դրան կհասնի: Բացի այդ, լավ կլինի, որպեսզի գալիք «Բավարիայի» դեմ հանդիպմանը թիմը մոտենա բարձր տրամադրությամբ: Այդ պատճառով էլ այս խաղի համար տրամաբանական կլինի վերցնել ««Յուվենթուսի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: Դժվար թե «Յուվենթուսը» թողնի, որ իր հաղթանակած խաղում 4-ից ավելի գոլ խփվի: «Արսենալ» — «Հալլ Սիթի» Անգլիայի գավաթում կհանդիպեն «Արսենալն» ու Չեմպիոնշիփի առաջատար «Հալլ Սիթին»: Արսեն Վենգերի թիմը կփորձի նվազագույն ուժեր ծախսելով հաղթանակի…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 22,21 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 22,21 գործակցով

ՊՍԺ — «Չելսի»  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կենտրոնական դիմակայություններից մեկը: Վիճակահանությունից հետո գրեթե բոլորը բացահայտ ֆավորիտ էին համարում ՊՍԺ-ին: Այժմ եւս ֆավորիտը փարիզյան ակումբն է, բայց «Չելսիում» իրավիճակը փոխվել է Մոուրինյոյի հեռանալուց հետո: Գուս Հիդինկի գլխավորությամբ լոնդոնցիներն արդեն 12 խաղ շարունակ անպարտելի են: Վերջին խաղում թիմը վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին արդյունավետ խաղով` «Նյուքասլի» դարպասը գրավելով 5 անգամ: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա այս մրցաշրջանում փարիզեցիներին հաղթել է ընդամենը մեկ թիմ` Մադրիդի «Ռեալը»: Այս խաղի վերաբերյալ կառաջարկենք «երկրորդ խաղակեսն ավելի արդյունավետ կստացվի» խաղադրույքը: Փարիզեցիների վերջին 9 խաղերից ութում, իսկ «ազնվականների» մոտ նախորդ 6 խաղերից չորսում այս խաղադրույքն աշխատել է: Բացի այդ,…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 23,7 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 23,7 գործակցով

«Բորուսիա Դորտմունդ» — «Հանովեր» Այս խաղում դորտմունդյան ակումբը բացահայտ ֆավորիտ է: Առաջնությունում երկրորդ տեղում ընթացող թիմը տանը մրցելու է ետնապահ «Հանովերի» հետ: «Հանովերը» Բունդեսլիգայի վերջին 6 խաղերում պարտվել է, իսկ նախորդ 3 արտագնա խաղերում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: «Բորուսիան» իր հերթին վերջին երկու խաղերում գոլ բաց չի թողել: Հետեւաբար, ճգնաժամի մեջ գտնվող «Հանովերը» դժվար թե «Սիգնալ Իդունա Պարկում» կարողանա խոցել Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը: Այդ պատճառով այս հանդիպման վերաբերյալ մեր խաղադրույքն է ««Բորուսիայի» «չոր» հաշվով հաղթանակը»: «Էվերթոն» — «Վեսթ Բրոմ» Այստեղ եւս ֆավորիտը տանտերերն են: «Էվերթոնը» լավ մարզավիճակ է հավաքել ու վերջին 3 խաղերում հաղթել է միեւնույն 3:0 հաշվով:…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15,86 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15,86 գործակցով

«Տոտենհեմ» — «Ուոթֆորդ»  Մաուրիսիո Պոչետինոն երիտասարդ ֆուտբոլիստներից կազմված ֆանտաստիկ թիմ է կառուցել: Հարի Քեյնը և Դելե Ալին լոնդոնյան ակումբի առաջատարներն են և հիմնականում այս երկու ֆուտբոլիստների շնորհիվ «Տոտենհեմը» հիմա մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է և ընդամենը հինգ միավոր է զիջում առաջատար «Լեսթերից»: Իսկ «Ուոթֆորդի» մասին խոսելիս չենք կարող չնշել Օդիոն Իգալոյի անունը, ով իր ետեւից առաջ է տանում Կիկե Ֆլորեսի թիմին և իր հաշվին արդեն 15 գնդակ ունի: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ուոթֆորդը» «Ֆիորենտինայից» գնեց կիսապաշտպան Մարիո Սուարեսին, ով թիմի համար համարվում է լավ ձեռքբերում: Բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով «Տոտենհեմի» կարգը ու թիմի նպատակները, կարծում ենք, որ այս խաղի համար…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19,97 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19,97 գործակցով

«Արսենալ» — «Սաութհեմփթոն» «Արսենալը» տանն ընդունելու է «Սաութհեմփթոնին»: Արսեն Վենգերի թիմն արդեն երեք միավորով ետ է մնում առաջատար Լեսթերից և այլեւս չի կարող միավորներ կորցնել: Արսեն Վենգերի թիմը շաբաթ օրը Անգլիայի գավաթի շրջանակում 2:1 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Այդպիսով, «զինագործները» շատ ժամանակ չեն ունեցել ուժերը վերականգնելու, սակայն պետք է նշել, որ Վենգերն երկրորդ կազմն էր խաղադաշտ մտցրել: Թեեւ «Սաութհեմփթոնն» ամենահեշտ մրցակիցը չէ Արսենալի համար, հաշվի առնելով, որ Ռոնալդ Կումանի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Յունայթեդին», այդուհանդերձ, «Արսենալը» պարտավոր է հաղթել: Առաջարկում ենք1,81 գործակցով խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի վրա: «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի»  Խաղը խոստանում է հետաքրքիր լինել: «Սիթին» երեք միավորով ետ մնալով առաջատար…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,10 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,10 գործակցով

«Բորուսիա Դորտմունդ» — «Ինգոլշտադ»  Երկու թիմերն էլ ընդմիջումից հետո հաղթանակներ տարան: Տանտերերը հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ, իսկ Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ: Առաջին շրջանի խաղում Տուխելի սաները հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեցին «Ինգոլշտադին»: Նման պատկեր կարելի է սպասել նաև այս խաղում, ինչու՞ ոչ: Առաջարկում ենք « «Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ » խաղադրույքը: Գործակիցը 1,62 է: «Արսենալ» — «Բարնլի» Անգլիայի գավաթի խաղարկությունում կմրցեն Պրեմիեր լիգայի և Չեմպիոնշիփի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմերը՝ «Արսենալը» և «Բարնլին». hետաքրքիր զուգադիպություն է: Լոնդոնցիներն այս խաղին լավ տրամադրությամբ չեն մոտենում: «Ազնվականներին» հաղթելու դեպքում դեպքում Վենգերի…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 14,44 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 14,44 գործակցով

«Բարսելոնա» — «Աթլետիկ Բիլբաո»  Թիմերի միջեւ առաջին խաղում «Բարսան» կարողացավ հաղթել 2:1 հաշվով, ընդ որում՝ կատալոնացիների կազմում հանդիպմանը չէին մասնակցում Ժորդի Ալբան, Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին: Վերջին երկուսը, ինչպես նաեւ առաջնության նախորդ տուրի «Մալագայի» դեմ խաղում բացակայած Նեյմարը կվերադառնան եւ կազմ ու պատրաստ կլինեն գալիք հանդիպմանը: Այսինքն՝ MSN տրիոն կրկին կլինի «Բարսելոնայի» հարձակման գծում ու «Աթլետիկի» պաշտպանների գործը կրկնակի կբարդանա: Բայց եւ հնարավոր է, որ Ժորդի Ալբայի կորուստը շանսեր տա «Աթլետիկին» գրավելու Տեր Շտեգենի դարպասը: Ինյակի Ուիլյամսը եւ Արից Ադուրիցը ունակ են դա անելու: Այդուհանդերձ, «Բարսելոնան» տանը կհաղթի եւ հաշվի առնելով այն, որ առանց Մեսսիի ու Սուարեսի՝ «Բարսան» կարողացավ…

Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15.5 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15.5 գործակցով

Այս սուպերէքսպրեսսը բավական ռիսկային է ստացվում: Ընտրել ենք միայն խաղի ելքի խաղադրույքներ: Լոնդոնյան մեծ դերբիի շրջանակներում կհանդիպեն «Արսենալը» եւ «Չելսին»: Արսեն Վենգերի թիմը Պրեմիեր լիգայում տանը վերջին անգամ պարտվել է օգոստոսին: Գուս Հիդինկի թիմն իր հերթին վերջին հինգ խաղերում չորս ոչ-ոքի եւ մեկ հաղթանակ է գրանցել: «Էմիրեյթսում» միավոր վաստակելը չափազանց դժվար է բոլորի համար: «Չելսին» նախորդ երկու խաղերում արդյունավետ ոչ-ոքի է խաղացել («Էվերթոնի» հետ 3:3, «Վեսթ Բրոմի» հետ 2:2): Այս խաղում «զինագործները» հյուրերին դժվար թե հնարավորություն թողնեն: Կարծում ենք՝ տանտերերը հաղթանակ են տոնելու: Արձակուրդից նոր վերադարձած Բունդեսլիգայի 18-րդ տուրում կհանդիպեն Ֆրանկֆուրտի «Այնթրախտն» ու «Վոլֆսբուրգը»: Ֆրանկֆուրտյան ակումբը «գայլերին» վերջին անգամ հաղթել է…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 28,41 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 28,41 գործակցով

«Էսպանյոլ» — «Բարսելոնա» Առաջին խաղը, որը կդիտարկենք, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի կատալոնական դերբին է: «Նոու Կամպում» «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և գործնականում ապահովել է ¼ եզրափակչի ուղեգիրը: Առաջին խաղը բուռն էր տարատեսակ իրադարձություններով՝ գոլեր, դեղին քարտեր, հեռացումներ, վեճեր, վիրավորանքներ: Այս ամենից ամենաշատը տուժեց Լուիս Սուարեսը, ով որակազրկվեց գավաթային 2 խաղով: Պատասխան խաղում պատկերն ավելի պարզ է: «Էսպանյոլը» կորցնելու ոչինչ չունի, այդ պատճառով էլ սեփական երկրպագուների առաջ կփորձի հաղթել անհաշտ մրցակցին: «Բարսելոնան» բնականաբար կօգտվի այս ամենից և բազմաթիվ հակագրոհներ կանցկացնի: Մի խոսքով, գոլառատ հանդիպում է սպասվում, որում կհաղթի կարգով ավելի բարձր «Բարսելոնան»: Կարծում եմ, որ կորցնելու ոչինչ չունեցող «Էսպանյոլի»…

Սուպերէքսպրես ուիքենդի համար. Խաղում ենք 13.0 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Սուպերէքսպրես ուիքենդի համար. Խաղում ենք 13.0 գործակցով

Լոնդոնի «Չելսին» բոլորովին վերջերս «Բրիտանիա» ստադիոնում «Սթոքին» հանդիպել էր Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում եւ պարտվել 11-մետրանոցներով: Կարծում եմ՝ եկել է փոխհատուցման ժամանակը: Կիեւի «Դինամոյի» հետ ՉԼ-ի խաղը ցույց տվեց, որ Ժոզե Մոուրինյոյի տղաները պատրաստ են ակումբի պատվի, իրենց մարզչի համար պայքարել մինչեւ վերջ: Այստեղ ընտրում եմ հյուրերի հաղթանակը: Չեմ մտածում, որ Մոուրինյոն կշարունակի ձախողվել: Եթե խոսք գնաց «Չելսիի» մասին, չի կարելի մոռանալ նաեւ «Յուվենթուսին», որը արտագնա հանդիպում կանցկացնի «Էմպոլիի» հետ: Թուրինյան ակումբը ձախողեց մրցաշրջանի մեկնարկը, բայց կամաց-կամաց վեր է բարձրանում մրցաշարային աղյուսակում: Հարգելով տոսկանական թիմին՝ պետք է խոստովանել սակայն, որ «Էմպոլին» «Յուվեի» համար լուրջ մրցակից չէ: Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հաղթանակն…

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: