Խմբագրության կանխատեսումները

Այստեղ հրապարակվում են սպորտային կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ մեր կայքի խմբագրության կանխատեսումները: Այս բաժնում կգտնեք ֆուտբոլի, թենիսի, բռնցքամարտի, բասկետբոլի, հոկեյի եւ այլ մարզաձեւերի վերաբերյալ կանխատեսումներ:

Իսպանիա — Չեխիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
Իսպանիա — Չեխիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

Ողջույն ! Չորրորդ խաղային օրվա հանդիպում` Իսպանիա — Չեխիա: Չեխայի հավաքականն ընտրական փուլում Եվրոյին մասնակցող հավաքականների մեջ ամենից շատ գոլերն է բաց թողել: Չեխերը 14 գոլ են ընդունել սեփական դարպասը: Հետաքրքիր է այն, որ 2012 թվականից սկսած, եթե վերցնենք Չեխիայի հավաքականի հանդիպումները, 23 գոլերից տասնյոթը թիմը բաց է թողել ընդմիջումից հետո: Ինչ վերաբերում է իսպանացիներին, ապա մեծ նշանակություն չէի տա Վրաստանից կրած պարտությանը: Այդուհանդերձ տեսանելի էր, թե ինչպես թուլացված էին գործում Եվրոպայի գործող չեմպիոնները: Պիկեն ու Ռամոսը հենց այնպես էին խաղում, առջևի գծում բոլոր ուժեղագույնները չէին խաղում: Ինձ թվում է, որ իսպանացիները շանս ունեն նվազագույնը մինչև կիսաեզրափակիչ հասնելու, ընդ որում` նրանց…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,85 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,85 գործակցով

«Ռեալ» — «Աթլետիկո» Ուիքենդի կենտրոնական հանդիպումներից մեկը: Առաջատար «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» կընդունի լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոյին»: Զիդանի թիմը պայքարում է չեմպիոնության համար, իսկ «աթլետների» խնդիրը երրորդ հորիզոնականում մնալն է: Երկու թիմերն էլ հրաշալի մարզավիճակում են: Ե՛վ «Աթլետիկոն», և՛ «Ռեալը» Պրիմերայի վերջին 5 տուրում հաղթել են: Վատ մեկնարկից հետո Սիմեոնեի թիմը վերգտավ իր խաղը: Հիմա կրկին տեսնում ենք վերջին տարիների ուժեղ «Աթլետիկոյին»՝ կայուն, վստահ պաշտպանությամբ ու բարձր կարգապահությամբ: «Աթլետները» չեն մոռացել առաջին շրջանում կրած 0:3 հաշվով պարտությունը, և հյուրընկալվելիս կփորձեն ռևանշի հասնել: Բայց «Ռեալը» սեփական հարկի տակ հազվադեպ է պարտվում: Կռոսը, Ռոնալդուն ու Բեյլը նախորդ տուրում հանգստացան, որպեսզի դերբիում թարմ տեսք…

«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Աբրահամ Խաշմանյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Աբրահամ Խաշմանյանի կանխատեսումը

Մեզ մոտ մի փոքր չարաշահում են «պաշտպանողական», «հարձակվողական» արտահայտություններով թիմի ցուցադրած ֆուտբոլը որակելը: Երբ վերլուծում ես, հասկանում ես, որ այդ թիմը հարձակվողական ֆուտբոլ չի խաղում և չի էլ կարող խաղալ, քանի որ դրա համար առաջին հերթին բարձրակարգ խաղացողներ են անհրաժեշտ, որն ունեն «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին»: Շատ գործոններ կան: Ճկուն, բանիմաց մարզիչը, եթե իր ձեռքի տակ ունեցածով քաղում է առավելագույնը, ուրեմն մեծագույն մասնագետ է: Իսկ ի՞նչ ֆուտբոլ պետք է խաղար «Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ՝ ունենալով ընդամենը մեկ Գրիզման: «Աթլետիկո Մադրիդը» հիանալի թիմ է, ունի մեծագույն մարզիչ: Չեմ կարծում, որ առաջիկա խաղում Սիմեոնեի թիմը կխաղա հարձակվողական ֆուտբոլ: Եթե «Աթլետիկոն» կարողացել է հաղթել «Բավարիայի»…

Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 322.0 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 322.0 գործակցով

Քանի որ սուպերէքսպրեսսների էությունը հիմնականում խելահեղ լինելն է, այս անգամ որոշեցի խաղալ կոնկրետ հաշիվների վրա: «Արսենալ» — «Բարսելոնա» Արսեն Վենգերը հերթական անգամ կհանդիպի «Բարսելոնային»: Կատալոնական ակումբի հետ ֆրանսիացու հիշողություններն այնքան էլ լավը չեն. պարտություն ՉԼ-ի եզրափակչում, դրանից հետո էլ ամեն անգամ «կապտանռնագույններին» հանդիպելիս լոնդոնցիները դուրս էին մնում: Խաղին չեն կարողանա մասնակցել Թոմաս Ռոսիցկին, Ջեք Ուիլշերը, Միկել Արտետան: Սանտի Կասորլայի եւ Գաբրիել Պաուլիստայի մասնակցությունը հարցականի տակ է: Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Լուչոյի տրամադրության տակ չեն միայն Արդա Թուրանը եւ Ռաֆինյան: Թիմերը խաղին մոտենում են հիանալի մարզավիճակում: «Բարսելոնան» չի պարտվել արդեն 32 խաղ անընդմեջ, իսկ «Արսենալը» վերջին 11 խաղում ընդամենը մեկ…

Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 10,36 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 10,36 գործակցով

«Լեսթեր» — «Աթլետիկո» Առաջին խաղում Սիմեոնեի տղաները Մադրիդում հաղթեցին նվազագույն հաշվով, չնայած շատերն «աթլետներից» ավելի վստահ հաղթանակ էին սպասում: Այնուամենայնիվ, այս զույգի հաղթողը կորոշվի «Քինգ Փաուեր» մարզադաշտում: «Աղվեսները» պահպանում են կիսաեզրափակիչ դուրս գալու իրական շանսեր: «Լեսթերը» զարմանալիորեն առաջնության ոչինչ չորոշող խաղում գրեթե հիմնական կազմով հանդես եկավ, այնինչ բոլորը սպասում էին, որ Շեքսպիրը եվրագավաթային խաղից առաջ ուժեր կխնայի: Արդյունքում Սլիմանին նախախաղային մարզման ժամանակ վնասվածք ստացավ: Նրա մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է: Փոխարենը 6 խաղ բաց թողնելուց հետո անգլիական ակումբին կարող է օգնել թիմի ավագ Մորգանը: Ինչ վերաբերում է մադրիդցիներին, ապա նրանք Լա լիգայի վերջին տուրում կիսապահեստային կազմով 3:0 հաշվով հաղթեցին…

Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,55 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,55 գործակցով

«Բավարիա» — Քյոլն» Բունդեսլիգայում «Բավարիայի» գործերը սովորականի պես լավ են ընթանում. 5 խաղում նույնքան հաղթանակ, 15 միավոր և միանձնյա առաջատարություն: «Քյոլնը» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հայտնություններից մեկն է: «Այծերը» 11 միավորով եզրափակում են լավագույն եռյակը: Թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Շալկեին» (3:1), 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգի» դարպասը: Անթոնի Մոդեստը 4 գոլով «Քյոլնի» հարձակման առաջատարն է: «Բավարիան» բարկացած է: Մյունխենցիները ՉԼ-ում չորեքշաբթի կրկին արտագնա խաղում պարտվեցին «Աթլետիկոյին», և կրկին 0:1 հաշվով, ինչպես եղավ մրցաշարի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում: D խմբում մյունխենցիների վերջնական հաղթանակը կասկածի տակ է: Առաջարկում ենք ««Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրուքյը: Անչելոտիի թիմը խաղալու է սեփական հարկի տակ և բարկացած է, հետևաբար նաև…

«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Աշոտ Բարսեղյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Աշոտ Բարսեղյանի կանխատեսումը

-Երրորդ տարին անընդմեջ իսպանական թիմերը գերիշխում են եվրագավաթներում: Ինչո՞վ կպայմանավորեք դա: -Դա պատահականություն չէ: Բոլորս էլ դիտում ենք այդ երկրի առաջնությունը, որովհետև իսպանացիները բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում: Պատահական չէ, որ 3-րդ տարին անընդմեջ իսպանական թիմերը գերիշխում են եվրագավաթներում: Նրանք ապացուցում են, որ ամենաուժեղն են Եվրոպայում: 2-3 տարի առաջ ՉԼ-ի եզրափակչում հանդիպեցին Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Այդ ժամանակ էլ Եվրոպայում գերիշխում էր գերմանական ֆուտբոլը: Այնպես որ, այս ամենը ներքին առաջնության հզորության արտացոլումն է: -«Աթլետիկոն» ողջ փլեյ-օֆֆն անցավ պաշտպանական ֆուտբոլ ցուցադրելով: Կո՞ղմ եք նման խաղաոճին, համաձա՞յն եք, որ 11 հոգով պաշտպանվելը ֆուտբոլ համարել չի կարելի: -Հաղթանակն արդարացված է: Մարզչի փիլիսոփայությունն այդպիսին…

Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը գոնե մեկ անգամ կգրավի դանիացիների դարպասը
Խմբագրության կանխատեսումները
Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը գոնե մեկ անգամ կգրավի դանիացիների դարպասը

Լինել հայ և Հայաստանի հավաքականի խաղերին մոտենալ օբյեկտիվ, անաչառ, անտարբեր՝ բարդ է: Բոլորովին կապ չունի ազգային թիմդ նախորդ խաղերն ինչպես է անցկացրել, ձախողվել է, թե ոչ, միևնույնն է, առաջիկա հանդիպման հաղթական ավարտը միշտ ցանկալի է: Այնուամենայնիվ, որոշեցի խաղին մոտենալ լավատեսորեն՝ փորձելով գտնել ամենադրականը Չեխիայից կրած ջախջախիչ պարտությունից: 0:3 պարտվելուն ոչ մի արդարացում գտնել չի կարելի, ոչ մի փորձարկում, ոչ մի վնասվածք, ոչ մի առաջին գոլի գործոն: Միայն հիշեցնեմ, որ Չեխիայի հավաքականը երկրորդ կեսում փոխել էր բոլոր 11 խաղացողներին: Այնպես որ, չեխերի երկրորդ հավաքականին պարտվելն այնքան էլ պատվաբեր չէ: Բացի պարտությունից, մենք կորցրինք նաև Հենրիխ Մխիթարյանին: «Միկին» չի խաղալու վնասվածքի պատճառով: Հանդիպումը,…

Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 10,15 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 10,15 գործակցով

«Բորուսիա» Դորտմունդ — «Մոնակո» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը կկայանա «Սիգնալ Իդունա Պարկում»: «Բորուսիան» հանդիպմանը մոտենում է Բունդեսլիգայում «Բավարիայից» կրած 1:4 հաշվով պարտությունից հետո, իսկ «Մոնակոն», որը գլխավորում է Ֆրանսիայի առաջնությունը, վերջին տուրում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ: Դորտմունդցիների կազմում կադրային խնդիրներ կան: Մարկո Ռոյսը վերադարձել է մարզումներին, բայց նրա մասնակցությունը վաղվա խաղին հարցականի տակ է: Պիշչեկը, Վայգլն ու Կագավան ապաքինվել են վնասվածքից, բայց կարող են պատասխանատու խաղին 100 տոկոսով պարտաստ չլինել: Ֆրանսիական ակումբում լուրջ կորուստներ չկան: Գոլառատ խաղ է սպասվում: Այս մասին խոսել է նաև «մեղուների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ասելով, որ 0:0-ներ չենք տեսնի, քանի որ երկու…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,85 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,85 գործակցով

«Բարսելոնա» — «Սևիլիա» Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Նոու Կամպում»: «Բարսելոնան» 66 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Սևիլիան» 58 միավորով եզրափակում է ուժեղագույնների քառյակը: «Սևիլիան» ճգնաժամի մեջ է: Անդալուսցիները վերջին 5 խաղերում չեն հաղթել: Արդյունքում Սամպաոլիի թիմը զրկվեց երրորդ հորիզոնականից ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Անգամ Խիխոնի «Սպորտինգին» թիմը սեփական դաշտում չկարողացավ հաղթել: Այս իրավիճակում «Բարսելոնային» հյուրընկալվելիս սևիլիացիներին լավ բաներ չեն սպասվում: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնացիները հրաշալի տեմպ են հավաքել: Նեյմարին կանգնեցնել չի լինում: Բրազիլացին խաղադաշտում անում է այն, ինչ ուզում է: Սուարեսը նույնպես լավ մարզավիճակում է: Մեսսին որակազրկումից հետո այսօր կլինի մեկնարկային կազմում, իսկ Պիկեն, ով «Գրանադայի»…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,51 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,51 գործակցով

«Բարսելոնա» — «Սելթիկ» «Բարսելոնան» բարկացած է, և ինչպես երևում է, իր ողջ զայրույթը թափելու է շոտլանդական ակումբի վրա: Հանգստյան օրերին կատալոնական ակումբը սեփական դաշտում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ալավեսից»: Թիմերը վերջերս են ընկերական հանդիպում անցկացրել: Հուլիսին Էնրիկեի թիմը ոչ մարտական կազմով 3:1 հաշվով հաղթեց շոտլանդացիներին: Ընդ որում, կատալոնացիները 3 գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում: Դժվար թե «Սելթիկը» կարողանա կանգնեցնել զայրացած «Բարսելոնային», մանավանդ, որ առաջին անգամ այս մրցաշրջանում մեկնարկից խաղադաշտում կլինի Մեսսի — Սուարես — Նեյմար հարձակվողական սուպեր եռյակը: Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, թիմերի կարգերի տարբերությունը, տանտերերի զայրույթն ու մոտիվացիան՝ առաջարկում ենք «առաջին կեսում «Բարսելոնայի» տոտալ 1,5-ից շատ գոլ»…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 7,93 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 7,93 գործակցով

ՊՍԺ — «Չելսի» Թիմերը կրկին կհանդիպեն փլեյ-օֆֆում: Ֆավորիտն անկասկած ՊՍԺ-ն է: Փարիզցիները լուծել են ազգային առաջնության հարցերը և ամբողջությամբ կկենտրոնանան Չեմպիոնների լիգայի վրա: Շատերը կարծում են, որ Բլանի թիմն արդեն հասունացել է լուրջ հաջողությունների համար: ՊՍԺ-ն հրաշալի մարզավիճակում է և կփորձի տանը հաղթել «Չելսիին»: Ինչ վերաբերում է լոնդոնցիներին, ապա Հիդինկի օրոք նրանք անպարտելիության տպավորիչ շարք են ցույց տալիս, բայց չէի ասի, թե լավ են հանդես գալիս: Այնուամենայնիվ, «Պարկ դե Պրանսում» կայանալիք խաղին «ազնվականները» վատ մարզավիճակով չեն մոտենում: ԱՊԼ-ի վերջին տուրում Հիդինկի սաները 5:1 հաշվով ջախջախեցին «Նյուքասլին»: Եթե «Չելսին» ցանկանում է շարունակել պայքարը, ապա պետք է փորձի գոլ խփել Փարիզում: Այս ամենը թիմը քաջ…

Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 9,68 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 9,68 գործակցով

«Տոտենհեմ» — «Ուոթֆորդ» Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հրաշալի ընթացք է հավաքել: «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղերում հաղթել է՝ խփելով 14 գնդակ: Լոնդոնցիները 65 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և չեմպիոնության փոքրիկ շանսեր դեռ պահպանում են: Նախորդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս առանց իր գլխավոր ռմբարկու Հարի Քեյնի 3:1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «սփուրսն» ամենաապահով թիմն է: «Տոտենհեմը» բոլորից քիչ է գնդակ ընդունել սեփական դարպասը՝ 30 խաղում 22 գոլ: Ինչ վերաբերում է «Ուոթֆորդին», ապա թիմը վերջին 2 խաղերում հաղթելով «Սանդերլենդին» ու «Վեսթ Բրոմվիչին» ապահովեց տեղը ուժեղագույնների խմբում: Մեծ հաշվով առաջնությունն ուոթֆորդցիների համար ավարտված է: «Տոտենհեմը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում լավագույն…

Իսպանական էքսպրեսս. Խաղում ենք 5,12 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Իսպանական էքսպրեսս. Խաղում ենք 5,12 գործակցով

«Ռեալ» — «Աթլետիկո» Մադրիդյան դերբին Իսպանիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումն է: Առաջատար «Ռեալը» կընդունի երրորդ տեղում ընթացող «Աթլետիկոյին»: «Վիսենտե Կալդերոնում» կայացած առաջին շրջանի խաղում Զիդանի թիմը 3:0 հաշվով ջախջախեց «աթլետներին», բայց այս «Աթլետիկոյի» խաղը չես համեմատի մրցաշրջանի սկզբում Սիմեոնեի թիմի ցուցադրած խաղի հետ: «Հնդիկները» կրկին հաղթում են, կրկին իրենց վստահ են զգում: Վերադարձել է այն կայուն ու բարձր կարգապահությամբ աչքի ընկնող «Աթլետիկոն», որին վերջին տարիներին սովորել էինք: «Աթլետիկոն» Լա լիգայում անցկացրած վերջին 5 խաղերում հաղթել է՝ խփելով 10 և բաց թողնելով ընդամենը 1 գնդակ: Գրիզմանը, ով ճանաչվեց Պրիմերայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, լավ մարզավիճակում է: Տոռեսն աչքի է ընկնում գոլային…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 5,15 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 5,15 գործակցով

«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ» Ոչինչ չորոշող հանդիպում: Պրեմիեր լիգայում այս թիմերն այլևս ոչնչի համար չեն պայքարում: «Սաութհեմփթոնը» 45 միավորով իններորդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է: Մոուրինյոյի թիմը նվազագույնը կպահպանի այդ տեղը, իսկ չեմպիոնլիգյան քառյակ ներխուժելու շանսեր չկան: Վան Դիյկը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Սաութհեմփթոնի» առաջիկա հանդիպումը: Հյուրերի լազարեթում ասեղ գցելու տեղ չկա: Ֆոսու-Մենսահը, Ռոխոն, Իբրահիմովիչը, Լյուկ Շոուն ու Էշլի Յանգը շարունակում են ապաքինվել վնասվածքներից: Այսքանը դեռ բավական չէ, որակազրկման պատճառով չի խաղա նաև Ֆելաինին: «Մանչեսթեր Յունայթեդը» կենտրոնացած է Եվրոպա լիգայի վրա, հետևաբար ուժեր կխնայի, կխուսափի բախումներից: Մանկունյացիների մասնակցությամբ հանդիպումները հազվադեպ են գոլառատ ստացվում, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 36 խաղերից…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,98 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,98 գործակցով

«Բավարիա» — «Մայնց» «Բավարիան» այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Մյունխենցիները Բունդեսլիգայի նախորդ տուրում 0:2 հաշվով հյուրընկալվելիս զիջեցին «Հոֆենհայմին»: Անչելոտիի թիմն աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ: Անցկացրած 3 խաղում «Բավարիան» խփել է ընդամենը 5 գնդակ և բաց թողել երեքը: Պաշտպանությունում խնդիրներ կան: Ինչ վերաբերում է «Մայնցին», ապա Սանդրո Շվարցի թիմն անցկացրած 3 խաղից երկուսում պարտվել է, մեկ անգամ էլ կարողացել է խաղադաշտը հաղթանակած լքել: Երկու թիմերի կազմերում էլ վնասվածքներ կան: Տանտերերի կազմում կբացակայեն Ալաբան ու Խուան Բերնատը, իսկ «Մայնցին» առաջիկա խաղում չեն կարող օգնել Յանիկ Հութը, Ալեքսանդր Հաքը և Կենան Կոդրոն: «Բավարիան» սայթաքելու իրավունք չունի: Առանց այդ էլ մամուլը քննադատում է…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,70 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,70 գործակցով

«Լիվերպուլ» — «Փլիմութ» Ավելորդ է խոսել, որ «Լիվերպուլն» ակնհայտ ֆավորիտ է: Կլոպի թիմը խաղալու է սեփական դաշտում: Լիվերպուլցիներն ընթացիկ մրցաշրջանում շատ արդյունավետ են գործում: Կլոպի թիմն առաջնությունում անցկացրած 20 խաղում 48 գոլ է խփել: «Փլիմութը» հանդես է գալիս անգլիական չորրորդ դիվիզիոնում: Հասկանալի է, որ այս համեստ ակումբը դժվար թե դիմադրի հզոր «մերսիսայդցիներին», այն էլ՝ «Էնֆիլդում»: «Լիվերպուլը» կհաղթի, այն էլ ոչ փոքր առավելությամբ: Պետք է հաշվի առնել, որ Կլոպը կարող է առանցքային մի քանի ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն տալ, բայց այնուամենայնիվ, առանց այդ խաղացողների էլ «Լիվերպուլը» պարտավոր է նվազագույնը 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 1,75 գործակցով առաջարկում ենք տանտերերի տոտալ 2,5-ից շատ գոլը:…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,54 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,54 գործակցով

«Ռոստով» — «Բավարիա» Մյունխենցիների համար բարդ կլինի, բայց հաղթել է պետք: Ռոստովում եղանակային պայմանները ֆուտբոլ խաղալու համար բարենպաստ չեն: Ռուսները, ի տարբերություն «Բավարիայի», սովոր են ցուրտ եղանակին: Անչելոտտիի թիմը խաղալու է միայն ու միայն հաղթանակի համար: Ռոստովում միավոր կորցնելու դեպքում «գերմանական մեքենան» կարող է զրկվել խմբում առաջին հորիզոնականը գրավելու հույսից: Չնայած ռոստովյան ակումբն ընդամենը 1 միավոր է վաստակել, բայց վատ հանդես չի գալիս: Մեկնարկային տուրում «Բավարիային» 0:5 հաշվով պարտվելուց հետո ռուսական ակումբը ոչ-ոքի խաղաց հոլանդական ՊՍՎ-ի դեմ, այնուհետև «Աթլետիկոյի» դեմ երկու խաղերում պարտվեց, բայց բավական համարձակ ու կազմակերպված խաղ ցուցադրեց: Դանիլյանցի թիմը լավ է պաշտպանվում: Չնայած նրան, որ «Բավարիայի» մի քանի առաջատարներ չեն…

«Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ». Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
«Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ». Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի գավաթը վիճարկելու են երկու թիմեր, որոնք ընթացիկ մրցաշրջանում շատ լավ տպավորություն են թողել: Հույս ունեմ, որ գեղեցիկ ու վառ խաղ կտեսնենք, չնայած եզրափակիչներում դրանք քիչ են պատահում: «Ռեալը» փորձելու է դառնալ պատմական նվաճման հեղինակ՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով գավաթը, իսկ «Յուվենթուսն» էլ փորձելու է 21 տարի անց կրկին դառնալ Եվրոպայի ուժեղագույն ակումբը: Երկու թիմերի հնարավորությունները գնահատում եմ հավասար: Սակայն խաղային կայունության տեսանկյունից չնչին առավելություն կտամ «Յուվենթուսին»: Հսկայական առաջաընթաց է հիմա իտալական ակումբի մոտ, որն էլ հիմք է տալիս կանխատեսելու, որ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ճանաչվելու է «Յուվենթուսը»: Իմ կանխատեսումը՝ «Յուվենթուսը» կդառնա գավաթակիր: Օրդինար: Պարտված Չեմպիոնների լիգա, եզրափակիչ 22:45/3 հնս…

Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,32 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,32 գործակցով

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ» Ուիքէնդի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Օլդ Թրաֆորդում»: Կմրցեն վեցերորդ հորիզոնականում գտնվող «կարմիր սատանաներն» ու ավանդական՝ չորրորդում գնտվող «Արսենալը»: Վենգերն ընդդեմ Մոուրինյոյի. հետաքրքիր դիմակայություն է: Բարդ է ելքի վերաբերյալ կանխատեսում անելը: Մասնագետները նախապատվությունը տալիս են տանտերերին, բայց պատճառը հենց «Յունայթեդի» տանտեր լինելու հանգամանքն է: «ՄՅու»-ն խաղում է տանը և պարտավոր է խաղալ առաջին համարով: «Արսենալը» պաշտպանությունում խնդիրներ ունի, ինչի մասին վկայում են վերջին խաղերում լոնդոնցիների ընդունած գնդակները: «Լյուդոգորեցի» դեմ արտագնա խաղում «զինագործները» մեկնարկային 15 րոպեների ընթացքում արդեն հասցրել էին 2 գնդակ բաց թողել: Այնպես որ, տանտերերի գոլը լրիվ հավանական է: «Արսենալն» իր հերթին ուժեղ հարձակման գիծ ունի:…

Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 9,33 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 9,33 գործակցով

«Արսենալ» — «Սաութհեմփթոն» Հիշու՞մ եք թիմերի միջև կայացած առաջին շրջանի հանդիպումը: Ռոնալդ Կումանի թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը: Լոնդոնցիները ռևանշի են տրամադրված և սայթաքելու իրավունք չունեն, քանի որ կարող են վերադառնալ իրենց սիրելի 4-րդ հորիզոնական: Նախորդ տուրում Վենգերի թիմը նվազագույն հաշվով պարտություն կրեց «Չելսիից»: Պեր Մերտեսակերը, ով այդ խաղում իր թիմին 10 հոգով թողեց, որակազրկման պատճառով չի մասնակցի «Սաութհեմփթոնի» դեմ խաղին: Ինչ վերաբերում է «Սաութհեմփթոնին», ապա թիմը Պրեմիեր լիգայի վերջին 3 խաղերում հաղթանակներ է տոնել, այդ թվում նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Բարդ է արդյունքի վրա խաղադրույք կատարելը, բայց կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի: Առաջարկում եմ «ՏՇ 2,5 գոլ» տարբերակը: 2,16…

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք