Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Տարօրինակ խաղեր. փետրվարի 22-28

Արտյոմ Հարությունյան
«Բուքմեյքերների Ռեյտինգը» շարունակում է հրապարակել բուքմեյքերական ընկերությունների կողմից կասկածելի համարված խաղադրույքները: Այս նյութում ներկայացված են փետրվարի 22-28-ը կայացած հանդիպումները: Խորհուրդ ենք տալիս լավ մտածել այս թիմերի եւ մարզիկների մասնակցությամբ խաղերի վրա խաղադրույք կատարելուց առաջ:
Տարօրինակ խաղեր. փետրվարի 22-28

Տարօրինակ խաղեր. փետրվարի 22-28

VBet ԲԿ-ի տեղեկատվության համաձայն.

Ֆուտբոլ

1. ՖԱ «Ուֆա» — ՖԱ «Շիրակ»
23.02.2016
Ընկերական հանդիպում

Կասկածներ են առաջացրել տոտալ 4,5-ից շատ գոլի վրա կատարված խաղադրույքները: Ուֆացիներն արդեն 26-րդ րոպեին երեք անպատասխան գնդակ էին խփել: Վերջնական հաշիվն էր 4:1:

2. «Հապոել Պետահ-Տիկվա» — «Ակադեմիկ թիմ գերլզ»
23.02.2016
Իսրայել — կանանց Պրեմյեր լիգա

Կասկածներ են առաջացրել այս խաղում «Հապոել Պետահ-Տիկվայի» չպարտվելու վրա դրված խաղադրույքները: Եզրափակիչ սուլիչից հետո լուսատախտակին 0-ներ էին վառվում:

Բասկետբոլ

1. ԲԱ «Խարկով» — ԲԱ «Պոլիտեխնիկա-Գալիչինա»
23.02.2016
Ուկրաինա — Սուպերլիգա

Կասկածներ են առաջացրել տոտալ 166,5-ից շատ միավորի, ինչպես նաեւ հյուրերի (-9.5) ֆորայով հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: «Պոլիտեխնիկա-Գալիչինան» հաղթել է 105:88 հաշվով:

«Բուքմեյքերների Ռեյտինգը» հրապարակում է նաեւ նախանցյալ շաբաթ կայացած երկու տարօրինակ խաղեր, որոնց մասին տեղեկություն ստացել ենք մի փոքր ուշացումով:

Թենիս

1. Եվսեեւ Դ. — Մասսարա Ա.
19.02.2016
ITF Շարմ-էլ-Շեյխ/ԵԳՊ (տղ.)

Բուքմեյքերի թրեյդերները կասկածելի են համարել երրորդ սեթում Մասսարայի 6:0 հաշվով հաղթանակը: Առաջինում հաղթելուց հետո Եվսեեւը դադարել էր պայքարել՝ հաջորդ երկու սեթերում հաղթելով ընդամենը մեկ գեյմ:

Հոկեյ

1. «Սիբիրյան սնայպերներ» — «Օլիմպիա» Կիրովո-Չեպեցկ
21.02.2016
Ռուսաստան, МХЛ

Բուքմեյքերի թրեյդերներին կասկածանքների մեջ են գցել առաջին խաղափուլում 2,5-ից շատ տափօղակ գրանցվելու վրա կատարված խաղադրույքները: «Սիբիրյան սնայպերներին» հաջողվել է հաղթել 6:4, բայց առաջին եւ երրորդ մրցափուլերում թիմերը չորսական տափօղակ են խփել:

Անանուն բուքմեյքերի տեղեկության համաձայն.

Բասկետբոլ

1. ԲԱ «Էլբրուս» Չերկեսսկ — ԲԱ «Տեգաս» Դինսկոյ շրջան
28.02.2016
Ռուսաստան — երկրի գավաթ

Թրեյդերների ուշադրությունն են գրավել տանտերերի հաղթանակի վրա չորս խաղացողների կատարած խաղադրույքները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից երեքը Սոչիից բասկետբոլիստներ են: Նրանք 120 հազար ռուբլի են դրել, ինչը խոշոր գումար չէ, քանի որ բուքմեյքերը ոչ բարձր լիմիտներ էր սահմանել այդ խաղի համար: Խաղացողներից մի քանիսն այդ բուքմեյքերում հաշիվ էին բացել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Անհայտ մնալու ցանկություն հայտնած ԲԿ-ի տեղեկություններով՝ կասկածելի խաղադրույքները կչեղարկվեն, դեպոզիտները՝ կվերադարձվեն: Բուքմեյքերը նշել է, որ խաղադրույքներն ամենայն հավանականությամբ կատարվել են ոչ միայն իրենց մոտ: Հավելենք, որ տանտերերը հաղթել են 80:69 հաշվով:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք